Փաստաբան. Սկսելու ենք Փաշինյանի որդու գլխավորած բանդայի բացահայտմամբ
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է.
«Սերգո Խառատյանը կալանավորվեց:
Գուցե ես էի թույլ, գուցե հանգամանքներն էին ավելի ուժեղ, բայց այլևս փաստ է:
Սա մի քանի բան է նշանակում: Բայց ամենակարևորը այն է, որ սա տանում է մեզ դատավարական պատերազմի: Մենք զբաղված էինք համազգային խնդիրներով, բայց հիմա կենտրոնանում ենք քրեական գործի վրա:
Շատ ծանր բացահայտումներ են լինելու: Սկսելու ենք Փաշինյանի որդու գլխավորած բանդայի բացահայտմամբ, ովքեր հրահրել և անմիջականորեն իրականացրել են պետական հիմնարկների ջախջախումը:
Ի´ գործ»։
Հիշեցնենք, որ այսօր «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանի հրապարակել էր մի քանի լուսանկարներ ու մանրամասնել. «Այսօր Սարյան փողոցի Տափաստան ռեստորանում Աշոտ Փաշինյանը Ալեքսանդր Իսկանդարյանի հետ էր:
Կառավարություն ներխուժած և վարչապետի ցուցանակը պոկած Ալեքսանդր Իսկանդարյանի հետ:
Երկա՞ր են դեռ ժողովրդին էշի տեղ դնելու...»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին