Քաղաքական 18:17 21/11/2020 Հայաստան

Նիկոլ Փաշինյանը ոչ մի հարցում վերջնական որոշում չի կայացրել. Արթուր Վանեցյան

«Հույս ունեմ, որ Ռուսաստանի  հետ Հայաստանի իշխանությունները գոնե այս ժամանակահատվածում, երբ դեռևս ստիպված նրանք հանդիսանում են իշխանություն, կկարողանան որոշակի հայանպաստ պայմաններ ապահովել բանակցային գործընթացում»,- Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Հարցին՝ Ռուսաստանի կողմից աջակցություն նկատո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, նա պատասխանեց. «Ես չեմ ուզում նկատել ոչ Ռուասաստանի, ոչ այլ երկրների կողմից աջակցություն Հայաստանի իշխանություններին։ Մենք պետք է ինքնիշխան երկիր լինենք, այս հարցին չեմ կարող հստակ  պատասխան տալ»։

Անդրադառնալով այսօր հանրահավաքի ընթացքում արված բացահայտմանը Իջևանի դեպքերի հետ կապված և հարցին՝ հնարավո՞ր է կառավարության կողմից այն հերքվի, Ա. Վանեցյանն ասաց.
«Չեն կարող  ժխտել իմ ասածները։ Ես շատ ավելի մանրուքներ էլ կարող եմ պատմել այդ դեպքի հետ կապված»։

Նա պատմեց, որ այդ ժամանակ աշխատանքային այցով Արցախում էր, իրեն փոխարինում էր իր տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը. «Ասում է՝ վարչապետը հանձնարարել է Իջևան տանենք Ա վարչության, որը ժողովրդի մեջ հայտնի է «Ալֆա» ջոկատայիններ, որ մարդկանց ծեծեն։ Ասացի՝ հանկարծ նման բան չանեք, այդ վարչությունը նախատեսված է  հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։ Նիկոլ Փաշինյանը զանգում էր ինձ ու ասում՝ ջարդեք, սատկացրեք, սպանեք, արյան գետեր եմ ուզում տեսնել։ Պատասխանում էին, որ չի կարելի։

Մեկնեցի այնտեղ։ Իմ ու այդ ժամանակվա ոստիկանապետ Վալերի Օսիպյանի աշխատանքի արդյունքում է, որ չտրվեցինք այդ ապօրինի հրամանների կատարմանը, կարողացանք առանց արյան գետերի կանխել այդ ապօրինի գործողությունը, որ իրականացնում էին Իջևանի, հարակից բնակավայրերի բնակիչները։

Ապացույցներ... իմ խոսքն ապացույց է, կարծում եմ պարոն Օսիպյանի խոսքն էլ ապացույց կլինի»,- մանրամասնեց նա։

Նա  մեկ այլ բացահայտում էլ արեց. «Երբ որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հնչեց սև ու սպիտակ եզրույթը, որպես ԱԱԾ տնօրեն,  դրա մեջ ռիսկեր գնահատելով, որ ի վերջո բերելու է  հասարակության պառակտմանը, ասացի՝ այդ եզրույթը վտանգավոր է, անմիջապես պետք է վերջը դրվի, փակվի այդ թեման։

Վարչապետի  պաշտոնը զբաղեցնող անձն ինձ ասաց՝ «քաղաքականությունից չես հասկանում, պետք է կիսել սևերի ու սպիտակների, սպիտակները հաղթողներն են ու լավերը, այսինքն մենք, սևերը՝  պարտվողներն ու վատերը, այսինքն նախկինները։ Քանի դեռ կան սևեր ու սպիտակներ, ուրիշ ոչ մեկ չկա, մարդիկ պետք է ընտրություն կատարեն՝ կամ լավի ու հաղթողի հետ են,  կամ վատի ու պարտվողի»։

Ինքը արհեստական բաժանելով հասարակությանը սև ու սպիտակի, քանդեց քաղաքական կուսակցությունների քաղաքական օրակարգերն ու բերեց օրակարգ սև, սպիտակ, ատելություն, մարդն այլ ընտրություն չուներ, կամ սև կամ սպիտակ պետք է լիներ։ Եթե մարդ մերժում էր այդ գույները, ասում էին՝ դավաճան է։

Դա է ամենամեծ խնդիրը՝ մանիպուլյացիա։ Այս մարդիկ ուրիշ որևէ բան չեն կարողանում անել բացի սևեր, սպիտակներ, նախիններ, դավաճաններ, ներկաներ բաժանելուց։  Ամենամեծ դավաճանն իրենք են։ Ով ինչ արած լինի, Արցախի 70 տոկոսը հանձնած մարդուց մեծ դավաճան այլևս երբեք չի լինելու։ Նիկոլի անունը հայոց լեզվի  բացատրական բառարանների մեջ դավաճանի հոմանիշն է լինելու։ 

