Քաղաքական 02:44 16/11/2020 Հայաստան

Միքայել Մինասյան. Ինչ-որ բան փոխել հնարավոր է, եթե Նիկոլն ու դավաճանների ոհմակը հեռացված լինեն իշխանությունից

Սուրբ Աթոռում  ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.

«Չորս օր առաջ հայտարարեցի, որ ունենք 96 ժամ ազգովի համախմբվելու և Արցախի կապիտուլյացիայի պայմանագրում շտկումներ մտցնելու հնարավորություն ստեղծելու համար։ Պայմանական չորս օրն ավարտվեց։ Հիմա արդեն սկսվում է նոր ժամանակաշրջան։ Նոր երկիր։ Ուրիշ երկիր։ Սկսվեց «Նոր Հայաստանը», որով այդքան երկար սպառնում էին «հեղափոխականները», կծնվի մեկ րոպեից՝ժամը 00։00-ին։ Հենց այն ժամանակ, երբ մահացավ հին Հայաստանը։

Մահացավ, որովհետև մնաց անտեր։

Այլևս չկա հաղթանակ, չկա արժանապատվություն, չկա երազանք։

Չկան եկեղեցիներն ու վանքները, չկան Շուշին ու Հադրութը։

Չկան 4750 բաբախող սրտերը։ Չկա Արցախը...

Նիկոլը քանդեց մեր երկիրը։ Զոհեց մեր տղաներին։ Թունավորեց մեր հոգիները։ Պղծեց անցյալը և վաճառեց ապագան։ Բոլորիս թշնամացրեց։
Եվ այս ամենն արեց հրապարակային։ Փաստացի արեց։

«Պապ թագավորը և Էրատո թագուհին» այսօր կեսգիշերին ծնեցին իրենց զավակին՝ պոռնկությամբ, դավաճանությամբ, լկտիությամբ և արյունով։ Այսօր ծնվեց իրենց խոստացած «Նոր Հայաստանը»։

Իրենց պատկերացրած «Նոր Հայաստանում» չի լինելու ժողովուրդ։ Չի լինելու հասարակական կարծիք։ Չի լինելու մտավորականություն։ Լինելու են միայն կողմեր։ Այդ երկրում նույնիսկ ճիշտ ու սխալ չի լինելու։ Ամենը կախված է լինելու մեկ հանգամանքից՝ Նոր Հայաստանի հպատակ ես, թե ոչ։

«Նոր Հայաստանում» չկան ազատամարտիկներ, քանի որ ո’չ ազատություն կա, ո’չ էլ դրա համար կռված մարտիկ, և ամենակարևորը՝ ո’չ էլ մարտիկի ազատագրած հող։ Հետևաբար, դադարեք ներկայանալ որպես այդպիսին, քանի որ Նիկոլը զրոյացրեց ձեր վաստակը, առոչինչ դարձեց հաղթանակը։

Չկա ինքնիշխանություն։ Քանի որ սպանելով «հին Հայաստանը», որի սահմանը սեփական զորքն էր անառիկ պահում, նրանք բացեցին դռները երեք ոչ հայկական զինված ուժերի համար, որոնցից մեկը՝ դաշնակից երկրի, երկուսը՝ թշնամական։

Շատ բաներ չկան: Ու դրանց հիմքերը դրվել են հետևողականորեն՝ արդեն 2.5 տարի։ Ու դրա համար ժողովուրդը մեղավոր չէ: Ժողովուրդը խաբվել է 2018-ին ու խաբվել է դաժանաբար։ Ընտրել էր դավաճանի ու համառորեն չէր ուզում հրաժարվել իր ընտրությունից՝ շարունակաբար վերահաստատելով այն: Դա էլ է դժվար, բայց հասկանալի։ Որովհետև ժողովուրդը չէր հավատում, որ կարելի է այսքան դաժանաբար ստել ու մանիպուլացնել։ Նաև այդ պատճառով էր, որ այն, ինչ ասում էի՝ չէին ուզում լսել, կատաղում էին, ջղայնանում, մտածում էին, թե չափազանցնում եմ, սուբյեկտիվ եմ կամ նեղացած։

Բայց ժողովրդի մեղքը սկսեց այն վայրկյանից, երբ Նիկոլը խոստովանեց, որ գաղտնի ստորագրել է կապիտուլյացիայի փաստաթուղթը։ Ժողովրդի մեծ մասը մեղավոր է այս 4 օրվա լռության ու անտարբերության համար։ Մեզ տրված էր քառօրյա հնարավորություն ինչ-որ բան շտկելու։ Ու կարելի էր շատ բան անել։

Այդ փաստաթղթի հրապարակումը պետք է սթափեցներ ողջ ժողովրդին, արթնացներ նիկոլական հիպնոզից, պետք է ստիպեր ոտքի կանգնել՝ հանուն հայրենիքի։ Անցած երեք օրերին Ազատության հրապարակում պետք է լիներ ոչ թե 15.000, այլ 300.000 մարդ։ Քայլերթին պետք է մասնակցեր ոչ թե 20.000, այլ կես միլիոն մարդ։

Այս 4 օրերին եկեղեցիների զանգերը պետք է անընդհատ նաբաթ խփեին ու ոտքի կանգնեցնեին ժողովրդին, իսկ Կաթողիկոսը՝ Հայաստանում և հոգևորականները՝ թեմերում, պետք է առաջնորդեին սգավոր ժողովրդին։

Այս 4 օրերին կար հստակ հնարավորություն դիվանագիտական բեկում մտցնելու և ապացուցելու, որ հայ ժողովուրդը չէր լիազորել Նիկոլին հանձնել հայրենիքը, փոխարենը լիազորում է նոր մարդկանց բանակցելու և շտկելու: Ցավոք, չստացվեց:

Մարդիկ տարբեր պատճառներով դուրս չգալով փողոց՝ նույնիսկ չմիանալով մոմավառությանը, անգամ առանց գիտակցելու, աշխարհին ազդանշան տվեցին, որ Նիկոլն ուներ այդ իրավունքը։

Ո՞նց ենք ապացուցելու աշխարհին, որ հայ ժողովուրդը համաձայն չէր այս դավաճանական սցենարի հետ։

Ո՞նց ենք այսուհետ գոռալու պատվի ու արժանապատվության մասին։

Ո՞նց են մեր դեսպաններն այսուհետ խոսելու իր հողի վրա հայ ժողովրդի ապրելու խախտված իրավունքի մասին, թշնամուն թողած մշակութային ժառանգության մասին, եթե գոնե վիզուալ չկարողանան ապացուցել, որ դրանք կարևոր են հայ ազգի համար։

Ես վստահ եմ, որ շուտով ցավից կարկամած մայրերը, սրտները քարացած հայրերը, խելագարության եզրին կանգնած մեր հարսներն ու եղբայրները և շոկը դեռևս չհաղթահարած ամբողջ ժողովուրդը հասկանալու է, թե ինչ կատարվեց, առերեսվելու է դաժան իրականությանը և առանց աջուձախ նայելու սրբելու է երկիրը դավաճաններից՝ տալով հնարավորություն շատ բաներ շտկելու, բայց ոչ այն ծավալով, ինչ հնարավոր էր անցած չորս օրերի ընթացքում։

Երբ 10-15 տարի հետո ձեր երեխաները հարցնեն՝ ինչպես հանձնվեց Արցախը, հանգիստ կարող եք ասել՝ Արցախի համար կռվեցինք հերոսաբար, բայց մարդը, ում հավատացել էինք, ընտրել էինք, մեզ խաբեց ու դավաճանեց։ Եվ կլինեք ճիշտ։

Բայց երբ ձեր երեխաները ասեն՝ իսկ հնարավոր չէ՞ր շտկել իրավիճակը, այդ ժամանակ դուք պետք է ձեր աչքերը իջեցնեք, որովհետև պատասխանն այս տարբերակներից մեկն է.

