Ֆինանսական հատուցումներ կկատարվեն ևս 55 զոհված հերոսների ընտանիքների
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը գրում է.
«Մենք (1000+), երեկ որոշում ընդունեցինք ֆինանսական հատուցումներ կատարել ևս 55 զոհված հերոսների ընտանիքների (այսպիսով` 104 ընտանիք): Առաջիկա մի քանի օրերին արդեն նրանց համար կբացվեն հաշիվներն ու մեր շահառուները կստանան սահմանված գումարները: Ունենք մեկ առաքելություն. այն է` ֆինանսական հատուցումներ կատարել մեր հայրենիքի համար իրենց կյանքը կամ առողջությունը զոհած քաջերին ու նրանց ընտանիքներին ու ամեն ինչ անելու ենք, որևէ ընտանիք ձեռնունայն ու լքված չմնա: Ձեր նվիրաբերած յուրաքանչյուր լուման ծառայելու է միմիայն այդ առաքելության իրականացմանը:
Առիթից օգտվելով հիշեցնում եմ ամսական #մեկմիլիոնմարդ մարտահրավերի մասին: Նվիրաբերե՛ք այսօր` ունենալու համար պաշտպանված ընտանիքներ»։
Հարակից հրապարակումներ`
- Ավետիքյան. Պատերազմում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայող ունեցող որևէ ընտանիք առանց աջակցության չի մնա
- 1000 դրամների շնորհիվ մենք կուտակել ենք շուրջ 30 մլրդ դրամ գումար. Վարուժան Ավետիքյան
- «1000 դրամների» հիմնադրամին փոխանցվել է ավելի քան 50 մլն դոլար. Վարուժան Ավետիքյան