Վրաստանում սպասվում են նոր սահմանափակումներ
Կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին՝ արդեն հաջորդ շաբաթվանից, Վրաստանում հնարավոր է սահմանափակվի խոշոր առևտրի կենտրոնների և հասարակական տրանսպորտի աշխատանքը: Jnews-ի հաղորդմամբ, այս տեղեկությունն այսօր հաստատել է ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովը՝ «Պալիտրանյուս» հեռուստաալիքի եթերում:
Նա նշել է, որ սահմանափակումների նոր փաթեթը քննարկվել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպմանը: Այդ ժամանակ էլ, Նախարարների կաբինետի տնտեսական բաժնին տրվել են մի շարք հանձնարարականներ՝ կապված միջոցառումների ներդրման հետ:
Կուլումբեգովը չի հստակեցրել՝ խոսքը հասարակական տրանսպորտի ամբողջական դադարեցման և առևտրի կենտրոնների ամբողջական փակման մասին է, թե՞ դրանց նոր աշխատառեժիմի մասին:
«Ինչպիսին կլինի փաթեթը, ստույգ տեղեկատվությունը չի բարձրաձայնվել», – ասել է նա:
Ըստ նրա, բժիշկները իշխանություններին խորհուրդ են տվել հնարավորինս արագ սկսել նոր սահմանափակումների կիրառումը և «շատ ժամանակ չկորցնել»:
«Այսօր կամ վաղը այս որոշումը, միևնույն է, հարկ կլինի կայացնել, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա մի փոքր շունչ քաշել: Սա շատ կարևոր է», – հայտնել է իմունոլոգը:
Մասնագետը համարում է, որ պաշտոնական վիճակագրությունը խիստ նվազած է և չի արտացոլում հիվանդության տարածման իրական պատկերը: Կուլումբեգովը պարզաբանել է, որ, որպես կանոն, ընտանիքի միայն մեկ անդամ է հանձնում կորոնավիրուսի PCR թեստը: Հարազատները, որոնց հետ հիվանդը շփվել է, անցնում են ինքնամեկուսացման՝ առանց թեստ հանձնելու: Դրանից ելնելով՝ իմունոլոգը կարծում է, որ դեպքերի թվի օրական աճը 2-3 անգամ գերազանցում է պաշտոնական թվերը:
«Պետք է ենթադրել, որ ընտանիքում բոլորը հիվանդ են, այսինքն՝ մենք օրական ունենք 8-9 հազար հիվանդ», – ասել է Կուլումբեգովը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 768 նոր դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 697 նոր դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 443 նոր դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 157 նոր դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