Միայն ամոթի միջոցով ինքնամաքրման այս քավարանով անցնելուց և վերափոխվելուց հետո է գալու փրկությունը. Վարդան Ոսկանյան
Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Արցախը՝ Հայաստանի և հայ ժողովրդի վերջին տասնամյակների հաղթական խորհրդանիշը և ցեղասպանությունից հետո մեր պատվի ու վրեժի ծիսական տարածքը, ցավալիորեն այժմ արևելյան հայության աշխարհագրորեն ծվատված ռեզերվացիա է հիշեցնում, որն այս պայմաններում կարող է միայն գոյատևել և ոչ երբեք զարգանալ։
Սակայն Արցախն է հայության ամոթի այն անխուսափելի հայելին, որին ամեն օր նայելուց պետք է ամաչենք՝ ամաչենք, որ մեզանում շատ են հոգով մանրավաճառները, ամաչենք, որ մեզանում շատ են տգետները, ամաչենք, որ մեզանում շատ են անհայրենիքները, ամաչենք, որ մեզանում շատ են ապիկարները և սինլքորները։
Միայն ամոթի միջոցով ինքնամաքրման այս քավարանով անցնելուց և վերափոխվելուց հետո է գալու փրկությունը, քանզի Արցախը թեկուզ և այժմ «ռեզերվացիա», սակայն Հայկական բարձրավանդակ անունով լեռնային արշիպելագի հայաբնակ կղզիներից մեկն է, որի ափերին դեռ անպայմանորեն մոտենալու է հաղթական եռագույնով մեր պետականության նավատորմիղը»։
Հարակից հրապարակումներ`
- Այդ պայմանագրով մենք ստանալու ենք պատերազմ ապագայում, ոչ թե ապագա. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Ի գիտություն Արթուր Վանեցյանի հայտարարությունը «սենսացիա» դարձրած քարոզչամիջոցների
- Վարդան Ոսկանյան. Այս երեսպաշտ ծաղրածուին հիշեցրեք, որ Ադրբեջանում ժամանակին արգելվել էր ազանը