Քաղաքական 11:17 14/11/2020 Հայաստան

Ավետիք Չալաբյանը՝ Նիկոլ Փաշինյանին. Ձեր ստորագրությունն է այս Կապիտուլյացիայի ակտի տակ

«Ազգային օրակարգ» կուսակցության անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցում հնչած հայտարարություններին.

«Նոյեմբերի 13-ի երեկոյան Կապիտուլյացիայի ակտը ստորագրած, սակայն դեռևս վարչապետի պաշտոնում գտնվող Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց հանրային հեռուստատեսությանը, իրեն հատուկ ոճի մեջ փորձելով արդարացնել իր գործողությունները, և ստեղծված անմխիթար իրավիճակը բացատրել տարբեր օբյեկտիվ գործոններով։

Ի տարբերություն մեր բազմաթիվ քաղաքացիների, որոնք մինչև պատերազմի վերջին օրը ապրում էին իշխանությունների ստեղծած ինֆորմացիոն վակուումի մեջ, ես իմ գործընկերների հետ ամենօրյա ռեժիմով վերլուծում էինք ռազմաճակատից ստացվող տարաբնույթ և հակասական տեղեկատվությունը, և շատ լավ հասկանում էինք, որ առնվազն ռազմաճակատի հարավային մասում, ռազմական գործողությունների ընթացքը բարենպաստ չէր հայկական բանակի համար։ Այս իմաստով, մենք ընդունում ենք պրն Փաշինյանի այն պնդումը, որ ինչ որ պահից սկսած, ռազմական գործողությունների հետագա շարունակումը դառնում էր անիմաստ, քանի որ այն չէր կարող հանգեցնել ռազմական հաղթանակի, սակայն կբերեր նորանոր կորուստների։

Դրանով հանդերձ, քանի որ պրն Փաշինյանը փորձում է այդ օբյեկտիվ իրողությամբ պատճառաբանել Կապիտուլյացիայի հռչակագրի ստորագրումը, և շրջանցել բազմաթիվ այլ կնճռոտ հարցեր, ես ստորև մի շարք հարցեր կուղղեմ նրան, այն ակնկալիքով, որ հասարակությունը դրանց ևս լուրջ կվերաբերվի, և նույն հարցերի պատասխանները կպահանջի վարչապետի պաշտոնը ցայժմ զբաղացնող անձից։

Մասնավորապես՝

ա) Ադրբեջանի նախագահը բազմիցս է պնդել, որ վարչապետ Փաշինյանը իր ապակառուցողական հայտարարություններով և գործողություններով իրեն հիմք է տվել Արցախյան հարցի լուծումը տեղափոխել ռազմական տիրույթ։ Անկախ նրանից, որքանով է դա ճիշտ, ակներև իրողությունը այն է, որ պատերազմական գործողությունները սկսելուց հետո, Մինսկի խմբի համանախագահ երկրները կոշտ հակաքայլեր չեն ձեռնարկել՝ այդ գործողությունները կասեցնելու համար, ի տարբերություն 2016 թ․ ապրիլի, երբ նրանց կոշտ միջամտության արդյունքում, հիմնական ռազմական գործողությունները դադարեցին արդեն 5-րդ օրը։ Ի՞նչով եք բացատրում Մինսկի խմբի համանախագահ երկրներ վարքագծի այդպիսի փոփոխությունը, և ո՞րն է Ձեր անձնական դերը այս հարցում։

բ) Այս տարվա օգոստոսի սկզբին, Ադրբեջանը և Թուրքիան Ադրբեջանի տարածքում աննախադեպ մասշտաբի զորավարժություններ իրականացրին, որից հետո թուրքական սպառազինությունը մնաց Ադրբեջանի տարածքում, և դա հանրորեն հայտնի փաստ էր և հիմք էր տալիս ենթադրելու, որ այս երկու երկրները Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիայի են պատրաստվում։ Այս պայմաններում ի՞նչպիսի կանխարգելիչ գործողություններ եք Դուք ձեռնարկել, կամ ի՞նչու չեք ձեռնարկել։

Մասնավորապես, ի՞նչու չեն իրականացվել պահեստազորի նախապատրաստական զորահավաքներ, սպառազինությունների հրատապ գնում և կուտակում, դաշնակից երկրների հետ պայմանավորվածությունների ձեռք բերում՝ ագրեսիայի դեպքում աջակցության վերաբերյալ։ Ի՞նչու ի վերջո մենք մեն-մենակ մնացինք թշնամու վիթխարի կոալիցիային դեմ հանդիման։ Հիշեցնեմ այստեղ, որ Ձեր մերձավոր զինակից Լիլիթ Մակունցը այդ շրջանում հայտարարեց, որ Թուրքիան Հայաստանի վրա չի հարձակվելու, և անհանգստության կարիք չկա։