-Ես ԱԱԾ-ի սպա էի և ձերբակալում էի հանուն Արցախի փրկության փողոց դուրս եկած արժանապատիվ մարդկանց, որպեսզի չխանգարեն Նիկոլին ավարտին հասցնել դավաճանական ծրագիրը։

-Ես ոստիկան էի, որը խլում էր բարձրախոսը, որ դաշնակցական Իշխանը չկարողանա ժողովրդին պատմել իրականությունը։

-Ես կենտրոնի քաղմաս էի տանում Մխիթարյան Ռուբենին, որ հարցազրույց չտա ու չխոսի։

-Ես ամաչում էի դուրս գալ փողոց, որպեսզի չընդունեմ, որ սխալվել եմ հանուն Նիկոլի ու Աննայի ընկերոջիցս հրաժարվելու համար։

-Ես չգնացի մոմավառությանը, որ ինձ չմեղադրեն, թե «ռոբասերժական» եմ։

-Թեև արցախցի եմ, բայց դուրս չեկա փողոց, որովհետև Սոցապից արգելել էին։

Խնդրում եմ հասկացեք՝ մենք առանց ձեզ չենք կարող Նիկոլին կանգնեցնել։ Մենք առանց ձեզ, չենք կարող փրկել հայրենիքն ու ժողովրդին։

Ամեն ինչ ամենևին էլ ավարտված չէ։ Այս համաձայնագիրը վերջնագիր չէ, բանակցային հնարավորությունները սպառված չեն, ընդհուպ մինչև ամրագրված դրույթների ժամանակացույցի ավարտ և փաստացի իրականացում։ Եվ այդ փուլերից յուրաքանչյուրում կա շանս ինչ-որ բան փոխելու, բայց դա հնարավոր է միայն մի դեպքում, եթե Նիկոլն ու դավաճանների ոհմակը հեռացված լինեն իշխանությունից։

Ավելին, այս տխմար «Նոր Հայաստանը» սկսվում է մեկ րոպեից և երկու րոպեից սկսում ենք այն քանդել։ Մենք կռացած հայրենիքի չէ, որ արժանի ենք։ Մենք ամեն ինչ պետք է փոխենք այլևս. անվտանգության համակարգից մինչև արտաքին քաղաքականություն, ինտեգրացիոն քաղաքականությունից մինչև տնտեսական կոնցեպտ։ Մենք այդպես ենք հաղթելու, առանց մեկ հատիկ կրակոցի ենք հաղթելու։ Չկասկածեք։ Ապիկարների ու դավաճանների այս իշխանությունը միակ բանը, որ կարողանում է անել, աղետ բերելն է մեր գլխին։ Ժողովուրդը պետք է որոշի՝ պատրա՞ստ է հանդուրժել դավաճանների ոհմակին։ Ժողովուրդը պետք է տա գնահատականը՝ հայրենիք հանձնածին նետելով պատմության աղբամանը։

Ես իմ խղճի առաջ մաքուր եմ։ Ամեն ինչ արել եմ 2.5 տարի, որ ճշմարտությունը հասցնեմ ձեզ, անցել եմ բոլոր զրկանքներով ու քավարաններով։ Վերջին օրերին ևս արել եմ ամեն բան՝ փորձելով փրկել «անփրկելին»։ Եվ անելու եմ ամբողջ կյանքս։ Այնքան եմ պայքարելու, մինչև կործանեմ «Նոր Հայաստանը» և վերածնվի Հայրենիքը։ Որտեղ կլինի և՛ ժողովուրդ, և՛ հասարակություն, և՛ հիշողություն ու արժանապատվություն, և՛ ճիշտ ու սխալ, և՛ տարրական ինքնապահպանման բնազդ։

Վաղը սեփական զավակների առաջ աչքեր չխոնարհելու այլընտրանքն այսօր ոտքի կանգնել է։ Մի՛ լռեք, մի դարձեք դավաճանների այս իշխանության «հանցակիցը»։ Հող հանձնողներն ու դավաճանները տեղ չունեն Հայաստանում։ Ով Նիկոլի հետ է այսուհետ, դավաճան է, իսկ դրա ապացույցը Արցախի ձևախեղված քարտեզն ու նսեմացված ազգային արժանապատվությունն է։

Հ.Գ. Նիկոլը և Աննան պետք է մեռնեին կամ վերանային մինչև նոյեմբերի 15-ը։ Այս վայրկյանից նրանք և նրանց զավակները պիտի ապրեն շատ երկար։ Պիտի ապրեն ու նզովվեն։ Պիտի ապրեն, որ մի ամբողջ կյանք անիծվեն որդեկորույս մայրերի կողմից, որոնք անիծում են՝ առայժմ ցածրաձայն։ Նիկոլն ու Աննան պիտի ապրեն հայ ժողովրդի նզովքի ներքո, ժողովուրդ, որը 1991-ից սկսած հայրենիքին նվիրեց իր զավակներին և որոնց սխրանքն ու կյանքի գործը այս վիժվածքները կործանեցին»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:17
Խաչիկ Գալստյան. Մեր պայքարը մոտենում է իր տրամաբանական հանգրվանին
«Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիներ, քույրեր և եղբայրներ, մեր ամիսների պայքարը մոտենում է իր տրամաբանական...
Աղբյուր` Panorama.am
15:14
Բեքարյան. Վարչապետ կոչեցյալն ուղղակիորեն սադրում է քաղաքացիական պատերազմ
«Սրանք ունակ են այս երկիրը փլատակների վերածնել մինչև վերջ»,- ընդգծեց քաղաքական վերլուծաբանը:
Աղբյուր` Panorama.am
15:11
Ամենակարևոր քայլը հիմա վարչապետի հրաժարականն է. Գևորգ Գորգիսյան
«Այս իրավիճակը պետք է պարպվի և դրա համար ամենակարևոր քայլը՝ վարչապետի հրաժարականն է»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
15:06
ՀԱՊԿ․ Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության աճը կարող է բացասաբար ազդել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա
Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության աճը կարող է բացասաբար ազդել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վրա: Այս մասին, Tass-ի...
Աղբյուր` Panorama.am
15:00
Գեղամ Մանուկյան. Վճռական պահն է
«Պետք է ասենք մեր վճռական խոսքը, մաքրենք մեր երկիրը հողատուից, մեզ հայրենիքից զրկողից, հազարավոր զոհեր մեր ժողովրդին բերողից»,-...
Աղբյուր` Panorama.am
14:46
Ռոբերտ Քոչարյան. Կանգնել մեր Զինված ուժերի, Հայոց բանակի կողքին
ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Այս օրհասական պահին...
Աղբյուր` Panorama.am
14:45
Քաղաքագետը՝ ԱԱԾ-ին․ Աշխարհում չկա և չի եղել որևէ երկիր, որտեղ չեկիստները կամ անվտանգության համակարգը կարողանա հակադրվել բանակին
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրել է․ «Եթե ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը դեռևս լիովին չի կորցրել բանականությունը, ապա պետք է հասկանա, որ...
Աղբյուր` Panorama.am
14:41
Կրեմլը` Իսկանդերի անարդյունավետության մասին Փաշինյանի խոսքերի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ...
Աղբյուր` Panorama.am
14:40
Կ. Ստանիսլավսկու թատրոնը թատերաշրջանը կսկսի «Չ՛սեր» ներկայացմամբ
«Մենք գրեթե ոչ մի վայրկյան չենք դադարել աշխատել նույնիսկ կորոնավիրուսի համաճարակի ժամանկ և  դեռ օգոստոսի 20-ին ունեցանք...
Աղբյուր` Panorama.am
14:32
Փաշինյանն անցավ «Նիկոլ դավաճան» բացականչությունների ներքո
Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած հավաքի մասնակիցների հետ Մաշտոցի պողոտայով շարժվեց Հանրապետության հրապարակից դեպի Ազատության հրապարակ, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
14:31
ԱԱԾ. Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնություն
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հայտարարություն՝ նշելով. «Հարգելի հայրենակիցներ, Ստեղծված իրավիճակում Ազգային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Դավաճանին աջակցելու ձեր այսօրվա որոշումից է կախված ձեր, ձեր երեխաների ու մեր երկրի ապագան. Միքայել Մինասյան
«Հիշեք, որ 21-րդն է։ Ամեն ինչ տեսաձայնագրվում է, բոլորի դեմքերը պարզ են և ապրում ենք Հայաստանում, որտեղ բոլորը ամեն ինչ գիտեն բոլորի մասին»։
Աղբյուր` Panorama.am
14:25
Եկել է Հայաստանի և Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը. ՀՀԿ ԳՄ
«Մեր անդամներին և համակիրներին այսօր ժամը 15:00-ին հավաքվել Ազատության հրապարակում»։
Աղբյուր` Panorama.am
14:12
ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանում իրավիճակի մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ՌԻԱ Նովոստիին մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ այն անվանելով Հայաստանի ներքին գործ: ԱԳՆ-ն...
