Քաղաքական 16:25 15/11/2020 Հայաստան

Մինչ այս պահը որևէ առերեսում չի կատարվել, որևէ ապացույց, անգամ ձևական՝ չի ներկայացվել. Վանեցյանի փաստաբան

Դատարանը քննում է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ձերբակալման որոշման իրավաչափությունը։

Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ երեկ Արթուր Վանեցյանը ապօրինի ձերբակալվել է, և իր փաստաբանական խումբը բողոք է ներկայացրել դատարան՝ վիճարկելու ձերբակալման իրավաչափությունը։

«Նախաքննական մարմինը, քաջ գիտակցելով, որ ձերբակալումն ակնհայտ ապօրինի է, այսօր մեղադրանք է առաջադրել Արթուր Վանեցյանին՝ 35.300 և 35.305 հոդվածներով, այսինքն՝ իբրև թե իշխանության յուրացման և Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստության համար։  Մեղադրանքն ակնհայտորեն ապօրինի է, բովանդակությունն էլ ակնհայտ անհասկանալի։ Մեղադրանքի էությունը չի պարզաբանվել։

Արթուր Վանեցյանը, բնականաբար, իրեն մեղավոր չի ճանաչել։ Մենք պահանջել ենք առերեսում կատարել բոլոր այն անձանց հետ, որոնք հնարավոր է վկայած լինեն իր դեմ, և բացահայտել այն ապացույցները, որոնք հիմք են տվել մեղադրանքն առաջադրելու համար, որպեսզի մենք կարողանանք ներկայացնել մեր փաստարկները, որովհետև մենք չենք պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը, ընդհանրապես։

Ընդ որում, նկատի ունենալով նաև այդ խոսակցությունը, որը հրապարակվել է ԱԱԾ-ի կողմից, մենք պահանջել ենք, որ բացահայտվի նաև, թե ովքեր են խոսող անձինք, որովհետև խոսակցություններից պարզ չէ՝ ովքեր են խոսում։ Պահանջում ենք, որ այդ անձանց հետ նաև առերեսում իրականացվի, որ եթե այդ անձը, Վանեցյան ասելով նկատի ունի կոնկրետ Արթուր Վանեցյանին, հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսում։ Եթե նա կպնդի, որ Վանեցյանը ինչ-որ հանցագործության հետ առնչություն ունի, ապա կարողանանք հարցեր ուղղել այդ անձին։ Եթե չէ՝ մենք հասկանանք՝ ինչ հարցեր ուղղել այն անձին, ով կկարողանա վկայել Արթուր Վանեցյանի անմեղությունը»,- ներկայացրեց փաստաբանը։

Նա տեղեկացրեց, որ մինչ այս պահը որևէ առերեսում չի կատարվել, որևէ ապացույց, անգամ ձևական՝ չի ներկայացվել։

Ըստ փաստաբանի, հրապարակված ձայնագրություններից էլ իրենք տեղեկացվել են սոցցանցերից և մամուլից, դրանք դեռևս չեն ներկայացվել փաստաբանական խմբին.

«Ես ընդամենը ասեմ, որ սա, բնականաբար, քաղաքական հետապնդում է, և ամեն ինչ արվում է, որպեսզի փորձեն կասեցնել ժողովրդի ցասումը, և անձինք, որոնք կարող է որոշակի գործողություններ ձեռնարկեն, որ ժողովրդին կարողանան տանել այն ուղղությամբ, որպեսզի մենք չկորցնենք մեր հայրենիքը։ Ամեն ինչ անում են, որ իրենց ծրագիրը մինչև վերջ հասցնեն։ Դատարանների համար նույնիսկ կասկածանքն ու մեղադրանքը կապ չունեն, և այս օրերը դա ցույց են տվել։ Վանեցյանը տարբեր հոդվածներով է կանչվել՝ նախ 307.4-ով, հետո 307.1-ով, 225.1-ով...»։

Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ դեռևս Արթուր Վանեցյանին կալանավորելու միջնորդություն իրենց չի ներկայացվել, բայց ենթադրվում է, որ մեղադրանքի նման շուտափույթ առաջադրման հետևանքը պիտի դա լինի։

«Խուզարկություններ եղել են, դրանք կատարվել են ակնհայտ ապօրինի ձևով։ Մենք բողոք ենք ներկայացնելու։ Խուզարկություն եղել է Վանեցյանի ծնողների բնակարանում, այնտեղից առգրավվել են հոր օրինական որսորդական զենքերը, դրանց մի մասը լրիվ նոր են եղել՝ նույնիսկ չօգտագործված։

Դա անում են, որ զենքերի մեծ քանակ ցույց տան։ Ութ որսորդական զենքի մասին է խոսքը, բոլորն՝ օրինական։ Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի տանը, ապա տունը խուզարկելու թույլտվությունը եղել է լրիվ այլ հասցեով, եկել են իբր Արթուր Վանեցյանի բնակարան, բայց ներս չեն թողել, քանի որ այդ հասցեով թույլտվություն չի եղել։ ԱԱԾ-ն այն օրի է հասել, որ սխալ հասցեով է եկել խուզարկության։ Եվ մտել են «Հայրենիք» հիմնադրամի տարածք՝ որպես բնակարան։ Նրանց արգելվել է դա անել, բայց մտել են։ Այսինքն՝ հիմնադրամը խուզարկելու իրավունք չեն ունեցել, բայց խուզարկել են, ոչինչ չեն հայտնաբերել։ Ապա արագ թույլտվություն են ստացել Վանեցյանի տան հասցեով, այնտեղ էլ ոչինչ չեն հայտնաբերվել»,- մեկնաբանեց փաստաբանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}