Քաղաքական 12:33 18/11/2020 Հայաստան

Միքայել Մինասյան. Ժողովրդի ձայնն ու քվեն, որ տրվեց Նիկոլին, պիտի նրանից վերցնել նույն ձևով

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը գրում է. 

««Ի՞նչու իշխանությունը տրվեց այդ տգետ դավաճանին». անցած 2.5 տարում այս հարցը ստացել եմ միշտ, իսկ վերջին իրադարձությունների բերումով՝ գրեթե ամեն օր: Ընդ որում, թեման մեծամասամբ շահարկում են դավադրության տեսությունների կոնտեքստում և հատկապես մարդիկ, որոնք անմիջականորեն մասնակցել են Նիկոլի իշխանազավթմանը:

Բայց մի էական փաստ կա, որը բոլորն անտեսում են. Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, չեմ խուսափի այդ բառից, եղել է համաժողովրդական շարժման արդյունքում։ Փուլերը և տեխնոլոգիաները շատ լավ պատկերացնում եմ, գիտեմ կիրառված մանիպուլյացիաներն ու ստերը, տեսել եմ օտարերկրյա գործակալների ներգրավվածությունը, ծախսված փողը։ Դրան գումարած նաև տասնամյակների թույնը, որ հետևողականորեն ներարկվել է հասարակությանը, բայց այդքանով հանդերձ, կան մի քանի երկաթյա փաստ, որոնք կթվեմ ըստ հերթականության.

1. Մարդիկ մերժում էին Սերժ Սարգսյանին և պնդում. միայն նա չլինի, միայն «սրանք» չլինեն,

2. Հրապարակի տասնյակ հազարավորները և համացանցի հարյուր հազարավորները երազում էին Նիկոլին տալ միանձնյա իշխանություն,

3. Սփյուռքը հնարավոր բոլոր ձևերով ու միջոցներով սատարում էր այդ գործընթացին,

4. Մարդիկ պարալիզացրին երկիրը և ուղղակի ստիպեցին, որ Նիկոլն ընտրվի վարչապետ՝ կուրորեն ենթարկվելով նրա հրահանգներին,

5. Երևանի ընտրություններին հաստատեցին իրենց կամքն ուղիղ քվեարկությամբ՝ ընտրելով Նիկոլին և նրա ծաղրածուին,

6. Շրջափակեցին ԱԺ-ն և ստիպեցին, որ այն ինքնալուծարվի,

7. ԱԺ ընտրություններում 70 տոկոս ձայն տվեցին Նիկոլին։ Խորհրդարան անցած մյուս 2 ուժերը ընտրվեցին նաև այն պատճառով, որ ողջունել են հեղափոխությունը։ Ժողովուրդը ձևավորեց խորհրդարան՝ այդ պահին դե ֆակտո առանց ընդդիմության։

Հայաստանի ժողովուրդը, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մեծամասնությունը և հասարակական կարծիքը այս 2.5 տարվա ընթացքում բազմիցս ապացուցել են, որ Նիկոլն իրենց միակ ընտրությունն է՝ գիտակցված, հաստատված, ու վերահաստատված տարբեր ձևերով։

Այդ ընտրությունն ամեն օր վավերացրել են Հայաստանի և Սփյուռքի ֆեյսբուքյան օգտատերերը։ Հավատարմության և սիրո խոստովանություններ են արել համահայկական բոլոր խոշոր կազմակերպությունները (հակառակը չեմ հիշում)։

Նիկոլին հրապարակավ դեմ արտահայտվողների ցանկը շատ փոքր էր ու բոլորին հայտնի:

Հիմա, այսքանն արձանագրելով, դեռ կա հարց, թե ինչո՞ւ և ինչպե՞ս Նիկոլը եկավ իշխանության։ Բայց չէ որ դուք եք այն տվել Նիկոլին։ 2.5 տարում՝ անընդհատ։ Աննահանջ։

Որ Նիկոլը դավաճան վիժվածք է, դա արդեն փաստ է։ Բայց մեր իրական թշնամին «նիկոլիզմն» է, որի դժոխային մարմնավորումը հենց ինքը՝ Նիկոլն է: Հետևաբար, ժողովրդի ձայնն ու քվեն, որ տրվեց Նիկոլին, պիտի նրանից վերցնել նույն ձևով։ Ժողովուրդն է բերել, ժողովուրդն էլ պետք է տանի։ Այդպես և՛ արդար է և՛ տրամաբանական։

Այսօր մի շարք քաղաքական ուժեր պայքարում են դավաճանի դեմ՝ հանուն հայրենիքի և հանուն բոլորի։ Նրանց միացել են շատ անկուսակցական, ապաքաղաքական մարդիկ, որոնք չեն ցանկանում լռել: Դուք կարող եք նրանց միանալ և իրավունք ունեք չմիանալ։ Բայց դուք իրավունք չունեք ոչինչ չանել։ Նրանց չե՞ք ցանկանում։ Ինքնակազմակերպվեք։

