Հասարակություն 12:46 12/11/2020 Հայաստան

«Պատրաստ ենք Հադրութում անգամ վրաններում ապրել, միայն թե մեզ տվեք»

Արցախի Հադրութի շրջանի բնակավայրերի կանայք եռակողմ հայտարարությամբ իրենց շրջանը ադրբեջանցուն հանձնելը խայտառակություն են համարում։ Հայաստանի տարբեր վայրեր տեղափոխված մի քանի տասնյակ կանայք, որոնց  հարազատները՝ եղբայրները, ամուսինները, հայրերն ու որդիները դեռ առաջնագծում են, Հայաստանում նախաձեռնություն են ստեղծել ու իրենց հայրենիքը վերադարձնելու պահանջով գործողությունների ցանկ մշակել։ Այսօրվանից գործի են անցնելու։ Առաջին կանգառը Ֆրանսիայի դեսպանատան դիմաց է։

«Հադրութն ու Շուշին չպետք է լինեին այդ հայտարարության մեջ, Հադրութն առավել ևս, այն միշտ եղել է հայկական, բայց վերցրեցին ու տվեցին իրենց։ Մենք պահանջում են, որ Հադրութը մնա հայկական տարածք, ապա նրան տրվի անկախ կարգավիճակ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Հադրութ քաղաքից 4 կմ հեռավարության վրա գտնվող Այգեստան գյուղի բնակիչ Սրբուհի Բալայանը։ Նա ուսանող է, սովորում է Երևանի Կինոյի ու թատրոնի ինստիտուտում։

Սրբուհու ընտանիքի՝ տարիների ընթացքում ստեղծածը սովարական տուն էր, ոչ թանկ կահույքով, բայց գիտեին, այս պահին էլ առաջանգծում կանգնած որդին կարող էր ամուսնանլ ու այդ տուն հարս տանել։ Լսել են տունը այրել են, տան համար չեն ափսոսում, ասում են՝ թող տան, իրենք վրաններում կապրեն, նոր տուն կկառուցեն։

«Ես ամեն միջոցառմանը Հադրութի դպրոցի բեմից հայրենասիրական բանաստեղծություններ եմ ասել, հավատացել եմ, որ Արցախն անկախանալու է, բայց հիմա հասկանում եմ՝ ի՞նչ անկախանալ։ Հադրութում թողել ենք Գտչավանքը, Սպիտակ խաչը, Կատարո վանքը, Մելիք Եգանի ապարանքը, Ազոխի քարանձավը, թողել ենք էն պատմամշակութային հուշարձանները, որոնցով ամբողջ կյանքում հպարտացել եմ, միայն Հադրութում ամեն տարի կազմակերպվում էր 5-6 փառատոն՝ գինու, խաղողի, ժինգյալով հացի...»,-ասում է հադրութցի աղջիկը։

Սրբուհու ուշքն ու միտքը իր սենյակում թողած գրքերն են, տատիկի հավաքած գրադարանը։

«Եթե հնարավորություն ունենայի գնալու, կվերցնեի՝ իմ գրքերը։ Որ պատկերացնում են, թե ոնց են ուրախանալով վառելու դրանք... Կվերցնեի թղթին հանձնած իմ բանաստեղծությունները։ Չգիտեմ,  գոնե գնամ... Ուսանող եմ, չորս ամիսը մեկ էի գնում,  սեմեստրի վերջին ամիսն ամեն օր ասում էի՝ տուն եմ ուզում, տուն եմ ուզում։ Անցած ամառ կարանտինի պատճառով ես հինգ ամիս մնացի իմ տանը, շրջեցի ողջ Արցախում՝ Հադրութի բոլոր գյուղերով, գնացի Ստեփանակերտ,Մարտունի, Մարտակերտ, էնքան ֆոտոներ արեցի, մի սիրուն սար կար, էնքան նկարեցի, գնացի Ղազանչեցոց, Կանաչ ժամ, մենակ Կատարո չհասցրեցի գնալ, շատ եմ ափսոսում, սիրտս վկայում էր։ Հենց գնամ, առաջինն այնտեղ եմ գնալու... Գիտե՞ք՝ հիմա ինչ սիրուն աշուն է  այնտեղ»,-ասում է Սրբուհին։

Հադրութը հանձնելու մասին հեռախոսով տեղեկացրել է ընկերուհին, քնաթաթախ Սրբուհին բացել է հայտարարությունն ու ապշել։

«Սա միայն Արցախի հարցը չէ, սա Հայաստանի անվտանգության հարց է»,-ահազանգում է Սրբուհին։

Թաղուտ գյուղում ծնված, Հադրութ քաղաք հարս գնացած Լուսինե Մովսիսյանն էլ հիմա Ֆրանսիայի դեսպանատան դիմաց է իր հարազատների, հայրենակիցների, հարևանների հետ միասին։

«Ամուսինս զինվորական է, մինչ այս պահն այնտեղ է։ Ես երեխաներից հետ եմ եկել Հայաստան։ Ասացին՝ մեր տունը վառել են։ Հիմա մենք ասում ենք, եթե Աղդամը տալիս եք, Հադրութը մի տվեք։ Ինչո՞ւ պետք է Հադրութը տան ադրբեջանցիներին, ես այդ հարցի պատասխանը չունեմ»,-մինչ ակցիան Panorama.am-ի հետ զրույցում պատմում է Լուսինե Մովսիսյանը։

Հայտարարության բովանդակության մասին իմանալուց հետո զանգել է ամուսնուն։

«Մենք լուռ էինք, չէինք խոսում, չգիտեինք՝ ինչ ասել։ Մինչև երեկ լացում էի, բայց երեկ որոշեցի՝ ուժեղ լինել, պայքարել»,-ասում է հադրութցի կինը։

Փոքրիկ քաղաքում գրեթե բոլորը բոլորին ճանաչում են, մի մասից տեղեկություն ունեն, մյուսներից մինչ այս պահը լուր ճշտել չի լինում, շատերի տներն այրել են, ավերել։

«Մենք պատրաստ ենք վերադառնալ ու ապրել Հադրությում, մենք մեր ծնողների, հարազատների շիրիմներն ենք թողել այնտեղ։ Թողել ենք այնտեղ հարազատների մարմիններ, անհետ կորածներ... Սա ողբերգություն է, որ թշնամուս էլ չեմ ցանկանա»,-նշում է նա։

