Անգամ տրանսպորտային միջոցներ չեն տրամադրում՝ մարդկանց ունեցվածքը դեպի անհայտութուն փոխադրելու համար. Քանանյան
Արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
«Հազարամյա ստրկության բոլոր բարդույթավոր թվառությունները մարմնավորած ստորածնունդ տականքի հիմնադրած «ավազակապետության» վարչազավակ հողատուներն ու թալանչիները, Հայաստանից Արցախն անկախացնողները, նույնարժեք ու նույնաբովանդակ գարշահոգի «հներն» ու թավշյաճճու «նորերը», տարվա տարբերությամբ միմյանց կրծող Հայրենիք և պետություն վաճառողները՝ «շակալ» կոչվելու պատիվն իսկ չունեցող քնձռոտ տուզիկներն իրար են գզում․․․ Իսկ մինչ այդ Քարվաճառի ու Քաշաթաղի հանձնմամբ Հայոց այս պետականության անփառունակ վախճանագիր է կնքվում․․․․
Արցախում հազարավոր մարդիկ հայրենազրկվում ու տնազրկվում են, իսկ պետությունն՝ ի դեմս երիցս անիծեալ դավաճան վիժվածքներ Նիկոլի ու Արայիկի և օգտագործված զուգարանի թղթի արժեքն իսկ չունեցող քաղաքական ստորախավի՝ անգամ տրանսպորտային միջոցներ չեն տրամադրում՝ մարդկանց քսանամյա քրտինքով ստեղծված ունեցվածքը դեպի անհայտութուն փոխադրելու համար․․․
Իսկ ի՞նչ ասեմ հանձնվող Արցախի թալանի՝ «վա՜խ, հորս արև, կպավ» խոսքերով մասնակցող սահմանակից մարզերի մարդկային թերմացքին․․․ Ի՞նչ ասեմ Երևանում պատսպարված արցախցիներին «թուրքեր» անվանող փսխածնունդներին․․․ Ի՞նչ ասեմ արցախցիներին դեպի գրավված Արցախ ճնշմամբ ու սին խոստումներով արտամղող երևանյան և ստեփանակերտյան դավաճանական վարչակազմերի ծախուներին․․․ Արցախցիներին ուզում եք Հայաստանը հերթական անգամ մասնատած ռուս֊թուրքական վաղանցուկ սիրավեպի պատա՞նդ դարձնել․․․
Ձեր խրախճանքը երկար չի տևելու․․․Պատմության սանիտար թուրքը ձեր դռան շեմին է․․․ (Դե իմն արդէն չկա․․․) Հազարամյա ստրկությամբ մեր մեջ գլուխ բարձրացրած չարչին ու քիրվայասերը, թուրքի արտադրած «տռուսիկ» ծախել երազող վաճառականը կստանան իրենց արժանին։ Մենք՝ մեր ներկա ազգային տեսքով արժանի չեղանք Հայաստան Հայրենիք ունենալուն․․․ Բնական և արդար է․․․ Բայց թերևս սերունդներ անց՝ մաքրված և վերածնված մենք հետ կգանք՝ Հայոց լեռնաշխարհի մեր սրբազան հայրենի հողում վերականգնելու ԻՆՔՆԻՇԽԱՆ և ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԵՐՏ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ի Ցուրտաւայ Գուգարաց ցդրունս Տանն Մահկերտի և ի մտից Մաժակայ Կապադովկեայ ցՓայտակարան Վրկանից»։