Քաղաքական 16:04 21/11/2020 Հայաստան

Նիկոլ Փաշինյանի երկու սուտը. Արթուր Վանեցյան

«Նիկոլ Փաշինյանը վերջին մի քանի օրերին օրակարգ է բերում կեղծ պնդումներ, որով փորձում է հերթական անգամ պահել իր իշխանությունը»,- Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմադիր ուժերի հանրահավաքում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Ա. Վանեցյանի խոսքով, Փաշինյանն ասում է՝ հրապարակում հավաքված մարդիկ պայքարում են բացառապես իշխանության համար։

«Նման բան չկա։ Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք պայքարում ենք հանուն մեր հայրենիքի փրկության։ Սա զուտ քաղաքական պայքար չէ, պայքար է մեր ապագայի համար։

Առաջիկա օրերին, երբ կանցնեն այս էյֆորիան ու սուտը, կառերեսվենք դառն իրականության հետ։ Մեզ սպասվում է լուրջ խնդիրներ՝ հումանիտար, առողջապահական, տնտեսական, սոցիալական։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը, որը 2,5 տարի ձախողել է բոլոր ուղղություններով, կարողանալու է լուծել այդ խնիրդները։  Ոչ»,- ասաց Ա. Վանեցյանը։

Հավաքված քաղաքացիները նույնպես արձագանքեցին՝ «Ոչ»։

«Հիմա ասում են՝ ժողովուրդն ու քաղաքական ուժերը, օգտվելով առիթից, որ պարտություն ենք ունեցել պատերազմում, եկել և պահանջում են մեր հրաժարականը։ Հարգելի ժողովուրդ, հիշեցնում եմ ձեզ բոլորիդ՝ դեռևս հունվարին ես հանդես եմ եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Դրանից հետո գրեթե բոլոր քաղաքական ուժերը՝ ՀՅԴ, ԲՀԿ, նույն պահանջով հանդես են եկել։ Հոկտեմբերի 8-ին երեք քաղաքական ուժերով հրավիրել էինք հանրահավաք Նիկոլ Փաշինյանի  հրաժարականի պահանջով։ Ինչո՞ւ են դրա մասին մոռանում։ Մենք զգուշացնում էինք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող ներքին ու արտաքին քաղաքականությունը  բերելու է շատ ծանր հետևանքների մեզ համար։ Այսօր ունենք այդ հետևանքները։ 

Այնպես որ Նիկոլ Փաշինյանը, որ պետք է հեռանա, դա քննարկման հարց չէ»,- ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավարը։

Նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն ունի երկու սուտ՝ արտաքին ու ներքին լսարանի համար. «Արտաքին լսարանի համար. եթե հանկարծակի Հայաստանի քաղաքական ուժերը, հայ ժողովուրդը հասնեն իմ  հրաժարականին, ապա այն հայտարարությունը, որ ստորագրվել է, չեղարկվելու է ու պատերազմը վերսկսվելու է։

Պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք պատերազմ վերսկսելու նպատակ չունենք։ Մենք ասում ենք հետևյալը՝ պարտված, ստորացուցիչ հայտարարություն ստորագած առաջնորդը չի կարող ներկայացնել մեր շահերը այդ հայտարարության արդյունքում կնքվող պայմանագրում։ Նա չի կարողանալու  հայանպաստ որևէ կետ բերել և որևէ նորմալ լուծումներ գտնել։

Մենք պատերազմ, իհարկե, չենք ուզում։ Ի սկզբանե չենք ուզել պատերազմ, Պատերազմ հրահրել է Նիկոլ Փաշինյանը իր ապաշնորհ և ապիկար արտաքին քաղաքականության արդյունքում։

Երկրորդ թեզը, որը ներքին լսարանի համար։ Ի՞նչ է  ասում Նիկոլ Փաշիյանը՝ ես որ պարտվել եմ պատերազմը, հեչ, որ այսքան մարդ է զոհվել իմ անխելքության պատճառով, ոչինչ, բայց ժողովուրդ, եթե հանկարծակի գնամ, ինձ փոխարինելու են նախկինները։ Հիմա ինչ եմ ես ուզում ասել ժողովուրդ՝ դա կեղծ օրակարգ է, նախկինին  վերադարձ չի լինելու, ներկան մերժված է և մերժվելու է, մենք գալիս ենք, մենք ապագան ենք նոր դեմքերով, նոր մտքերով, նոր տեսլականով։

