Իրավունք 18:25 18/11/2020 Հայաստան

Կամրջից ցած նետվելուց առաջ Գառնիկ Պետրոսյանի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել

2020թ. նոյեմբերի 13-ի երեկոյան Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել էր 27-ամյա Գառնիկ Պետրոսյանի դին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Այս մասին  նշված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նոյեմբերի 14-ին դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Քննության ընթացքում պարզվել է, որ պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության հրապարակումից հետո ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով՝ զուգորդված զանգվածային անկարգություններ  կազմակերպելու և իրականացնելու  դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով 2020թ. նոյեմբերի 10-ին Գ. Պետրոսյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով 3011–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով, իսկ նոյեմբերի 13-ին նույն հոդվածներով նրան առաջադրվել է մեղադրանք: Եվ քանի որ նույն օրը՝ժամը 20:00-ին, լրացել է Գ. Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը, վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջինս բաց է թողնվել: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Գ. Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Սոցիալական հարթակներում լուրեր էին շրջանառվել այն մասին, որ Գ. Պետրոսյանը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ տեղի է ունեցել սպանություն՝ նրան Կիևյան կամրջից ցած նետելու կամ այլ միջոցով:

Տարատեսակ հնարավոր շահարկումներից խուսափելու համար անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ ըստ մեղադրյալի հարցաքննության արձանագրության՝ հարցաքննությունն ավարտվել է նոյեմբերի 13-ին՝ ժամը 21.00-ին, իսկ ըստ գործով ձեռք բերված տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 22.04-ին:    

Գործով առկա է ականատես վկա,  որի ցուցմունքների համաձայն՝ նոյեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Կիևյան կամրջի ուղղությամբ զբոսնելիս կամրջի մեջտեղի հատվածում նկատել է, թե ինչպես է նշված անձը միայնակ, բռնվելով դրոշակներից, բարձրացել կամրջի մետաղական արգելապատնեշին և մինչև ինքը կհասցներ հնարավոր վատ հետևանքներից խուսափելու համար ահազանգել 911 հեռախոսահամարին՝  տեսել է, որ նա այլևս այդտեղ չէ: Դրանից անմիջապես հետո, երկու այլ անձանց հետ կամրջի այդ հատվածի արգելապատնեշից տեսել են ներքևում՝ ճանապարհի երթևեկելի գոտում, ընկած անձի, իսկ իրենց կանչով ժամանած իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ դեպքի վայրում համոզվել են, որ դա կամրջի արգելապատնեշին բարձրացած անձն է: Իր ցուցմունքում ականատեսը նշել է նաև, որ այդ անձը եղել է միայնակ և առհասարակ կամրջի այդ հատվածի ամբողջ երկայնքով որևէ այլ անձ չի եղել: Գրեթե նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել նաև ականատեսի կողմից նշված երկու պատահական անցորդները: 

Բացի այդ, զննության են ենթարկվել նաև դեպքի օրվա դրությամբ Հալաբյան փողոցի և Կիևյան կամրջի հատվածում գտնվող խաչմերուկում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրությունները :  Արդյունքում պարզվել է, որ 2020թ. նոյեմբերի 13-ին Գ. Պետրոսյանը միայնակ  գնացել է Կիևյան կամուրջ և միայնակ բարձրանալով արգելապատնեշի վրա՝ նետվել է ցած:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող վերոնշյալ գործի շրջանակում որպես մեղադրյալ՝ հարցաքննության ժամանակ իր պաշտպանի ներկայությամբ տված ցուցմունքում Գ. Պետրոսյանը նշել է, որ դեռևս 2010թ. կատարել է ինքնասպանության փորձ՝ դեղահաբեր խմելու միջոցով, որից հետո մինչև 2019թ. հաշվառված է եղել առողջության համապատասխան կենտրոնում, այդ ընթացքում ստացել համապատասխան դեղահաբեր, որոնց ընդունումն ինքնակամ, առանց բժշկի ցուցումի դադարեցրել է 2019թ. հունվարից:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Դեպքի հանգամանքները, Գ. Պետրոսյանի կողմից ինքնասպանություն գործելու պատճառները և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով հանձնարարություն է տրվել ոստիկանությանը, պատշաճ դատախազական հսկողության ներքո իրականացվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

