Քաղաքական 17:27 19/11/2020 Հայաստան

Մովսես Հակոբյանն ահազանգեց հանցագործության մասին. Պատերազմի 3-րդ օրը Փաշինյանը կանգնեցրել է լրահամալրումը

«2018-ի մայիսից հետո հույժ գաղտնի հրամանով 98 տոկոսվ ավելացել է, գրեթե կրկնապատկվել է Պաշտպանության նախարարության ու գլխավոր շտաբի օպերատիվ օղակը»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատված Մովսես Հակոբյանը։

Նա մանրամասնեց, դրա փոխարեն կրճատվել է մարտավարական օղակը՝ սկսած վաշտից ավարտված գնդերով, մասնավորապես, կրճատվել է 5 գունդ, որտեղ եղել է ամբողջ սպայական կազմը՝ իր հրետանիով, կապի միջոցներով, ամեն ինչով, բացի զինվորներից, քանի որ զինվորների թիվը կրճատ էր։

«Այդ գնդերը հնարավոր պատերազմի ժամանակ պետք է ներդաշնակվեին, լրահամալրվեին, փոխարինեին այն զորամասերին, որոնք խնդիր ունեին, եթե մեկ զորամաս երկրորդ էշելոնի խնդիր ուներ, այնտեղ պետք է լինեին, եթե այլ ուղղությամբ մխճում էր եղել, այդ մխրճումները պետք է փակեին ու կանգնեցնեին»,- ասաց Հակոբյանը։

Նա թվարկեց, բացի այդ, Արցախում ևս մեկ գումարտակ է կրճատվել, մինչ այդ կրճատված վաշտն էլ Հակոբյանի պնդմամբ է վերականգնվել, դրանից հետո յուրաքանչյուր վաշտից մեկական դասակ է կրճատվել։

«Եվ այսպես շարունակ, որը բերել է այսօրվա պատերազմի իրավիճակին։ Ես մարգարե չեմ, բայց բոլոր հաշվարկները պետք է կատարել վատագույն սցենարը ի նկատի ունենալով։ Եվս մեկ կարևոր հարց. մեր զինված ուժերի քանակը խաղաղ պայմաններում ու պատերազմի ժամանակ տարբեր է։ Պատերազմը մենք մղում ենք ոչ թե առկա զինված ուժերով, այլ լրահամալրում ու զորահամալրում իրականացնելով։ Լրահամալրումը զորամասերում առկա թափուր պաշտոնների համալրումն է, որոնց համար ներդաշնակման ժամանակ պետք չէ, առաջին օրից գալիս են ու կարող են մտնել պատերազմի մեջ։

Պիտի ասեմ, նաև ջոկում են կրճատում արել, 11 հոգին սարքել են 9-ը։ Պատերազմի ժամանակ մեր ջոկերը եղել են 11, սարքել են 9-ը։ Եվ կա զորահամալրում, որը որոշակի ժամանակ է պահանջում, գումարտակների համար մինչև հինգ օր, որպեսզի ներադաշնակվեն, գնդերի համար նախատեսված է 7 օր, որպեսզի մարդիկ իրար ճանաչեն։ Ժամանակը դրա համար է, նաև մարզելու, զինվորական գործը հիշեցնելու։ Մեր երկրում զորահավաք չի կատարվել, դրա համար պատասխանատու են երկրի ղեկավարը, պաշտպանության նախարարը, զինվորական կոմիսարիատը, տարածքային կառավարման նախարարը, բայց ոչ ԳՇ պետը»,- հայտարարեց նա։

Սեպտեմբերի 30-ի դրությամբ, ըստ Հակոբյանի, Արցախի Հանրապետությունն իր համալրումն իրականացրել է 78 տոկոսով, Հայաստանի Հանրապետությունը՝ 52 տոկոսով, մինչդեռ դա պետք է իրականացվեր 40 ժամվա ընթացքում։

