Մալյան. Թուրքի կոշիկներ լիզած իշխանությունը հիմա սարսափում է ժողովրդական ցասումից
«Ես կարծում եմ, որ դավաճան ու թուրքի կոշիկներ լիզած իշխանությունը հիմա սարսափում է ժողովրդական ցասումից»,- լրագրողների հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, ում ձերբակալությունն այսօր ոչ իրավաչափ համարվեց։ Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր ապօրինի հավաք կազմակերպելու մեղադրանքով։
Նրա խոսքով, այդպիսի մոտեցում Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել։
«Մեզ ձերբակալել են մի հոդվածով, որով ձերբակալություն, նույնիսկ կալանք նախատեսված չէ։ Պարզից էլ պարզ է, որ խնդիրն ուղղակի ակտիվ մարդկանց, հող հանձնելուն, անմեղ կյանքեր զոհաբերելուն դեմ մարդկանց լռեցնելն է, բայց մենք չենք լռելու։ Ես չեմ լռելու։ Անկեղծ ասած վերջին շրջանում ամենահանգիստ գիշերն եմ ունեցել այստեղ, քանի որ ինձ գոնե մխիթարել եմ, որ ոչինչ չեմ կարող անել։ Հենց այդ մտքով, ինքս ինձ մխիթարելով քնել եմ»,- ներկայացրեց նա։
Ըստ Նարեկ Մալյանի, անհասկանալի է՝ որքան է երկարաձգվելու ռազմական դրությունը, և դեռ որքան են հավաքներն արգելվելու.
«Ռազմական դրությունն այս դավաճանների իշխանությունը երկարաձգելու, մեկ օր ավելի աթոռից կպած լինելու, մեկ օր ավելի սև իկրա ուտելու պայքարն է։ Ուրիշ ոչ մի բան։ Ամբողջ աշխարհը ծիծաղում է մեր ազգի, մեր պետության, մեր երկրի վրա, որ նման թուլամորթին, նման դավաճանին հանդուրժում ենք՝ որպես ղեկավար»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը հայտնվելու է նկուղում՝ 5000 երիտասարդների գլուխն ուտելու և Արցախը հանձնելու համար. Աթանեսյան
- Նարեկ Մալյանն ազատ արձակվեց