Քաղաքական 17:48 16/11/2020 Հայաստան

Ե՞րբ կունենանք զոհվածների, անհետ կորածների, գերիների և վիրավոր զինծառայողների վերջնական թիվը (լրացվում է)

Աժ-ն այսօր երեք անգամ փորձեց քվորում ապահովել, որպեսզի հարցեր ուղղի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Երկու անհաջող փորձից հետո Աժ փոխխոսնակ Լենա Նազարյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հորդորեց  քվեարկել նաև իրենց գործընկերների փոխարեն, որից հետո միայն նոր 70 ձայնով  ապահովվեց քվորոմ:

Ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Լուսավոր Հայաստան»-ի և «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորները ներկա չէին դահլիճում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ իշխող խմբակցության պատգամավորները կբարձրացնեն նաև ընդդիմադիրներին հուզող հարցերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տալու համար գրանցվեց 31 պատագամվոր: Առաջին հարցը հնչեցրեց իմքայլական Գոռ Գևորգյանը։


Գ. Գևորգյան.  Կարծում եմ՝ ավելի քան ակնհայտ է, որ ՀՀ-ն և հայ ժողովուրդը բախվել է աղետալի իրողության, և ես մեկ հարց կտամ այսօր. յուրքանչյուր պատերազմի հիմքում դրվում է տնտեսական հստակ հաշվարկ՝ պրոֆիլային գերատեսչության կողմից։ Արդյո՞ք Ձեզ՝ որպես պետության ղեկավարի, պրոֆիլային գերատեսչությունների կողմից տրվել է հաշվարկ առ այն, որ «X» ժամանակահատվածում մեր ԶՈՒ-ն կարող է դիմակայել թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ծավալուն գրոհներին։ Արդյո՞ք մենք ունեցել և տիրապետել ենք այն ռազմական հետախուզական տվյալներին, թե ինչ պոտենցիալի առաջ ենք կանգնած։ Եթե այս հաշվարկները չեն ներկայացվել, ենթադրում եմ այլ ենթատեքստ պետք է քննարկենք և հասկանանք, և եթե ներկայացվել են, ապա ինչո՞ւ չեն համապատասխանել մեր ընդհանուր քաղաքականությանը։


Ն. Փաշինյան. Հարցը մի քանի անգամ ԱԽ նիստերում քննարկվել է, և կատարվել է գնահատում ու հաշվարկ, թե ռազմական գործողությունների հնարավոր բռնկման դեպքում մենք ինչ տնտեսական պոտենցիալ ունենք, զենքի ինչ պոտենցիալ ունենք և այլն։ Ընդհանուր առմամբ, մենք իմացել ենք մեր ուժերը և, ինչպես բազմիցս ասել եմ,  2020-ի ամռանը մեր գնահատականն այն է եղել, որ մենք կարող ենք բավականին հաջող դիմակայել Ադրբեջանին, և նաև մենք հասկացել ենք, որ կան ռիսկեր Թուրքիայի և ահաբեկիչների՝ պրոցեսին ներգրավվելու։

Ինչ վերաբերում է պատերազմը կանխարգելելուն ուղղված գործողություններին, ապա, այդ դեպքում, ըստ էության, ՀՀ-ն պետք է համաձայներ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևին։ Եվ ինչպես մի քանի անգամ նախկինում ասել եմ՝ այն առանձնահատկությունը կար, որ եթե ՀՀ-ն համաձայն լիներ այդ պայմանին, Ադրբեջանն ավելի էր կոշտացնելու իր դիրքորոշումը, և դա կարող էր դառնալ նահանջ առանց կանգառի տրամաբանությամբ գործողություն, ինչը նախորդ տարիներին մենք անընդհատ տեսել ենք։ Այս իրավիճակում մեր դիրքորոշումը եղել է այն, որ մենք պետք է առավելագույնս կոնսոլիդացնենք ուժերը, որպեսզի հնարավոր հարձակմանը դիմակայենք։ Եվ ես ուզում եմ հետևյալն ասել, այո՛ պատերազմի կանխարգելումը միշտ էլ եղել է ՀՀ օրակարգում, բայց երբեք ՀՀ օրակարգում չի եղել պատերազմի կանխարգելում՝ ամեն գնով, կամ ամեն ինչի գնով։ Այսինքն՝ պատերազմի կանխարգելման գինը պետք է ինչ-որ ձևով ընդունելի լիներ։

Չենք կարողացել անել այն և այնքան, որպեսզի այդ ընտրությունն երաշխավորվեր

Հայկ Սարգսյան- Երկու խնդիր է հիմնականում հուզում մեր հանրությանը, թե որտե՞ղ ենք մենք սխալվել, ի՞նչ սխալներ ենք կատարել: Թեև հիմա պատերազմական իմաստով ամբողջովին գործողություններն ավարտված չեն, բայց կարծում եմ, որ արդեն իսկ ժամանակն է խոսել մեր սխալների մասին և փուլ առ փուլ առաջ գնանք, որպեսզի մեր հանրությունը ևս տեղյակ լինի, թե, օրինակ, որտեղ ենք սխալվել հակաօդային պաշտպանության մեջ, վերջին 30 տարիներին ինչպե՞ս ենք մենք պատրաստվել պաշտպանել Հայաստանը և ԼՂՀ-ն, որտե՞ղ ենք թերացել մեր հետախուզության մեջ և հակահետախուզության մեջ, որովհետև հանրության շրջանում շատ է խոսվում, որ մեր հակահետախուզությունը լավ չի աշխատել, ունեցել ենք բազմաթիվ դավաճաններ, ովքեր կորդինատներ և բազմաթիվ ինֆորմացիաներ են վաճառել: Այս հարցերի մասին պետ է խոսենք նաև մեղավորներ փնտրելու, բայց առաջին հերթին, նաև առաջիկա սպառնալիքները դրա միջոցով չեզոքացնելու ուղղությամբ:

Պարոն վարչապետ, կխնդրեի անդրադառնա ՊՆ և ԱԱԾ յուրաքանչյուր վարչությունից, դեպարտամենից ովքե՞ր են թերացել, ի՞նչ միջոցներ եք իրականացրել դրանք շտկելու իմաստով:Այսօր բազմաթիվ քաղաքացիներ, երիտասարդներ մեկնում են Արցախ օգնություն ցուցաբերելու և եթե հնարավոր է այս աշխատանքները ևս կորդինացվեն:

Նիկոլ Փաշինյան- Այսօր առավոտյան էլ, ինչպես ամեն օր, ես հեռախոսազրույց եմ ունեցել ԱՀ նախագահի հետ: Ուրախ եմ արձանագրել, որ բնակչության վերադարձի լավ տեմպ է սկսում արձանագրվել, իհարկե, այն նշաձողի սահմաններում, որը մենք ունենք: Արդեն իսկ ամեն օր վերադարձողների թիվը վերջին մեկ շաբաթում գերազանցել է 1000-ը և տեմպն աճում է: Այն, ինչը որ դուք ասում եք առաջիկա ամենակարևոր անելիքն է՝աջակցել որ արցխացիները վերադառնան Արցախ: Նրանք՝ ում տները վնասված են՝ վերականգնվեն, նաև ենթակառուցվածները վերականգնվեն, տնտեսույունը սկսի աշխատել և սա ամենակարևոր անելիքն է, որի վրա  Հայաստանի կառավարությունը և Արցախի կառավարությունը պետք է կենտրոնանան:

Իհարկե, կամավորների ներգրավումն այս գործընթացին շատ կարևոր է:  Սպասվում է, որ հենց այսօր կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ և այն կգործի անխափան, ինչը միանշանակ կնպաստի Ձեր նշած գործընթացին, որպեսզի տեղի ունենա ազատ հաղորդակցություն: Ձեր նշած մյուս հարցի վերաբերյալ հայտնեմ, որ չեմ կարծում, որ դա  ճիշտ ռեժիմ է, որպեսզի մենք ասենք, որ բնակչությունն ունի տվյալներ, որ կորդինատներ են վաճառել հակառակորդին: Ես կարծում եմ, որ նման կոնկրետ դեպքերով պետք է քրեական գործեր հարուցվեն և, այո, մեղավորներ պետք է փնտրվեն, եթե այդպիսի դեպքեր կան: Բայց ուղղակի խոսել տեսականորեն դավաճանների մասին, ովքեր տեսական տվյալներ են հայտնել հակառակորդին՝ չեմ կարծում, որ այն ճիշտ ռեժիմ է: Այն քաղաքացիներն, ովքեր տվյալներ ունեն, պետք է այդ հարցով դիմեն իրավապահ մարմիններին:

Ինչ  վերաբերում է  մեր սխալներին: Վերջին 2.5 տարվա մեր սխալները եթե փորձենք ձևակերպել, ապա ես կարծում եմ պետք է արձանագրենք, որ մենք չենք կարողացել լրացնել այն ամեն ինչը, որը պետք է լրացնենինք: Բայց, օրինակ հակաօդային պաշտպանության համակարգում մենք հսկայական ձեռքբերումներ ենք ունեցել, ինչի մասին հրապարակային հայտարարվել է: Մենք ձեռք ենք բերել ՏՈՌ համակարգեր, արդիականացված ԱՍՍԱ-ԱԿ համակարգեր և այդպես շարունակ: Այլ բան է, որ իրադարձությունների զարգացումն ի ցույց է դրել, որ այդ բոլոր միջոցները բավարար չեն գտնվել արդի մարտահրավերները սպասարկելու համար, մի պարզ պատճառով, որ վերջին ամիսների ընթացքում ի հայտ են եկել նոր գործոններ, որոնք որոշակիորեն փոխել են ուժերի հարաբերակցությունն այդ ոլորտում:

Եթե խոսենք Հայաստանի ռազմավարական սխալի մասին, ես կարող եմ ասել, որ մեր ընդհանուր, նկատի չունեմ որևէ կառավարության, ընկալմամբ ամենամեծ սխալը եղել է այն, որ մենք մտածում էինք, որ երկու մոտեցումը կարող է  մեկտեղվել: Մոտեցումներից մեկը՝ պատերազմի բացառումն է, մյուսը, եթե հայտնի ձևով ձևակերպենք՝ ոչ մի թիզ հող: Մենք պետք է հասկանայինք, որ պետք է ունենանք սցենար և պատրաստվեինք այդ սցենարին:  Մեր ամենամեծ սխալն եղել  է այն, որ  մենք անվերջ կարող ենք ժամանակը ձգել: Ի վերջո ուզում եմ կրկին ասել, եկեք այդ փաստը շատ հստակ արձանագրենք, 1998 թ-ից ի վեր տեղի ունեցած բանակցային գործընթացում շոշափելի եղել է միայն մեկ որոշակի ձևակերպում ու գործոն, որ բանակցային գործընթացի նպատակը 7 շրջանի վերադարձն է Ադրբեջանին: Միակ կոնկրետությունը բանակցային գործընթացում եղել է սա: Մեր մեծագույն մոլորությունը թերևս եղել է սա: Եկեք նայենք վերջին 20 տարում ինչ է տեղի ունեցել միջազգային ատյաններում: Տասնյակներով փաստաթղթեր, բանաձևեր, հայտարարություններ, որոնք այս իրաղությունն ամրագրել և արձանագրել են: Մեր մեծագույն ռազմավարական սխալն այն է եղել, որ մենք երկու սցենարներից ընտրություն չենք կատարել: Նկատի ունեմ պատերազմի բացառումը կամ ոչ մի թիզ հողը: Մենք այդ երկուսը ուզեցել ենք համատեղենք, պետք է ընտրենիք դրանցից մեկը:

Մենք, անկեղծ ասած, փորձել ենք այդ ընտրությունը կատարել և ճիշտ ասած՝ կատարել ենք, այլ բան որ մենք 2.5 տարվա ընթացքում, այո, չենք կարողացել անել այն և այնքան, որպեսզի այդ ընտրությունն երաշխավորվեր:

Կարեն Համբարձումյան.  Ե՞րբ կունենանք զոհվածների, անհետ կորածների, գերիների և վիրավոր զինծռայողների վերջնական թիվը,  ի՞նչ փուլում են գտնվում այդ աշխատանքները:

Ն. Փաշինյան.  Այդ պրոցեսը շարունակվում է, դրա համար թվերը փոփոխական են, համենայն դեպս կան տվյալներ Ձեր նշած բոլոր ուղղություններով, բայց դրանք չեն կարող վերջնական համարվել և գործընթացի ավարտից հետո, բնականաբար, բոլոր թվերը կհրապարակվեն։ 

Այստեղ մենք որոշակիորեն  անհավասար պայմաններում ենք, որովհետև ոնց հասկանում եմ՝ Ադրբեջանի օրենադրությամբ թիվ ընդհանրապես չի հրապարակվում: Սա շատ կարևոր նրբություն է, որ մենք պետք է հաշվի առնենք, քանի որ հիմա ամենաշահարկվող հարցերից մեկն այն է, որ Շուշիի համար պայքար եղե՞լ է, թե՞ չի եղել: Այդ հարցի պատասխանը ուղիղ տալիս է զոհվածների մարմինների ակռայությունը, ընդ որում, երկու կողմերից: Բա եթե պայքար չի եղել, այդ մարդիկ ո՞նց են զոհվել։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}