Առողջություն 18:16 19/11/2020 Հայաստան

Կորոնավիրուսը սպառնում է անդառնալի վնաս հասցնել երեխաների կրթությանը, սնուցմանն ու բարեկեցությանը

Երեխաների համար կորոնավիրուսի վտանգը գնալով մեծանում է: ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցը նախազգուշացնում է, որ վարակի տարծման երկրորդ տարում զգալի աճում է դրա բացասական ազդեցությունը երեխաների վրա: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ հրապարակված «Կորոնավիրուս․ կորսված սերունդ» զեկույցն առաջինն է, որն ամբողջական ներկայացնում է երեխաներին սպառնացող վտանգը՝ համավարակի չնահանջելու պայմաններում: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թեև վարակված երեխաներն ունեն թույլ ախտանշաններ, այդուամենայնիվ, համավարակի շարունակման դեպքում դրա ազդեցությունը երեխաների և երիտասարդների մի ամբողջ սերնդի կրթության, սնուցման և բարեկեցության վրա, երկարաժամկետ հեռանկարում, կարող է շրջադարձային լինել։

«Կորոնավիրուսային համավարակի ընթացքում առասպել էր ձևավորվել, իբր դրա ազդեցությունը երեխաների վրա աննշան է: Այս մոտեցումը հեռու է ճշմարտություն լինելուց։ Երեխաների հիվանդանալն ու վարակը տարածելը, համավարակի պատճառած վնասի առաջնային, երևացող մասն է միայն: Երեխաների համար ամենամեծ վտանգը կենսական ծառայությունների խափանումներն ու աղքատության մակարդակի բարձրացումն են: Որքան երկար է տևում ճգնաժամը, այնքան խորն է դրա ազդեցությունը երեխայի կրթության, առողջության, սնուցման և բարեկեցության վրա»,-  նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: 

Զեկույցում նշվում է, որ նոյեմբերի 3-ի դրությամբ տարանջատված տարիքային տվյալներ ունեցող 87 երկրում, մինչև կորոնավիրուսի գրանցված դեպքերի յուրաքանչյուր 9-ից 1-ը բաժին է ընկել երեխաներին և 20 տարին չլրացած երիտասարդներին կամ գրանցված 25,7 միլիոն դեպքերի 11 տոկոսը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում նշվում է, որ չնայած նրան, որ երեխաները կարող են վիրուսը տարածել, վերլուծությունները ցույց են տալիս, որ անհամեմատ ավելի մեծ խնդիրների առաջ ենք կանգնելու, եթե անվտանգության անհրաժեշտ պայմաններով առկա կրթությունը երկարաժամկետ փոխարինվի հեռավար կրթությամբ: Համայնքում վարակի տարածման հիմնական աղբյուրը դպրոցները չեն, և ավելի հավանական է, որ երեխաները կվարակվեն այլ պայմաններում։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 140 երկրներում անցկացված հարցումների արդյունքները վկայում են.

° Այդ երկրների շուրջ մեկ երրորդը գրանցել է առնվազն 10 տոկոս անկում այնպիսի առողջապահական ծառայությունների ապահովման հարցում, ինչպիսիք են պլանային պատվաստումները, մանկական վարակիչ հիվանդությունների ամբուլատոր բուժումը և մայրական առողջապահական ծառայությունները: Առողջապահական հիմնարկություններում վարակվելու վախը հիմնական պատճառն է:
° 135 երկրում կանանց և երեխաների սնուցման ծառայությունների 40 տոկոս նվազում է նկատվում: 2020 թ.-ի հոկտեմբերի դրությամբ ամբողջ աշխարհում 265 միլիոն երեխա զրկված է եղել դպրոցական սննդից: Մինչև 5 տարեկան ավելի քան 250 միլիոն երեխա կարող է զրկվել օրգանիզմում վիտամին Ա-ի լրացման ծրագրերից:
° 2020 թվականի սեպտեմբերին 65 երկիր հաղորդել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սոցիալական աշխատողների տնային այցելությունների նվազման մասին:

Զեկույցի առավել տագնապալի տվյալներն են. 

° 2020 թվականի նոյեմբերի դրությամբ, 30 երկրում դպրոցների փակման հետևանքով տուժել է 572 միլիոն աշակերտ. սա ամբողջ աշխարհի աշակերտների 33 տոկոսն է:
° 2020 թ.-ին 5 տարեկանից ցածր ևս 6-ից 7 միլիոն երեխա կարող է սուր թերսնուցում ունենալ, գրանցելով ցուցանիշի 14 տոկոսանոց աճ, ինչը պատճառ է հանդիսանալու ամսական ավելի քան 10,000 մահվան:
° Համաշխարհային մասշտաբով բազմաչափ աղքատության մեջ՝ առանց կրթության, առողջության, սնուցման, բնակարանային և սանիտարահիգիենիկ պայմանների կամ մաքուր ջրի ապրող երեխաների թիվն, ըստ զեկույցի, մինչև 2020 թվականի կեսն աճել է 15 տոկոսով կամ կազմում է լրացուցիչ 150 միլիոն երեխա:

Այս ճգնաժամին արձագանքելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին և գործընկերներին կոչ է անում.

1. Համոզվել, որ բոլոր երեխաները կրթվում են, այդ թվում ` վերացնելով թվային անհամաչափությունը:

2. Երաշխավորել սնուցման և առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու ապահովել մատչելի և հասանելի պատվաստանյութեր յուրաքանչյուր երեխայի համար:

3. Աջակցել և պաշտպանել երեխաների և երիտասարդների հոգեկան առողջությունը, վերջ դնել գենդերային բռնությանը, անհավասարությանն ու մանկության տարիներին տեղի ունեցող անտեսմանը:

4. Ընդլայնել մաքուր խմելու ջրի, սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիությունը, լուծել շրջակա միջավայրի դեգրադացման ու կլիմայի փոփոխության խնդիրը:

5. Կախարգելել մանկական աղքատության աճն ու ապահովել ներառական վերականգնում բոլորի համար:

6. Բազմապատկել ջանքերը՝ հակամարտությունների, աղետների և տեղահանությունների հետևանքով տուժած երեխաներին և նրանց ընտանիքներին պաշտպանելու և աջակցելու համար:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:45
Մերկասառույց, փակ ճանապարհներ ՀՀ տարածքում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։  «Փակ են Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
18:40
ՄՕԿ-ն աշխատում է Տոկիոյի խաղերի մասնակիցներին պատվաստելու գաղափարի վրա
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ աշխատում է Տոկիոյի խաղերի մասնակիցներին պատվաստելու...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Կապանը 2021 թ. երիտասարդական մայրաքաղաք»․ քննարկում ԿԳՄՍ նախարարությունում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հունվարի 26-ին հանդիպել է Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանի և համայնքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
Քննարկվել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության ընդլայնման շուրջ հարցեր
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման...
Աղբյուր` Panorama.am
18:22
Իրանը ներդրել է հսկայական ջանքեր, որպեսզի ներկայացնի տարածաշրջանային լուծում. Զարիֆ
ՌԴ ԱԳ նախարար Իգոր Լավրովի հետ հանդիպումից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել է արցախյան...
Աղբյուր` Panorama.am
18:10
Ռազմիկ Գրիգորյանը կգլխավորի Հայաստանի Մ-19 հավաքականը
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռազմիկ Գրիգորյանը: Նրան կօգնի Արմեն Սանամյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ...
Աղբյուր` Panorama.am
18:03
Ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում hունվարի 26-ի ցերեկը, 27-28-ը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին առանձին շրջաններում սպասվում...
Աղբյուր` Panorama.am
17:57
Կարին Տոնոյան. Հունվարի 28-ը՝ Հայ զինվորի անպարտ ոգու ու ապագա հաղթանակի խոստման օր
Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, ֆեյսբուքյան էջում դիմելով պատերազմում զհոված որդուն, գրում է. «Հիշո՞ւմ ես,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Տոկիոյի օլիմպիական խաղերի կայացման մասին անորոշությունը խառնաշփոթ է ստեղծել համաշխարհային սպորտում
Տոկիոյի օլիմպիական խաղերի կայացման մասին անորոշությունը խառնաշփոթ է ստեղծել համաշխարհային սպորտում: Օրինակ՝ թաեքվոնդոյի օլիմպիական վարկանիշային...
Աղբյուր` Panorama.am
17:45
Անպտղության բուժման արդյունքում լույս աշխարհ է եկել 49 երեխա
Շուրջ մեկ տարի առաջ հանրապետությունում մեկնարկել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման միջոցով անպտղության բուժման ծրագիրը: ԱՆ...
Աղբյուր` Panorama.am
17:39
Պոմպեյի պատմությունը նոր արտեֆակտներով
Վերջին տասնամյակների ընթացքում Պոմպեյի հնագիտական պարկը միայն երբեմն և կարճ ժամանակով է բացել իր դռները այցելուների...
Աղբյուր` Panorama.am
17:32
ՊՆ. Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
Հունվարի 25-ին և 26-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, կայուն օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
17:25
Դավիթ Տոնոյանը մեսիջ ուղարկեց գլխավոր կենդանուն, թե տես՝ իմ թաթիկը չտրորես. Շիրինյան
«Արդեն երրորդ քրեական գործն է հարուցվում իմ նկատմամբ, վերջինը՝ բռնության կոչեր անելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:12
Կարեն Վրթանեսյան. Պատերազմում հնարավոր էր չպարտվել, նույնիսկ հաղթել՝ անկախ վարձկաններից, եթե...
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է. «Կապիտուլյացիան...
Աղբյուր` Panorama.am
17:04
Լավրով․ Ղարաբաղը պետք է դաս լինի նման հակամարտություններում ներգրավվածների համար
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը մենք երկար տարիներ, եթե ոչ տասնամյակներ, մեծ ուշադրություն ենք հատկացրել։ Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի...
Աղբյուր` Panorama.am
16:57
ԵՊՀ-ում ուսումնական գործընթացի կազմակերպման ձևը կորոշեն ֆակուլտետները
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի և ֆակուլտետների դեկանների ու կրթական կենտրոնների...
Աղբյուր` Panorama.am
16:50
Ոստիկանների կողմից քաղաքացիներին խոշտանգման վերաբերյալ 2 քրգործ է ուղարկվել դատարան
Ավարտվել է ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացների նկատմամբ բռնություն կիրառելու 2 դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված...
Աղբյուր` Panorama.am
16:42
Դատարանը Փաշինյանին պարտավորեցրեց ներողություն խնդրել Խաչատրյաններից
Պատիվն ու արժանապատվությանը արատավորողարտա հայտության համար, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունը
Աղբյուր` Panorama.am
16:37
Պատերազմի ընթացքում, չճշտված տվյալներով, ԵՊՀ-ից եղել է 55 զոհ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի և ֆակուլտետների դեկանների ու կրթական կենտրոնների ղեկավարների հանդիպմանը քննարկվել է պատերազմում զոհված...
Աղբյուր` Panorama.am
16:32
Իրանի իշխանությունները ձերբակալել են լրտեսության մեջ կասկածվող ԱՄՆ քաղաքացու
Իրանի իշխանությունները լրտեսության կասկածանքով ձերբակալել են ԱՄՆ-ի և Իրանի երկքաղաքացիություն ունեցող անձի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:25
Դավաճանները սողալով են պատասխան տալու. գյուղացին նրանց գլուխները կոտրելու է. Բերբերյան
«Արցախի յոթ շրջանները հանձելուց հետո մենք մոտ 3000 հեկտար այգի, 50 հազար հեկտար ցորենի ցանքատարածքներ ենք կորցրել»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:17
Կարագի թանկացման պատճառները
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ն...
Աղբյուր` Panorama.am
16:04
Մեկնարկել են 2021 թ. գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքների մեկնարկի...
Աղբյուր` Panorama.am
15:56
Ժան Բատիստ Լըմուանը կայցելի Երևան
Հունվարի 27-ին Երևան է ժամանելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը: Նա Հայաստանում կլինի...
Աղբյուր` Panorama.am
15:51
Գնիր գիրք և նվիրիր այն զինվորին
Վաճառված գրքերի գումարի 20%-ը փոխանցվելու է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին:
Աղբյուր` Panorama.am
15:43
Կորոնավիրուսը ախտահարում է նաև երիկամները, առաջացնում է անպտղություն. բժիշկ
«Արսեն Թորոսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի կադրն է, դա փաստ է։ Այդ ոգով էլ նա շարունակել է իր քաղաքական գործողությունը, և նոր նախարարը ևս...
Աղբյուր` Panorama.am
15:33
«Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել է նաև ԱԺ ինքնալուծարման տարբերակը
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը խմբակցությունում այսօր կազմակերպված քննարկումներից հետո լրագրողներին հայտնեց,...
Աղբյուր` Panorama.am
15:00
Ջերմաստիճանը կբարձրանա
Հունվարի 29-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
Աղբյուր` Panorama.am
14:57
Եվրոպան Նավալնու համար աղմուկ է բարձրացնում, իսկ Արցախի թուրք-ադրբեջանական ցեղասպանությունը չի նկատում․ Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում
Ստրասբուրգում շարունակվում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը որը կորոնավիրուսային համավարակի պատճառով անցկացվում է հիբրիդային տարբերակով՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եռաբլուրում նշեցին Քարին Տակի ինքնապաշտպանության 29-րդ տարեդարձը
15:26 26/01/2021

Եռաբլուրում նշեցին Քարին Տակի ինքնապաշտպանության 29-րդ տարեդարձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}