Մշակույթ 18:07 17/11/2020 Աշխարհում

Հրաժեշտ՝ Արմեն Ջիգարխանյանին

Մոսկվայի դրամատիկական թատրոնում այսօր կայացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի  հրաժեշտի արարողությունը։ Նա հուղարկավորվել է Մոսկվայի Վագանկովսկու գերեզմանատանը՝ դստեր կողքին։ 

Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանը մահացել էր նոյեմբերի 14-ին 86 տարեկանում։ aif.ru-ն գրում է, որ նախնական տվյալներով, մահվան պատճառը սրտի կանգն էր երիկամների հիվանդության և մարմնի այտուցի պատճառով` այլ քրոնիկ հիվանդությունների ֆոնի վրա: 

Ա. Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևան քաղաքում։ Արմեն Ջիգարխանյանը սերում է թիֆլիսահայ հնագույն սերունդից։ Դպրոցական տարիներին հրապուրվում է թատրոնով և կինոյով, իսկ դպրոցն ավարտելուց հետո (1952 թվական) ուղևորվում է Մոսկվա և փորձում ընդունվել ԳԻՏԻՍ (ռուս.՝ ГИТИС - государственный институт театрального исскуства), սակայն անհաջող։ Վերադառնալով Երևան՝ Արմեն Ջիգարխանյանն աշխատանքի է ընդունվում «Հայֆիլմ» կինոընկերությունում՝ որպես օպերատորի օգնական։ 1953-1954 թվականներին Ջիգարխանյանն աշխատել է «Հայֆիլմ»-ում որպես օպերատորի օգնական։

1954 թվականին նա ընդունվում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ, հանրահայտ ռեժիսոր Վարդան Աճեմյանի՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնիղեկավարի բաժին։ Սակայն հավաքը բավականին մեծ է լինում և Ջիգարխանյանը տեղափոխվում է Արմեն Գուլակյանի բաժին։ Այն ավարտում է 1958 թվականին։

Առաջին անգամ դերասանը բեմ է դուրս գալիս 1955 թվականի հունվարին՝ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Վ. Գուսևի «Իվան Ռիբակով» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ։ Երևանյան թատերախմբում Ջիգարխանյանին հրավիրել էին դեռևս երկրորդ կուրսում։ Նա այնտեղ աշխատեց ավելի քան տասը տարի։ 1967 թվականին Անատոլի Էֆրոսը դերասանին հրավիրում է Մոսկվայի Լենինյան կոսոմոլի անվան թատրոն, իսկ 1969 թվականին Ջիգարխանյանը սկսում է խաղալ Անդրեյ Գոնչարովի մոտ Մոսկվայի Վ․ Մայակովսկու անվան թատրոնում, որի բեմում նա, մասնավորապես, խաղացել է Սթենլի Կովալսկու դերը «Ցանկությունների տրամվայ» և Մեծ Պա՝ Տ. Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքում», Սոկրատ՝ Էդվարդ Ռադզինսկու «Զրույցներ Սոկրատի հետ», գեներալ Խլուդով՝ Միխայիլ Բուլգակովի«Վազք» ներկայացումներում։ 1996 թվականի սեպտեմբերին Ջիգարխանյանը հեռանում է Մայակովսկու անվան թատրոնից, սակայն շարունակում է ելույթներ ունենալ այլ թատրոնների բեմերում և անտրեպրիզային (մասնավոր) բեմադրություններում։

Կինոյում դերասանը իր նորամուտը նշում է 1960 թվականին «Փլուզում» ֆիլմում Հակոբի դերակատարմամբ, իսկ հանրաճանաչություն Արմեն Ջիգարխանյանին բերեց նրա լավագույն դերակատարումներից մեկը՝ երիտասարդ գիտնական-ֆիզիկ Արտյոմ Մանվելյանի դերը Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմում։

Այս ֆիլմի ցուցադրումից որոշ ժամանակ անց հետևում են նոր հետաքրքիր առաջարկներ, որոնք ցուցադրում են դերասանի դերասանական հնարավորությունների լայն շրջանակը, հոգեբանական հավաստիությունը և վերամարմնավորման վարպետությունը. դարբին վարպետ Մուկուչը «Եռանկյունի»-ում, Լևոն Պողոսյանը «Երբ գալիս է սեպտեմբերը» դրամայում, շտաբս կապիտան Օվեչկինը Էդմոնդ Քեոսայանի հանրահայտ «Անորսալիների նոր արկածները» ֆիլմում, չեկիստ Արտուզովը «Տրեստ օպերացիան» հեռուստատեսային ֆիլմում, էսսեր Պռոշյանը «Հուլիսի վեցը» պատմական ֆիլմում, Միխայիլ Ստիշնոյը «Փոքրիկ կռունկ» ֆիլմում։ Բացասական կերպարի դերակատարումներից հանդիսատեսի մոտ առավել հիշարժան է «Սև կատու» ավազակախմբի կուզիկ պարագլուխ Կարպի դերակատարումը «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմում։

