Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան աշխարհի առաջնության փոխարեն կանցկացնի գավաթի անհատական խաղարկություն
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) աշխարհի առաջնության փոխարեն կանցկացնի գավաթի անհատական խաղարկություն։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։
Որոշումն ընդունվել է գործկոմի առցանց նիստում, որը ղեկավարել է կազմակերպության նախագահ , սերբ Նենադ Լալովիչը։
Միջոցառման ժամկետը և վայրը մնում է անփոփոխ՝ Բելգրադ, դեկտեմբերի 12-20։
UWW- ին վերջնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ էր մասնակցության երաշխիքներ ստանալ մարզաձևում աշխարհի տասը առաջատար երկրներից առնվազն ութի համաձայնությունը։ Բացի այդ, մարզիկների ավելի քան 70% -ը պետք է հաստատեր անձնական մասնակցությունը: Համաճարակի պատճառով շատ մրցուղերթներ սահմանափակվել են, որի հետևանքով որոշ երկրներ հրաժարվել են թիմեր գործուղել։
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հաջորդ համագումարը և ընտրությունները հետաձգվել են մինչև 2021թ․ ։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում