Արսեն Բաբայան. ՔԿ ղեկավարին հիշեցում եմ՝ նշված հոդվածով մինչև 8 տարեկան երեխա ունեցողին ձերբակալելն անթույլատրելի է
Իրավաբան, «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը տեղեկացնում է.
«Երևանի քննչական վարչությունն այս պահին փորձում է քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի կասկածանքով ձերբակալել Բաբկեն Հարությունյանին, որն ունի մինչև 8 տարեկան երեխա:
Քննչական կոմիտեի ղեկավարին հիշեցնում եմ, որ նշված հոդվածով մինչև 8 տարեկան երեխա ունեցողին ձերբակալելն անթույլատրելի է, իսկ ձերբակալելու դեպքում կկատարվի ապօրինի ձերբակալություն, ինչը նախատեսված է քրեական օրենսգրքով»։
Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածը սահմանում է.
«Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը↩
1. Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մինչև երեք ամիս ժամկետով»։
Հարակից հրապարակումներ`
- Բերման են ենթարկել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանին
- Բաբկեն Հարությունյան. Ազատ արձակվեցի
- Բաբկեն Հարությունյանին ոստիկանները բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին. Բաբայան