Աղբյուր` Panorama.am
14:10
Թիվ մեկ օդանավը բերվել է պատրաստության վիճակի, իրավիճակի լարման դեպքում Նիկոլ Փաշինյանը փախնելու է Հայաստանից. Mediaport
ԱԱԾ օդանավակայանի սահմանապահ ծառայության աշխատակիցներից ձեռքից հավաքել են հեռախոսներն ու անձնական իրերը։ Mediaport-ի ԱԱԾ աղբյուրի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս հնարավոր չէ. ԼՀԿ
Երկրում ստեղծված իրավիչակի վերաբերայլ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել։ «Երկրում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Այսօր՝ 15:00 բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում․ Լևոն Քոչարյան
«Այսօր՝ 15:00-ին, բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում»,-այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Բանակի կողքին չլինելը պետական դավաճանություն է. Դավիթ Ամալյան
Երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը, ում ավագ որդին՝ Վարդան Ամալյանը զոհվել է հայրենիքի համար մղվող մարտերում, գրում է. «Բանակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Կոչ ոստիկանությանը․ Գիտակցեք պատմական հնարավորությունը, չկատարեք պետական դավաճանի դրածո ձեր հանցագործ ղեկավարների հրամանները
Ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարություն են տարածել Ոստիկանության պետի նախկին տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը,...
Աղբյուր` Panorama.am
13:53
Գոգյան.Բոլորին արդեն խաբել ես
«Ու երբ երկրում ռազմական հեղաշրջման փորձ լինի ու դու ժողովրդին հրավիրես Հանրապետության հրապարակ, ապա մարդ չի գա, քանի որ բոլորին արդեն խաբել ես»:
Աղբյուր` Panorama.am
13:52
Կրեմլ․ Մտահոգությամբ ենք հետևում Հայաստանում իրավիճակի զարգացմանը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը։  «Մենք մտահոգությամբ ենք հետևում Հայաստանում իրավիճակի զարգացմանը, բայց մենք...
Աղբյուր` Panorama.am
13:47
«Հայրենիքի Վահան» պահեստոզորի սպաների միությունը սատարում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը
«Հայրենիքի Վահան» պահեստոզորի սպաների միությունը սատարում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը և վերահաստատում ՝ կառավարության հրաժարականի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մնացե՛ք տանը, մի՛ հետևեք Փաշինյանի կողմից հնչեցվող ոչ մի կոչի. Ջուլֆալակյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը քաղաքացիներին կոչ է անում դուրս չգալ հրապարակ։ «Նոյեմբերի 11-ից սկսած՝ անձնական...
Աղբյուր` Panorama.am
13:39
Նիկոլի սիրտը նոր «Մարտի 1» է ուզում․ Անդրանիկ Թևանյան
ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պարտավոր են միանալ բանակին ու թույլ չտալ քաղաքական դիակ Նիկոլին մեր երկիրը տանել քաղաքացիական բախումների։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական ճանապարհով. ԲՀԿ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել։...
Աղբյուր` Panorama.am
13:37
Էլինար Վարդանյան. Պետք է ձևավորել ՍԴ դիմելու հաստատուն պրակտիկա
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Էլինար Վարդանյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ. «Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
13:32
Ղարամյան. Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին՝ համախմբվել բանակի շուրջ
Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը գրում է. «Մեր երկրի համար այս օրհասական պահին՝ կոչ եմ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Պետական ծառայողներն ազատման դիմումներ են գրում. Past.am
Past.am-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կոչ է արել իր կողմնակիցներին հավաքվել Հանրապետության հրապարակում: Մարդահավաքի գործին լծվել են...
Աղբյուր` Panorama.am
13:31
Վազգեն Մանուկյան. Ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին˒ չտրվել այս վարչախմբի սադրանքներին˒ պահպանել զսպվածություն։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}