Ընդհանուր առմամբ Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։

1996 թվկանին իր կուրսի հիմքով ստեղծում է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնը։

Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան (ավելի քան 250 դերակատարում կինո և հեռուստաֆիլմերում):

Լուսանկարները՝ aif.ru կայքից։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:07
Թուրքիայում հայ համայնքի երիտասարդները հանդիպել են Էրդողանի գրասենյակի ղեկավարի հետ
Հունվարի 22-ին Թուրքիայի հայ, հույն, ասորի և հրեա համայնքների երիտասարդները Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահի գրասենյակի ղեկավարներից...
Աղբյուր` Panorama.am
13:58
Թուրքիայում թողարկվել է Ադրբեջանի հաղթանակին նվիրված հուշադրամ` ներառյալ Արցախը․ թուրքագետ
Թուրքիայում թողարկվել է Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակին նվիրված հուշադրամ։ Այս մասին գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։...
Աղբյուր` Panorama.am
13:45
Լուկաշենկոյի երկրպագուն ներխուժել է հոկեյի դաշտ ու համբուրել նրա շուրթերը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երկրպագուն դիմել է ծայրահեղ քայլի՝ նախագահի հետ սելֆի անելու համար։ Ինչպես գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:37
Լոքդաունի ընթացքում ՀՀ-ն օրական մինչև 40 մլն դոլարի ՀՆԱ-ի կորուստ է ունեցել. Մելքումյան
«Ես հակված եմ, որ մենք հանձնաժողովում աշխատելու համար լավագույն փորձագետներին գտնենք, որպեսզի կարողանանք լավ վերլուծություն...
Աղբյուր` Panorama.am
13:32
Արցախում ստեղծվել է ՆԳՆ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Շների հոշոտած ոչխարները տեղում են, փորձաքննություն դեռ նշանակված չէ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում հունվարի 19-ին հոշոտված ոչխարները շարունակում են մնալ աջ ու ձախ ընկած։ Տարածքում սննդի հարուստ պաշար...
Աղբյուր` Panorama.am
13:14
Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատը սկսել է որոնել փախուստի ճանապարհներ. Արմեն Աշոտյան
«Պատերազմը հասունացրել, իր այս խորությամբ, դաժանությամբ, տևողությամբ հայ ժողովրդի գլխին բերել է Նիկոլ Փաշինյանը, թե անվտանգային, թե...
Աղբյուր` Panorama.am
13:04
Դեսպան է նշանակվելու մի կին, որն ընդամենը գիտի անգլերեն. սա աղետ է. Նաիրա Զոհրաբյան
«Եկեք մի կողմ դնենք, որ Լիլիթ Մակունցը հանդարտ, անգլերեն իմացող կին է։ Ես ուզում եմ հիշեցնել, թե ինչպես էր ԱԺ ամբիոնից ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
12:58
ՊՆ. Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում բողոքների քննարկման հանձնաժողով
Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
12:52
Գեղամ Նազարյան. Ստեղծում ենք փաստահավաք խումբ
Ճշմարտություն սերունդների համար
Աղբյուր` Panorama.am
12:46
Դալարիկ գյուղ այրվել են անվադողեր, գազի ջեռուցման կաթսա և կենցաղային իրեր
Հունվարի 25-ին, ժամը 05:07-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ գյուղի տներից մեկին կից տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:37
COVID-ի հիմնադրամի գումարներն ինչի՞ վրա են ծախսվել, ինչո՞ւ էին մարդիկ մեռնում տներում. Զոհրաբյան
Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը քննող հանձնաժողովի անդրանիկ նիստում իմքայլական պատգամավորները հարց բարձրացրին՝ ինչպե՞ս է...
Աղբյուր` Panorama.am
12:30
2020 թ-ին ՊԵԿ-ը 120 մլրդ դրամով քիչ եկամուտներ է հավաքագրել
«ՊԵԿ հարկային մասի հիմնական ցուցանիշների գծով 2020 թվականի համար ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված էր 1 տրիլիոն 607 մլրդ դրամ...
Աղբյուր` Panorama.am
12:21
Չարորակ նորագոյացություններ ունեցողները պետք է զգուշանան «Sputnik V» ընդունելիս
Չարորակ նորագոյացություններ ունեցող մարդիկ պետք է զգուշորեն օգտագործեն ռուսական «Sputnik V» պատվաստանյութը, հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
12:10
Հնդկաստանի և Չինաստանի զինծառայողները բախվել են սահմանին
Հնդկաստանի Հիմալայան Սիկիմ նահանգի Նակու-Լա լեռնանցքի տարածքում բախումներ են տեղի ունեցել Հնդկաստանի և Չինաստանի սահմանային ուժերի զինվորների...
Աղբյուր` Panorama.am
12:04