Ժողովուրդ, հասկացեք, երկիր ենք կորցնում, երկիր ենք կորցրել։ Մեղրիի տարածքով ճանապարհ ենք տվել ադրբեջանցիներին, որ գնան, կպեն Նախիջևանին։ Ադրբեջանն ու Թուրքիան այդքանով չի բավարվելու»։

Հարցին՝ արդյո՞ք հիմա էլ Նիկոլ Փաշինյանը կտա ապօրինի հրահանգներ, Ա. Վանեցյանն ասաց. «Երեկվա դեպքերը, որ եղան Հանրապետության հրապարակում, դրա վառ ապացույցն է։ Դրոշը ծածանելու համար երիտասարդ աղջիկների, տղաների ծեծելով, ջարդ ու փշուր անելով՝ բերման ենթարկեցին։ 85 մարդ է երեկ բերման ենթարկվել։ Նիկոլ Փաշինյանը ի տարբերություն մեզ, շատ լավ գիտի հանրահավաքներ կազմակերպելու, հետևաբար դրանք խանգարելու տեխնոլոգիաները։  Հենց առաջին վայրկյանից բիրտ ուժ է կիրառում, որ վախեցնի մարդկանց դուրս գան փողոց։ Բայց անհնար է անվերջ մարդկանց վախեցնել»։ 

Հարցին՝ ձեզ մեղադրում են, որ պետք է ժամանակին խոսեիք այդ ամենի մասին, կանխել, նա պատասխանեց. «Ժամանակին, երբ տվեցի հրաժարական, իմ հրաժարականի տեքստը խորն իմաստ ուներ։ Տեսնում ենք, որ ամեն օր այդ ամենն իրողություն է դառնում։ Կորցրեցինք Արցախի 70 տոկոսը,  շուրջ 5000 զոհ ունեցանք, Կովիդի արդյունքում հազարից ավելի զոհեր ունենք, փլուզված տնտեսություն։

Հասկանում եք, որ տնտեսությունը, երկիրը քանդվում է, էլ տեղ չունենք, օդանավարը որ սկսեն թռնել, ազգի 50 տոկոսն արտագաղթելու է։

Ես խոսել եմ, բարձրաձայնել եմ, դիմացել եմ ստոր, սուտ, նվաստացուցիչ արարքներին, որոնք տարածվել են»։

Մի քաղաքացի դիմելով Վանեցյանին ասաց՝ «ասեք, թե երբվանից է երկիրը քանդվում»։

Ա. Վանեցյանն արձագանքեց. «30 տարի է  քանդվում է։ Նիկոլի կողքն եմ եղել, հավատացել եմ, արել եմ ամեն ինչ, որ նորմալ երկիր դառնա,  տեսել եմ, որ քանդվում է, չի կարողանում երկիրը կառավարել, ասել եմ՝ Նիկոլ կանգ առ ու դուրս եմ եկել»։

Ըստ Ա. Վանեցյանի, Նիկոլ Փաշինյանի ամենակարևոր խնդիրն այն է, որ վերջնական որոշում չի կայացրել ոչ մի տեղ, մինչդեռ պետության ղեկավարի պարտականությունն է որոշումներ կայացնելն ու պատասխանատվություն վերցնելը։

«Եթե սխալվում ես, ընդունում ես սխալդ ու հեռանում։ Հիմա ինքը սխալվել է, պետք է հեռանա»,- ընդգծեց ԱԱԾ նախկին տնօրենը։

Նա նշեց, որ ուզում են նորմալ, հանգիստ երկրում արժանապատիվ ապրել, լինի կանխատեսելի ղեկավարություն։

«Նիկոլ Փաշինյանի գնալուց հետո պետք է հասկանալ, թե ով է այն մարդը, որը իր վրա վերցնելու է այդ պատասխանատվությունը, պետք է փորձել փլուզված երկիրը ոտքի կանգնեցնել։ Այո, ես պատրաստ եմ իմ վրա վերցնել պատասխանատվությունը, բայց որտեղ կլինեմ մեր հայրենիքի փրկության գործընթացում, մենք կորոշենք բոլորս։ Ես չեմ ասել, որ պատրաստ եմ լինել վարչապետ, ասել եմ, որ պատրաստ եմ  իմ վրա վերցնել պատասխանատվություն, էլի պատրաստ եմ, պատասխանատվությունից երբեք չեմ փախել»,- ասաց Ա. Վանեցյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

03:32
Սալյուտ են խփում, որովհետև Հայաստանում ու Արցախում բոլորին կարողացան դարձնել անհայրենիք, անպատիվ. Աննա Մկրտչյան
«Առաջին շնորհավորանքներն էլ ընդունելու են ալիևից ու էրդողանից։ Սրանք կարողացան Հայաստանում ապահովել թուրքի կոշիկ լիզողների շարունակությունը»։
Աղբյուր` Panorama.am
03:23
Նրանք, ովքեր քվեարկել են նիկոլ մարդասպանի օգտին, նրան շնորհակալություն են հայտնել. Գեղամ Նազարյան
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության անդամ Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է պատերազմի ընթացքում, գրում է․...
Աղբյուր` Panorama.am
03:18
983 տեղամասերի արդյունքները
ՀՀ տարածքում ընդհանուր գործել է 2008 տեղամաս։
Աղբյուր` Panorama.am
02:33
«Հայաստան» դաշինքը դեռ չի ընդունելու ընտրությունների արդյունքները
Խորհրդարանական ընտրությունների հրապարակվող արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում: Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
02:05
Չասեմ, որ անակնկալ էր, անսպասելի, բայց շատ տհաճ տեսարան էր. Տիգրան Աբրահամյան
«Կարելի է՞ իմանալ, թե ի՞նչ է անում Արցախի Արայիկ Հարությունյանը կապիտուլյանտների շտաբում»։
Աղբյուր` Panorama.am
01:51
Վարդենիսում քվեաթերթիկներն ավելի են եղել տուփի մեջ, քան մասնակիցների թիվն է. ArmLur.am
armlur.am-ը գրում է.  «Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի 2րդ դպրոցում տեղակայված 21/51 ընտրատարածքում թվային անճշտություններ...
Աղբյուր` Panorama.am
01:41
Քվեարկության արդյունքները՝ առցանց ռեժիմով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առցանց ռեժիմով ամփոփում է քվեարկության արդյունքները։ Ըստ ԿԸՀ պաշտոնական կայքի տվյալների (ժամը 01:47)՝...
Աղբյուր` Panorama.am
01:30
Աշխարհը տեսավ, որ սա աննորմալների մի երկիր է. Արա Սաղաթելյան
«Մենք ունենք այն, ինչ ունեինք մինչև ընտրություն։ Գործող իշխանությունը  հավաքեց իր մեջ նախկինում եղած ամբողջ խնդիրները, կեղծիքները,...
Աղբյուր` Panorama.am
00:25
Արդյունքներ՝ Երևանի 3 տեղամասերից. «Հայաստան» 68,22 տոկոս, ՔՊ՝ 19.38 տոկոս
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտնեց, որ Երևանում մշակվել է ընդհանոր առամամբ երեք փոքր տեղամասի քվեարկության արդյունքները։ Ըստ այդ՝ 1....
Աղբյուր` Panorama.am
00:21
Հաշվարկը դեռ ընթանում է, իրական ընդդիմությունն իր ձայները պահելու/պաշտպանելու խնդիր ունի․ Տիգրան Աբրահամյան
ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն անդրադառնալով այս պահի դրությամբ ԿԸՀ ներկայացրած ընտրությունների նախնական արդյունքներին , գրում...
Աղբյուր` Panorama.am
00:16
ԿԸՀ-ն ներկայացնում է ժամը ՝ 00,00-ի դրությամբ ՀՀ-ում 168 տեղամասի արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացնում է ժամը ՝ 00,00-ի դրությամբ, ՀՀ-ում 168 տեղամասի արդյունքները։ Ըստ այդմ՝ «ՀԱԿ»-ը ստացել  է 251 ձայն կամ...
Աղբյուր` Panorama.am
00:13
Ամփոփվել են 156 տեղամասերի արդյունքներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է 156 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքներ։ Պատկերն այսպիսին է.
Աղբյուր` Panorama.am
00:02
Պարզ է, որ Շուռնուխում նման «արդյունք» առանց կեղծիքի լինել չէր կարող. Վարդան Ոսկանյան
Իրանագետ, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյանը գրում է.  «Շուռնուխի «արդյունքները» ստի և կեղծիքի...
Աղբյուր` Panorama.am
23:50
6 դեպքով հարուցվել է քրեկան գործ,որոնք վերաբերում են ընտրակաշառք տալուն,ստանալլուն և միջնորդելուն․Էդգար Արսենյան
Քվեարկության օրվա ընթացքում ստացված դիմումների, հաղորդումների, ԶԼՄ հրապարակումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն...
Աղբյուր` Panorama.am
23:41
ՔՊ-ի օգտին քվեարկած՝ ամբողջությամբ քրքրված քվեաթերթիկը հանձնաժողովը հրաժարվել է անվավեր համարել
Վայոց ձորի 36/1 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկած՝ ամբողջությամբ քրքրված քվեաթերթիկը...
Աղբյուր` Panorama.am
23:34
ԿԸՀ–ն ամփոփում է քվեարկության նախնական արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օնլայն ռեժիմով ամփոփում է քվեարկության արդյունքները։ Ժամը 23.17-ի դրությամբ պատկերը հետևյալն է։...
Աղբյուր` Panorama.am
23:28
Ինքը բոլորին վիրավորելով, մատ թափ տալով արեց դա.հանձնաժողովի նախագահը՝ Իոննիսյանի արարքի մասին
«Ինքը բոլորին վիրավորելով, մատ թափ տալով արեց դա»,-այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց Թիվ 9/21 ընտրական տեղամասի հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
23:26
Աբգար, չներես ինձ,ես քեզ խաբել եմ, հայ ժողովրդի մասին հեքիաթներ պատմել, Գեղամ Նազարյան
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության անդամ Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է պատերազմի ընթացքում, գրում է․...
Աղբյուր` Panorama.am
23:21
Սուրեն Սահակյանին և ՔՈ ՍԴԿ մեկ այլ վստահված անձի բերման են ենթարկել ոստիկանության բաժին
ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբից հայտնում են․ «Քիչ առաջ Երևան քաղաքի 6/18 տեղամասում խոչընդոտել են ՔՈ ՍԴԿ Գործադիր Մարմնի անդամ, նախընտրական...
Աղբյուր` Panorama.am
23:14
ՀԵՑ-ը հայտնել է հոսանքազրկման պատճառը
 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել Հայաստանի տարբեր բնակավայրերում արձանագրված...
Աղբյուր` Panorama.am
23:02
6/18 տեղամասում ՔՈ ԳՄ անդամ Սուրեն Սահակյանն աթոռով խփել է վստահված անձի գլխին
6/18 տեղամասում ՔՈ ԳՄ անդամ Սուրեն Սահակյանն աթոռով խփել է վստահված անձի գլխին։ Այս մասին հայտնում է 168․am-ը։   
Աղբյուր` Panorama.am
22:37
Հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 66 նյութ, 2 քրեական գործ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում և կենտրոնական մարմնում 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների...
Աղբյուր` Panorama.am
22:36
Երկու պատգամավորի թեկնածու և երկու շտաբային աշխատակից այս պահին Արթիկից առևանգված են․ Հայկ Մամիջանյան
Դեռևս վաղ է ընտրությունների արդյունքների մասին խոսելը, բայց կներկայացնենք մի  քանի աղաղակող փաստեր։ Այս մասին ամփոփիչ ասուլիսին ասաց ...
Աղբյուր` Panorama.am
22:26
էլեկտրոնային քվեարկության արդյունքները
ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց էլեկտրոնային քվեարկության արդյունքները։ Ընտրողների ընդհանուր թիվը 650 է, քվեարկությանը մասնակցել...
Աղբյուր` Panorama.am
22:16
ՀԱՊԿ դիտորդները հրապարակել են Հայաստանում անցկացված ընտրությունների վերաբերյալ եզրակացությունը
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ասված է ՀԱՊԿ Խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
22:07
Տեղամասերում ընթանում է քվեաթերթիկների հաշվարկ
Ընտրատեղամասերում ընթանում է քվեաթերթիկների հաշվարկը։ 9/22 և 9/23 ընտրատեղամասերում փակ դռների հետևում է նաև Panorama.am-ի լուսանկարիչը։...
Աղբյուր` Panorama.am
21:59
Մի քանի քաղաքներ հոսանքազրկվել են
Հայաստանի տարբեր քաղաքների բնակիչներ ահազանգում են հոսանքազրկումների մասին։ Մասնավորապես, Panorama.am-ի խնբագրությանը Արմավիրի բնակիչները...
Աղբյուր` Panorama.am
21:50
Կրակոցներ՝ թիվ 11/11 ընտրատեղամասում
Հունիսի 20-ին՝ ժամը 08:30-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Ազատաշեն համայնքի 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են: Նույն օրը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
21:40
Հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանություն
ՀՀ ոստիկանությունից հայտնում են. «Այսօր սոցցանցում տեղեկություն էր տարածվել ու տեսանյութ հրապարակվել, որ անհայտ անձը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}