գ) Երբ պատերազմը սկսվեց, և ակնհայտ դարձավ, որ մեր դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան, սիրիական վարձկանները, Պակիստանը, և անուղղակիորեն այլ ուժեր, ինչու Դուք արդեն այդ պահին չդադարեցրիք պատերազմը՝ սահմանափակելու մեր հնարավոր կորուստները։ Ի՞նչն էր Ձեզ հիմք տալիս ենթադրելու, որ Հայաստանը և Արցախը, իրենց սահամանփակ ուժերով և ռեսուրսներով, կարող են հաղթել այդպիսի հզոր թշնամուն։ Ի՞նչ են Ձեզ խորհուրդ տվել այս կապակցությամբ մեր զինվորական ղեկավարները։

դ) Լուրեր են պտտվում, որ նրանից հետո, երբ թշնամին հարավային ճակատում ճեղքեց առաջնագիծը, մեր զինվորական ղեկավարությունը որոշում է ընդունել նահանջել հաջորդ բնագիծ և այնտեղ շարունակել պաշտպանական մարտերը, սակայն Դուք բեկանել եք այդ որոշումը, և մեր եղած սուղ զրահատանկային միջոցներով հակագրոհ իրականացնելու հրաման եք տվել։ Արդյունքում այդ միջոցների մեծ մասը ոչնչացել են, թշնամու համար բացվել է ոչ միայն Ջաբրայիլի, այլև Հադրութի ճանապարհը, և դա ի վերջո բերել է հարավային ճակատում մեր զորքերի սրընթաց նահանջին։ Եթե սա չի համապատասխանում իրականությանը, խնդրում եմ հերքել այդ լուրերը, սակայն հիշեցնեմ, որ Դուք այդ հակագրոհի թեմայով հոկտեմբերի 6-ին հայտարարություն եք արել։

ե) երբ թշնամին հարավային ճակատում մոտեցավ Հայաստանի Հանրապետության սահմաններին, և արդեն կրակի տակ էին հայտնվելու ՀՀ տարածքները, ի՞նչու Դուք չկագնեցրիք ռազմական գործողությունները։ Ի՞նչն էր Ձեզ հիմք տալիս ենթադրելու, որ ռազմական գործողությունները ընթացքը այդ պահից դեռևս կարելի է շրջել։ Եվ եթե այդպիսի ենթադրություններ ունեիք, ի՞նչու դրանք չարդարացան։

զ) Դուք հայտարարեցիք, որ թշնամու կողմից Շուշի մտնելուց հետո, տեղի ունեցան երկու հակագրոհներ, որոնցից երկրորդը հաջող էր, սակայն մենք չկարողացանք այն զարգացնել։ Բոլոր դեպքերում սակայն, մեր ուժերը կարողացան ամրանալ Շուշիի հյուսիսային հատվածում, փակել Ստեփանակերտ տանող ճանապարհը և ձախողել թշնամու Շուշուց առաջանալու հետագա փորձերը։ Ինչն է Ձեզ հիմք այդ դեպքում տալիս պնդելու, որ դրանից հետո Ստեփանակերտը ևս վտանգված էր։ Ինչու էր պետք Ստեփանակերտում խուճապ ստեղծել, եթե Ձեր իսկ խոսքերով, մենք դեռ մոտ 25 000 կռվող ուժ ունեինք Արցախում, իսկ Շուշին գրավել էին թշնամու ընդամենը մի քանի հարյուր զինվոր։

է) Եվ վերջապես՝ երբ Դուք ստորագրոմ էիք Կապիտուլիացիայի հռչակագիրը, ինչ իրավունքով և տրամաբանությամբ էիք նրա մեջ Արցախի երեք շրջաններից հայկական ուժերի դուրս բերման այդպիսի ժամանակացույց ներառում՞։ Պատկերացնում եք, թե ի՞նչ է նշանակում 5 օրվա ընթացքում դատարկել 1830 քկմ տարածքով հսկայական Քարվաճառի շրջանը։ Եթե նույնիսկ պատերազմ ենք պարտվել, ի՞նչպես կարելի այդպիսի ափալ-թափալ նահանջ իրականացնել մինչ այդ անառիկ բնագծերից, անտեր թողելով խաղաղ բնակչությանը, որն այսօր իր տներն է այրում, ու անիծում իր կյանքը կործանողներին։ Եվ ի՞նչ ենք ստանում մենք այդպիսի հսկայական տարածք առանց կռվի զիջելու դիմաց։

Այս հարցերին կարող են ավելանալ բազմաթիվ այլ հարցեր, և պատմությունը ի վերջո կկայացնի իր արդար դատավճիռը։ Թեև այս պարտությունը մեր բոլորինս է, և յուրաքանչյուրս պետք է խորապես գիտակցի պատասխանատվության իր չափը, Դուք եք եղել երկրի գլխավոր պաշտոնյան պատերազմի ընթացքում և դրան նախորդած 2,5 տարիներին, Ձեր ստորագրությունն է այս Կապիտուլյացիայի ակտի տակ, և Ձեր պատասխանատվությունն էլ արդյունքում ամենամեծն է։

Ընդունեք այսօր Ձեր բեռը խոնարհաբար, և մի փորձեք այն բարդել ուրիշների վրա։ Իսկ մենք, արդեն առանց Ձեզ, պետք է ուղիներ փնտրենք մեջքներս ուղղելու, և փրկելու և զարգացնելու այն, ինչ կարողացել ենք դեռ պահպանել»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը
11:57 29/03/2024

Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}