Աննա Աբրահամյան. Ես չեմ գտնում, որ փրկության կոմիտեն վճռական ուժերով է լծվել այդ գործին
«Ընդդիմադիր ոչ մի առաջնորդ նոյեմբերի 9-ի գիշերը չեկավ, չկանգնեց ու չհայտարարեց, թե պատասխանատվություն է վերցնում եղածի համար։ Ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
11:58
Հայ ռազմագերիների վերադարձի հարցն առաջարկվել է ներառել այսօր մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում
Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որն անցկացվելու է հիբրիդային տարբերակով՝...
Աղբյուր` Panorama.am
11:50
ՅՈՒՆԵՍԿՕ․ Կրթությունը հետհամաճարակային վերականգնման գերակա ուղղությունն է
Կրթության ոլորտը պետք է ավելի մեծ ուշադրություն և ներդրումներ կատարի կորոնավիրուսի համաճարակից հետո համայնքների վերականգնման գործում, բայց մինչ...
Աղբյուր` Panorama.am
11:44
Այսօր լեգենդար հրամանատարի՝ Քյոխի ծննդյան տարեդարձն է
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը գրում է. «Հայ ազգի պատմությունը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Սկսվել են կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը քննող հանձնաժողովի աշխատանքները
ԱԺ-ում մեկնարկել կորոնավիրուսի տարածումը կանխելու, վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:33
Մարտակերտի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցին վերակառուցվում է
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 24-ին մեկնել է Մարտակերտ քաղաք և հանդիպել շրջանի վարչակազմի, համայնքների ու...
Աղբյուր` Panorama.am
11:28
ԱՄՆ-ում հրաձգության արդյունքում հինգ մարդ է զոհվել, որից մեկը հղի կին է եղել
Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է հինգ մարդ: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է NBC...
Աղբյուր` Panorama.am
11:22
Մարիինյան թատրոնի մասնագետները տեսագրում են Բեթհովենի սիմֆոնիաները՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ
Նվագախումբն այս օրերին Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ձայնագրության համար կատարում է հանճարեղ կոմպոզիտորի Թիվ 1, Թիվ 2 և Թիվ 5 սիմֆոնիաները:
Աղբյուր` Panorama.am
11:16
Ավստրիայի բնակիչները գործվածքային դիմակների փոխարեն շնչառական դիմակներ կկրեն
Հունվարի 25-ից ավստրիացիները խանութներում կամ հասարակական տրանսպորտում սովորական գործվածքային դիմակների փոխարեն պետք է կրեն FFP2 բարձր...
Աղբյուր` Panorama.am
11:10
25.01.2021. Կորոնավիրուսի 58 նոր դեպք է գրանցվել, ևս 10 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 779 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 58 նոր դեպք: Առողջացել է 224 հիվանդ: Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:03
Արմեն Գևորգյան. Ինչու սկսվեց և շարունակվեց պատերազմը
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը
Աղբյուր` Panorama.am
10:55
Շոտլանդիան մտադիր է հասնել անկախության նոր հանրաքվեի
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը մտադիր է հասնել անկախության նոր հանրաքվեի: Ըստ կիրակի հրապարակված հարցման, հանրաքվեին աջակցում է...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱՄՆ-ում գտնում են՝ Բայդենի գալուց հետո Իրանի հետ հարաբերությունները կարող են փոխվել
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Ֆրենկ Մակքենզին հայտարարել է, որ երկրի նոր նախագահ Ջոզեֆ Բայդենի երդմնակալության արարողությունը...
Աղբյուր` Panorama.am
10:41
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է Արցախից Հայաստան ժամանած հաշմանդամություն ունեցող երեխաներին
ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, Հայաստանում Սորս հիմնադրամի (Source Foundation) միջոցով վերականգնողական ծառայություններ և խնամք ստանալու...
Աղբյուր` Panorama.am
10:35
Իրաքի պատգամավոր․ Թուրքիայի քայլը հող է նախապատրաստելու Իրաքում ռազմական միջամտությունների համար
Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մոխթար Ալ-Մուսավին ասել է,որ Սինջար քաղաքում ռազմական գործողություններ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանում շները հոշոտել են ոչխարներին
11:25 22/01/2021

Երևանում շները հոշոտել են ոչխարներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}