«Երկրորդ համալրման տոկոսն ավելի ցածր է եղել։ Այստեղ ևս մեկ հանցագործություն է տեղի ունեցել, երկրի ղեկավարը կանգնեցրել է լրահամալրումը, ինքը շատ բարդ գործընթաց է։ Բանակի բոլոր գործընթացներից ամենից բարդը։ Ասեմ, երկրորդ բարդությամբ գործընթացից երեք անգամ ավելի բարդ է, այստեղ պահանջվում է պետության բոլոր օղակների ջանքերը։ Ազնիվ պետք է լինենք, եթե քաղաքական իշխանությանը մեղադրում ենք, այստեղ նաև մեղք ունեն զինվորականները, դրանց պատճառների մի մասն օբյեկտիվ է, մյուս մասը՝ սուբյեկտիվ։ Օբյեկտիվն այն է, որ այն տեղերում, որտեղ պետք է իրականացվեր լրահամալրում, հակառակորդի կողմից իրականացվել է լուրջ հրետանակոծություն, և ԱԹՍ-ները թույլ չեն տվել, որ անձնակազմերը լիարժեք բացազատվեն ու խնդիրը կատարեն։ Այստեղ պետք է հրամանատարներն արագ որոշում կայացնեին, կետերը փոխեին, համալրման ձևը փոխեին»,- մանրամասն ներկայացրեց նա։

Հակոբյանը շարունակեց, որ երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը հրաման է արձակում, որ կանգնեցնեն լրահամալրումը և կամավորներին ուղարկեն առաջնագիծ։

«Վարչապետի որոշման հիմնավորումները ինձ չեն զեկուցել։ Չեն կարող հերքել, քանի որ պաշտոնատար անձինք, որ պատասխանատու են այդ գործընթացի համար, գիտեն, որ գալու է ժամանակը և գործընթացը չկազմակերպելու համար պատասխան պետք  է տան, ձայնագրել են խոսակցությունը։ Ի՞նչ ենք ունեցել մենք արդյունքում։ Կամավորականները գալիս էին առաջին օրերին, փայլուն տղեք, որևէ սպառազինություն, որևէ հանդերձանք չունեն։ Զորամասերում նրանց համար նախատեսված սպառազինություն կամ համազգեստ չկա։

Գալիս են երկրի նախագահի մոտ, պատմում են իրենց հայրենասիրության մասին, նախագահը ուղղորդում է ՊԲ հրամանատարի մոտ, գնում են այդքան զբաղեցնում հրամանատին, թե ինչքան իրենք հայրենասեր են, ինչի համար են եկել։ ՊԲ հրամանատրը պետք է մտածի, որտեղից ինչ գտնի, որ բերի նրանց հագցնի, սպառազինի, ինչ-որ մի ձև հարցը լուծում են։ Ջոկատների մի մասին ասում են՝ պետք է գնաք հինգերորդ պաշտպանական, ասում են՝ չէ, մենք Ասկերան ենք ուզում, Ասկերան մեզ զորք պետք չի։ Մարդ, որը չունի կապի համակարգ կռվող անձնակազմի հետ, ներդաշնակված չէ, ինչպե՞ս նա պետք  է կռվի։ Առաջին իսկ մարտի ժամանակ մի մասը կոտորվում է, մի մասը խուճապահար փախչում»,- իրականությւոնը ներկայացրեց Հակոբյանը։

Նրա խոսքով, պատերազմի 5-րդ օրը Արցախում 1500 մարդ կար փախած, որոնք մեկուսացվել էին տարբեր տեղեր, որպեսզի չվերադառնան Հայաստան ու խուճապ չառաջացնեն։

«Զորքից մարդ են կտրել ու նշանակել իրենց վրա, նրանց կերակրել են բանակի համար հատկացված սնունդով, և մեր հարգարժան գենարալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, գեներալ Բալասանյանը, գեներալ Ալեքսանյանը և տարբեր զինվորականներ բացատրական աշխատանքներ են տարել նրանց հետ, որպեսզի մի մասին վերադարձնենք բանակի շարքեր։ Նրանք ոչ բոլորն էին կամավորականներ»,- ասաց ՊՆ նախկին պաշտոնյան։

Տեսանյութը՝ NEWS.am-ի։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}