Այստեղ իշխանության պայքար չէ, պայքար է հանուն մեր ապագայի, հայրենիքի, որ վաղը կարողանանք ապրել նորմալ երկրում։ Կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ դուրս եկեք փողոց, ձեր ձայնը բարձրացրեք։

Իրենց հայրենիքը պաշտպանելու համար զոհված տղաները արժանի չէին նրան, որ արյան գնով գծված սահմանը մեկ ստահակ մեկ ստորագրությամբ թաքուն, առանց որևէ մեկի հետ խոսելու հանձնի։

Նիկոլ հեռացիր»,- եզրափակեց իր խոսքը Արթուր Վանեցյանը։

«Նիկոլ հեռացիր», «Նիկոլ հեռացիր»՝ արձագանքեցին քաղաքացիները։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:31
Արսեն Բաբայան. Արա Սաղաթելյանը պետք է անհապաղ ազատ արձակվի
«Արա Սաղաթելյանը քաղբանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի»։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ,...
Աղբյուր` Panorama.am
14:29
Փաստաբան. «Մինչ երեք անչափահաս երեխաների հայրն անազատության մեջ է, Гагик Согомонян кайфует»
Ֆեյսբուքյան կեղծ օգտատեր Գագիկ Սողոմոնյանի գործով կալանավորված Արամ Սարգսյանի փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է. «Այս կիրակի օրով...
Աղբյուր` Panorama.am
14:24
Արմեն Աշոտյան. Թե ինչպես է իշխանությունը լքել արտաքին քաղաքական խրամատը
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց՝ զավեշտալի փաստ է...
Աղբյուր` Panorama.am
14:07
Արցախի ԱԳՆ. Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի
Արցախի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր ժողովրդի ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
13:47
Արմեն Սարգսյան. Ադրբեջանի կողմից հայատյացության քաղաքականությունը դրսևորվեց նաև վերջին պատերազմում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով սումգայիթյան ողբերգության 33-րդ տարելիցի կապակցությամբ։ ՀՀ նախագահի աշխատակազմի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Իմքայլական պատգամավորին հայհոյելու համար ձերբակալված քաղաքացին ազատ է արձակվել
«Դատարանը ճանաչեց Հակոբի ձերբակալման ոչ իրավաչափ լինելը և ազատ արձակեց վերջինիս»,-այս մասին հայտարարում է Հակոբ Հովհաննիսյանի...
Աղբյուր` Panorama.am
13:31
Անդրանիկ Թևանյան. Թուրքիայի վերջին հույսը «Մարտի 1»–ն է
Ինչու է Նիկոլը «հանրահավաք» հրավիրում, ինչ պետք է անել և ինչ է սպասվում
Աղբյուր` Panorama.am
13:25
Աղասի Ենոքյան. Հաջորդ իշխանության վրա Նիկոլն ուզում է կպցնել արյունոտի խարանը
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրում է. «Նիկոլին չպետք է հնարավորություն տալ, որ նա հավաքի իր մարտի 1-ի հանրահավաքը։ Ակնհայտ է, որ նա...
Աղբյուր` Panorama.am
13:24
Շարժում. Բաղրամյան պողոտայում տեղի կունենա հիշատակի հավաք
Հայրենիքի փրկության շարժումը տեղեկացնում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր՝ ժամը 15։00-ին, Բաղրամյան պողոտայում տեղի կունենա...
Աղբյուր` Panorama.am
13:22
Բաղրամյան պողոտան այս պահին
Փետրվարի 25-ից ի վեր, երբ ԶՈՒ ԳՇ-ն հանդես եկավ հայտարարությամբ ու պահանջեց Նիկոլ Փաշինյանի, կառավարությանը հրաժարակոնի պահանջով պայքարի դուրս...
Աղբյուր` Panorama.am
12:33
Արցախի հերոս. Միայն հայ ժողովրդի միաբանումը կարող է դիմագրավել նոր սումգայիթյան ոճրագործություններին
ԶՈւ գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
12:16
ԱԳՆ. Ադրբեջանցիները փորձում են անհնար դարձնել Շուշի և Հադրութ բնակիչների վերադարձը
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանները «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին
Աղբյուր` Panorama.am
12:07
Իրավապաշտպան. Սա «ով էր մեղավոր 2008-ի մարտի 1-ի համար» հարցի ուղիղ պատասխանն է
Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ, արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով Փաշինյանի՝ քաղաքացիներին մարտի 1-ին հրապարակ...
Աղբյուր` Panorama.am
11:55
Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
11:46
28.02.2021. Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է կորոնավիրուսով 4 007 հիվանդ