Ովքեր բերել են Նիկոլին իշխանության՝ փողոց փակելով, խորհրդարան շրջապատելով, Նիկոլի թեկնածությունը պարտադրելով, պատգամավորների տան դիմաց սև ժապավեն կապելով, չքվեարկողներին՝ ահաբեկելով, ֆեյսբուքում արշավ սկսելով, արե՛ք նույնը։ Արեք այն, ինչ արել եք 2.5 տարի առաջ։ Դա կլինի հայրենիքի նկատմամբ ձեր սխալի հետևանքների փոխհատուցման կարգը, ձեր անձնական մեղքն ընդունելու և շտկելու ձևը։

Դուք դա չեք անում Քոչարյանի և Սերժի համար։ Իրենց ինչ ուզում էիք, արդեն արել, վերջացրել եք։ Այդ մարդկանց առաքելությունն ավարտված է, իսկ Արցախի կորստով զրոյացավ նրանց և շատերի կյանքի գործը։

Դուք դա անում եք, որ շտկեք ձեր սխալը և անում եք հայրենիքի դավաճանի դեմ։ Սկսեք զրոյական կետից, ինչպես մեկ անգամ սկսել եք: Մերժեք Նիկոլին, պնդելով՝ «ով ուզում է լինի, միայն սրանք չլինեն»:

Րոպե առաջ փրկենք Հայրենիքը տգետ աթոռապաշտի կործանարար գոյությունից»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:12
Երևան-Սևան ավտոճանապարհի ավտոմեքենան ընկել է ձորը
Մարտի 1-ին, ժամը 08։38-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին ...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ձնաբուք, մառախուղ, մերկասառույց` ճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
10:00
Հայտնի են դարձել համաճարակի ընթացքում ռուս աստղերի վարձավճարների չափերը
Պոլինա Գագարինան, Սվետլանա Լոբոդան և Դմիտրի Բիլանը կորոնավիրուսի համաճարակի ժամանակ դարձել են Ռուսաստանում ամենաբարձր վարձատրվող փոփ աստղերը:...
Աղբյուր` Panorama.am
09:53
Ադրբեջանը շանտաժի խաղաքարտեր է ձեռք բերել, ինչին նպաստում է նաև ՀՀ իշխանությունների վտանգավոր վարքագիծը. Աբրահամյան
«Հենակետ»  վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Իլհամ Ալիևն իր վերջին ճեպազրույցում օգտագործեց...
Աղբյուր` Panorama.am
09:45
Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ ԱԻ նախարարության փոխանցմամբ, փակ են...
Աղբյուր` Panorama.am
09:30
Սոֆյա Հովսեփյան. 2021 թ. սահուն մտնում ենք մերժված, արատավոր երևույթների տիրույթ
ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը արձագանքելով վարչական ռեսուրսի կիրառմամաբ Նիկոլ Փաշինյանի հանրահավքին մարդ բերելու մասին բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
09:23
Երևանում ու Արարատում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սյունիքում և Գեղարքունիքում Ադրբեջանի հետ սահմանների «որոշման» գործընթացը հակասում է միջազգային իրավունքի հիմքերին. ՄԻՊ
«Ողջ գործընթացը պետք է կազմակերպվի այնպես, որ ոչ թե մարդկանց համար առաջանան նոր խնդիրներ, այլ հակառակը՝ բոլոր անհարմարությունները հասցվեն ամենահնարավոր նվազագույնի»:
Աղբյուր` Panorama.am
23:15
«Ջալալ Հարությունյանի մեկնաբանության մեջ մի բան մտահոգեց» Տիգրան Աբրահամյան
«Հենակետ»  վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «ՊԲ նախկին հրամանատար, ներկայումս ՊՆ...
Աղբյուր` Panorama.am
23:06
«Կոնցեռն դիալոգ»-ը կօգնի հանրահավաքի չմասնակցելու համար գործատուի կողմից հետապնդումների ենթարկվող աշխատակիցներին
«Կարող եք դիմել մեզ՝ հանդիպման օրվա և ժամվա մասին պայմանավորվելով +060 27 8888 հեռախոսահամարով»
Աղբյուր` Panorama.am
22:10
«Մի հայի պատմություն. Արա Սաղաթելյան»
«Այս ֆիլմը Արա Սաղաթելյանի մասին է: Այն մարդու մասին, ով հայ-ադրբեջանական տեղեկատվական պայքարի առաջնորներից մեկն է և որի մասին փաստերով...
Աղբյուր` Panorama.am
21:23
Վանաձորում վարչական ռեսուրսի ողջ կարողությամբ «մարդահավաք» է իրականացվում վաղվա հանրահավաքի ու երթի համար. Մարուքյան
Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը գրել է. «Վանաձորում վարչական ռեսուրսի ողջ կարողությամբ «մարդահավաք» է...
Աղբյուր` Panorama.am
20:43
Վաղը բռնի ուժով հրապարակ բերված ժողովրդին Նիկոլը կբերի նախագահի նստավայր. Նաիրա Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է. «Նիկոլի ու սորոսական խունտայի հերթական մյուզիքլը...
Աղբյուր` Panorama.am
20:23
ԱԱԾ-ն առանց հիմնավորման Սաղաթելյանին արգելել է հանդիպել իր անչափահաս երեխայի հետ. Գոհար Մելոյան
«Գործ ունենք քաղբանտարկյալի դասական կարգավիճակի հետ, երբ ծանութանում ենք գործի հիմքում ընկած իրավաբանական և փաստական...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հայրենիքի փրկության շարժում. Մարտի 1-ի հանրահավաքը կկայանա ժամը 18։00-ին Բաղրամյան պողոտայում
«Համախմբե՛նք մեր ուժերն ու վճռականորեն հասնենք դավաճանի հեռացանը»։
Աղբյուր` Panorama.am
19:30
Վատիկանում Գրիգոր Նարեկացուն նվիրված հիշատակի արարողություն է իրականացվել . Արևելք
«Արևելք»,- պարբերականը գրում է. «Երէկ Վատիկանի  մէջ տեղադրուած Սբ. Գրիգոր Նարեկացիի արձանին մօտ տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
19:22
Թուրքական ԶԼՄ-ները գալիս են Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու․Wargonzo
Wargonzo տելեգրամյան ալիքը, հղում անելով իր ստամբուլյան աղբյուրներին, գրում է, որ թուրքական ԶԼՄ-ները պատրաստվում են լուսաբանել Նիկոլ Փաշինյանի՝...
Աղբյուր` Panorama.am
19:19
Սաղաթելյանի ձերբակալությամբ ծառայություն է մատուցվում Հայաստանի իշխանությունների ադրբեջանաթուրքական պարտնյորներին. Ռուբեն Մելիքյան
«Շատ մեծ հումոր կարելի է տեսնել այն մեղադրանքի մեջ, որն առաջադրվել է Արա Սաղաթելյանին, դա այն է, որ օգտվել է ինչ որ մի ծրագրից, սա...
Աղբյուր` Panorama.am
18:56
«Ուրեմն լսիր, իմ տված հարկերի հաշվին ֆռֆռացող նախարար»
Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է. «Ուրեմն կապիտուլյացիան ստորագրելուց հետո էսպիսի մի կերպար է հայտնվել...
Աղբյուր` Panorama.am
18:28
Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է
Այսօր հանճարեղ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է
Աղբյուր` Panorama.am
18:17
Հիմա ժողովներ են, որ վաղը՝ մարտի 1-ին, Նիկոլի համար գլխաքանակ ապահովեն. Գեղամ Մանուկյան
ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կիրակի է, բայց կառավարությունը, նախարարությունները, պետական համակարգն այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:59
Արմեն Չարչյան. Իշխանությունը երեք տարում ձևավորեց միայն ապազգային գաղափարախոսություն
«Մեր հասարակությունը հիվանդ է, ցավ է ապրում, ցավ է ապրում դեռևս 2018 թվականի մայիսից, այդ ցավը պետք է ամոքել»,- Բաղրամյան պողոտայում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Շնորհակալ եմ բանակին, որ այս թեժ օրերին կանգնեց ժողովրդի կողքին. Աննա Մայիլյան
«Ուղղակի չենք կարող չլինել մեր բանակի կողքին, խոնարհվում եմ այն մարդկանց առաջ, ովքեր կերտեցին այդ հզոր ինստիտուտը։ Չկա հայրենիք առանց հզոր...
Աղբյուր` Panorama.am
17:25
Գեղամ Նազարյան. Վաղը ով գնա-կանգնի այնտեղ՝ աջակցում է այն բայրաքթար արտադրողին, որը սպանեց իմ որդուն, մեր որդիներին
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանը Բաղրամյան պողոտայում մեկնարկած Հայրենիքի փրկության շարժման...
Աղբյուր` Panorama.am
17:00
Մի հայի պատմություն. Արա Սաղաթելյան. Այսօր երեկոյան՝ Armnews-ի եթերում
Արմնյուզ հեռուստաընկերությունը պատրաստել է ֆիլմ անազատության մեջ գտնվող Արա Սաղաթելյանի մասին։ Ֆիլմում մեդիաոլորտի ներկայացուցիչները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}