Ֆրանսիայի դեսպանատնից հետո նրանք կգնան ՌԴ, ԱՄՆ դեսպանատների դիմաց՝ անընդհատ բարձրաձայնելու են, խոսելու են՝ հույսով, որ կույր ու խուլ աշխարհն իրենց դարդին դարման կանի։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:32
ԱՄՆ-ը և Իսրայելը մեկ շաբաթվա ընթացքում 39 հարված են հասցրել Եմենին
Միացյալ Նահանգները և Իսրայելը վերջին շաբաթվա ընթացքում 39 հարված են հասցրել Եմենին, Անսար Ալլահ շարժումը (հութիները) մեծացնում է ռազմական...
Աղբյուր` Panorama.am
20:19
Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դատարան
Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել ադրբեջանական դատարան՝ պնդելով, որ նա կտտանքների է ենթարկվել Բաքվի բանտում և զրկվել է արագ...
Աղբյուր` Panorama.am
20:07
Որ պահից հաջողվի կանխել այդ «կապիտալիզացիան», իրավիճակը կտրուկ կփոխվի․ Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է․ «Անշուշտ, ցանկացած իրավիճակ իշխանությունը կապիտալիզացնելու է։ Իրենք լուծում են պարզ երեք...
Աղբյուր` Panorama.am
19:54
Ֆրանսիայի վարչապետն առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ
Փարիզի «Մատինյոն» պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեի հանդիպումը: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:42
Հնարավոր է՝ Երկիրն ավելի ուժեղ մագնիսական փոթորիկ կզգա
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Արեգակն արձակեց իր ամենաուժեղ բռնկումը...
Աղբյուր` Panorama.am
19:24
Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW
Հայաստանի զինված ուժերը ավարտել են վեց միավոր ATAGS 155 մմ/52 տրամաչափի հրետանային կայանքների փորձարկումները, որոնք մատակարարվել են Հնդկաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Տան տերը որոշել է ազատվել ծառերից՝ վայրենի, գռեհիկ ձևով․ Վարդանյան
Բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանն, անդրադառնալով  այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան...
Աղբյուր` Panorama.am
18:59
Վաղը ժամանակավորապես փակ կլինեն Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը
 Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Հարգելի ՛  քաղաքացիներ, ս.թ.  հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում ՏՏ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Լույս է տեսել Հովհաննես Չեքիջյանի կյանքին և գործունեությանը նվիրված գիրք
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ լույս է տեսել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի...
Աղբյուր` Panorama.am
18:36
Ելիսեյան պալատում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էմանուել Մակրոնին
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել  Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:25
Նալբանդյան-Իսահակայն փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցային համակարգով
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ.  հոկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
18:11
Թուրք բնակչության մոտ 90%-ը կարծում է, որ Իսրայելը հավակնություններ ունի Թուրքիայի տարածքի նկատմամբ
Թուրքական «Areda Survey » հետազոտական ընկերությունը նոր հարցում է անցկացրել, որին մասնակցել է 1100 մարդ։ Հարցման մասնակիցներին տրվել...
Աղբյուր` Panorama.am
18:02
ԿԳՄՍ փոխնախարար. Նոր չափորոշչի ներդրումը ենթադրում է նաև գնահատման համակարգի ամբողջական վերափոխում
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում շարունակվում է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության...
Աղբյուր` Panorama.am
17:52
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է ԼԳԲS քարոզչությունն արգելող օրենքը
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է «Վրացական երազանք»-ի ներկայացրած «Ընտանեկան արժեքների և...
Աղբյուր` Panorama.am
17:45
Մոսկվան և Բաքուն խափանեցին ռուս դիվանագետի դեմ ԱՄՆ սադրանքը. Նարիշկին
Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունները կանխել են ամերիկացիների կողմից ռուս դիվանագետի դեմ սադրանքը։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է,...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հայաստանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ. Միրզոյան
«Մենք բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:27
Հայաստանում կայանալիք WCIT կոնգրեսի բացմանը տեսակապով ողջույնի խոսքով հանդես կգա Իլոն Մասկը
Հոկտեմբերի 4-7-ը Հայաստանը կդառնա տեխնոլոգիական մտքի կենտրոն
Աղբյուր` Panorama.am
17:02
Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված...
Աղբյուր` Panorama.am
16:56
Չենք կարողանում քաղաքացիներին հորդորել, ասել՝ սա կերեք, սա մի կերեք. Բաբկեն Պիպոյան
Ինչ է պետք, որպեսզի հայ սպառողները իրազեկված լինեն, թե իրենց օգտագործած գյուղմթերքում որքան է թունաքիմիկատների մնացորդները։ ՀՀ քաղաքացիները...
Աղբյուր` Panorama.am
16:42
Առաջիկա օրերին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կսկսվեն հիմնանորոգման աշխատանքներ
Առաջիկա օրերին կսկսվի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և հարակից տարածքի հիմնանորոգումը։ Ասուլիսում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ելիսեյան պալատում կայացել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Շուրջ 3 հազար ռուսներ և ԱՊՀ երկրների այլ քաղաքացիներ ցանկություն են հայտնել լքել Լիբանանը
Շուրջ 3 հազար ռուսներ և ԱՊՀ այլ երկրների քաղաքացիներ ցանկություն են հայտնել լքել Լիբանանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։...
Աղբյուր` Panorama.am
16:08
Էրդողանը հաստատել է Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է իր մասնակցությունը Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Ինտերֆաքսի հաղորդմամբ, մամուլի...
Աղբյուր` Panorama.am
16:00
Զրույց Օսկանյանի հետ. Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
Զրույց Օսկանյանի հետ. Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից...
Աղբյուր` Panorama.am
15:55
Telegram-ի աշխատանքում խափանումներ են
Telegram-ի օգտատերերը բողոքում են հավելվածի աշխատանքում խափանումներից, հիմնականում մեսենջերը երկար ժամանակ է պահանջում հաղորդագրություններ...
Աղբյուր` Panorama.am
15:51
Կընդլայնվեն կենսաթոշակային ֆոնդերի կողմից արվող ներդրումների և եկամուտների ստացման հնարավորությունները
Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ...
Աղբյուր` Panorama.am
15:38
Գործադիրը 509.5 մլն դրամ հատկացրեց էկոպարեկների համար 22 ավտոմեքենայի գնմանը
« 509 մլն 512 հազար դրամն ուղղվելու է Սյունիքի մարզային վարչության՝ Կապանի, Սյունիքի, Սիսիանի, ««Զանգեզուր»...
Աղբյուր` Panorama.am
15:32
Պայթյուն Վանաձորում
Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
15:27
ՄՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել տոմատի մածուկ արտադրող և ներմուծող մի շարք տնտեսավարողների նկատմամբ
րցակցության պաշտպանության հանձնաժողովը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «Տոմատի մածուկ» անվանումով ապրանքների շրջանառության...
Աղբյուր` Panorama.am
15:23
Լույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում զոհված Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը
Ծնվել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված տավուշցի զինծառայող Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը` Աննան և Մարիամը։ Լուրը հայտնում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

44-օրյայում զոհված Գրիգոր Ղազարյանից՝ ի հզորացում սերունդների...
16:57 02/10/2024

44-օրյայում զոհված Գրիգոր Ղազարյանից՝ ի հզորացում սերունդների...

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}