Երեկ կատարվել է 4661 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 265 նոր դեպք: Առողջապահության նախարարության հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
11:40
Նաիրա Զոհրաբյան.Դիմում եմ ոստիկանապետին, ԱԱԾ պետին և գլխավոր դատախազին՝ Մենք հայրենիք ենք կորցնում
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որ երկար տարիներ աշխատել է Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերում որպես լրագրող,...
Աղբյուր` Panorama.am
11:31
Տիգրան Աբրահամյան. ԶՈՒ ԳՇ-ը կատարում է իր առաքելությունը, իսկ դրա ճանապարհին այս իշխանությունը ազգային անվտանգության սպառնալիք է
«Հենակետ՞ վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախկին նախագահի ռազմական գծով խորհրդական Տիգրան ԱԲրահամյանը գրում է. «Ասում են՝...
Աղբյուր` Panorama.am
11:28
Գևորգ Դանիելյան. Աստված մեզ հեռու պահի այն դեմքերից, որոնք Հայրենիքի պաշտպանությունը տեսնում են անպաշտպանության մեջ
Իրավաբանական գիտությունների դոկտոր, Մայր Աթոռի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը գրում է. «Հեռավոր 1975 թ.՝ ԵՊՀ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գաբրելյանով. Թող դավաճանները լավ մտածեն, սպառնալիք չէ, այլ փոքրիկ պատմական հետահայաց
Ռուսաստանում հայտնի մեդիամենեջեր, մայրական կողմից արցախցի, հայրական կողմից սյունեցի Արամ Գաբրիելյանովը Թելագրամի իր ալիքի միջոցով կոչով դիմել է...
Աղբյուր` Panorama.am
11:14
Միքայել Մինասյան. Մենք չենք հիշում Արարատ Միրզոյանի աթոռին նստած, հետո մահացած գտած տղային
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Թելագրամի իր ալիքում անդրադարձել է Yerkir.am-ի հրապարակած տեղեկություններին, որոնց համաձայն...
Աղբյուր` Panorama.am
10:24
Էդմոն Մարուքյան. Փաշինյանը որևէ պետականամետ քայլ չի կատարում ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ամփոփելով երեկ տեղի ունեցած իրադարձությունները, գրում է....
Աղբյուր` Panorama.am
10:21
Ավանի բնակարաններից մեկում հրդեհի հետևանքով քաղաքացին վնասվածքներ է ստացել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 27-ին, ժամը 20։36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ թաղամասի 2/14 շենքի 4-րդ հարկից...
Աղբյուր` Panorama.am
10:11
Լարսը բաց է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
10:05
Վանաձոր-Դիլիջան և Գորիս-Սիսիան ճանապարհներին մերկասառույց է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
10:01
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Ողբերգական իրողությունները վկայում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձով է հանդես եկել Սումգայիթի զոհերի հիշատակի ոգեկոչման առիթով։ Մայր Աթոռի...
Աղբյուր` Panorama.am
09:47
Քաղաքացիները՝ Փաշինյանին. Չփորձես նոր Մարտի 1 կազմակերպել, արյան մեջ ես թաթախված
Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 1-ին հանրահավաք անցկացնելու կոչը  քաղաքացիների կողմից բազմաթիվ քննադատությունների է արժանացել։ Ներկայացնում ենք...
Աղբյուր` Panorama.am
09:43
Սոֆյա Հովսեփյան. Բանակի դեմ դուրս գալ՝ սեփական ամբիցիաներից ելնելո՞վ
«Բանակ կազմաքանդելու ճանապարհ է որդեգրված»։
Աղբյուր` Panorama.am
09:39
Արշավիր Ղարամյան. Արցախցինե՛ր, մեր բոլորիս պայքարը մտնում է վերջնական ու հաղթական փուլ
ԶՈւ գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
09:17
ՄԻՊ. 1988-ից սկիզբ առած Ադրբեջանի վայրագություններն ու հայատյացությունը առավել դաժան դրսևորումներ են ստացել
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988թ. փետրվարի 27-29-ի հայկական զանգվածային ջարդերի...
Աղբյուր` Panorama.am
23:09
Yerkir.am. «Քո հետևից կգան»-ից հետո երիտասարդին ծեծել են
Վերջին երթի ժամանակ Փաշինյանը, Արցախի 13 հասցեում արձագանքելով պատուհանից իրեն քննադատած քաղաքացուն, ասել էր՝ «Քո հետևից կգան»։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}