ՀՀ դատախազության կողմից իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի շրջանակում ի հայտ բերված դեպքին վերաբերող բոլոր հրապարակումներն ուղարկվում են վարույթն իրականացնող մարմնին՝ դրանցում նշվող հանգամանքներն ստուգելու, քննության առարկա դարձնելու նպատակով:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք...
Աղբյուր` Panorama.am
14:54
Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
«Խոսակցությունները, որ պետականցնենք, հետո կտանք նաև անհատույց օգտագործման, իհարկե, կարող է սկզբի համար կամ որոշ ժամանակ կրքերը չթեժացնելու...
Աղբյուր` Panorama.am
14:52
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են։
Աղբյուր` Panorama.am
14:46
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Հավատարիմ մնալով խաղողագործների հետ չընդհատվող երկխոսության իր սկզբունքին՝ Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Թող Նկարիչների միության անդամներից շատ սրտացավ չլինեն մեր գույքի նկատմամբ. Սուրեն Սաֆարյան
«Սա մեր սեփականությունն է։ Ի՞նչ է նշանակում պետականացնել։ Ումի՞ց են պաշտպանում։ Թող միության անդամներից  շատ սրտացավ չլինեն։ Մենք շատ...
Աղբյուր` Panorama.am
14:31
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը, որ գտնվում է  «Արմավիր» ՔԿՀ-ում, հոդված է գրել։...
Աղբյուր` Panorama.am
14:10
Զախարովա. Ռուսաստանը Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին վկայություններից հետո
Ռուսաստանի Դաշնությունը  Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում մամուլում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Կառավարությունն էլ ձեզնից է աջակցություն ակնկալում.Փաշինյանը՝ Բրյուսովի նորանշանակ ռեկտոր Գյուրջինյանին
«Փակ-գաղտնի քվեարկությանը մասնկցած խորհրդի 18 անդամների կողմ քվերակության արդյունքում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Կառավարությունը չի կարա գնա, մտնի ամեն դպրոց ասի՝ երեխանե՛ր՝ դուք այստեղ, ուսուցիչներ՝ դուք այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան
«Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը, այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց, իսկ վարչատնտեսական կառավարման մասով...
Աղբյուր` Panorama.am
13:28
ՔԿ. Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող
Քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին հաղորդում այն մասին, որ 2024թ․ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը...
Աղբյուր` Panorama.am
13:22
GRECO կոչ է անում ավելի ուժեղ վերահսկողություն և հաշվետվողականություն ցուցաբերել բարձրագույն գործադիր գործառույթներում և ոստիկանությունում
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) այսօր հրապարակված զեկույցում կոչ է անում Հայաստանին շարունակելու իր...
Աղբյուր` Panorama.am
13:09
Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասին աշխատի քիչ խոսես. Զգուշացում Չախալյանին
«Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասով  ընդհանրապեսաշխատի քիչ խոսես, ոչ լավ, ոչ վատ»,-կառավարության շենքի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
12:58
Գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի զինծառայությունից.Սուրեն Պապիկյան
«Առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի...
Աղբյուր` Panorama.am
12:34
Վահագն Չախալյան. Մեր պայքարը լինելու է շարունակական, մինչև կանգնեցնենք Նիկոլին
«Stop Նիկոլ», «Բավ է», «Ոչ միջանցքին» գրություններով ցուցապաստառներով, «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սամվել Վարդանյանին տնային կալանքի տակ թողնելու իշխանության որոշումը շատ խորամանկ է. Փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, արձագանքելով Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշմանը, գրում է. «Փաստորեն էս...
Աղբյուր` Panorama.am
11:55
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Team Telecom Armenia-ն դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթի մաս կազմող CaseKey ակադեմիայի գործընկերը։ Համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
11:44
Ռուբեն Մելիքյան. Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «1) Դատարանի որոշումը հրապարակվեց երեկ գիշերը՝ ժամը 1:30: Սամվելը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
«Այն մեզ հստակ հուշում է, որ մոտ ապագայում սպասվում են մեզանից անկախ, սակայն մեզ համար անբարենպաստ իրադարձություններ»
Աղբյուր` Panorama.am
11:18
Իսկ ինչու Արցախը մենք չենք գնահատում, ինչպես որ ծախել են՝ դոլար-դրամով
Հայաստանում իրավաբան կա՞։ Չեմ ասում՝ չալարող, ասում եմ՝ մեծ գործերի ունակ։ Ադրբեջանցիները քանդում են զավթած Արցախի հուշարձանները, շենքերը,...
Աղբյուր` Panorama.am
11:15
Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ
Երիտասարդական մետրոյի հարևանությամբ տեղի ունեցող բողոքի ակցիայի վայր ժամանեցին մեծ թվով կարմիրբերատավոր ոստիկաններ։ Նրանք ակցիայի մասնակիցներին...
Աղբյուր` Panorama.am
11:12
Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը
Արթուր Խաչատրյանը գրում է, որ լուրջ, շատ լուրջ հիմնարկ էր։
Աղբյուր` Panorama.am
11:04
Ակցիայի մասնակիցներից մեկը վատացավ. «Ձեր շոուն արեք, գնացեք»
Կարգազանցության պատրաստ մի քանի տասնյակ քաղաքացիներ Վարդան Ղուկասյանի կոչով Երիտասարդական մետրոյի մոտ են։ Ակցիայի մասնակից կանանցից մեկը...
Աղբյուր` Panorama.am
10:59
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
«Շատ կարևոր աշխատաժողով է լինելու Հայաստանից ու աշխարհից հայտնի գիտնականների մասնակցությամբ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Տիգրանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը
ԴՕԿ-ի հիմնադիր Վարդան Ղուկասյանի կոչով մի քանի քաղաքացիներ, որոնք հավաքվել էին Մետրոյի Երտասարդական կայարանի հարևանությամբ, փակեցին Աբովյան...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ապրիլի 18-ին փոխանակման կետերում դոլարը և ռուբլին էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 18-ին ժամը 10:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.69 դրամ՝ էժանանալով 1.73 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
10:30
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Փաստ» օրաթերթը գրում է. Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան
14:55 18/04/2024

Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}