Քաղաքական 15:30 21/11/2020 Հայաստան

Տարոն Տոնոյան. Հովիկ Աղազարյանի կողմից Արցախից փախցրած դասալիք էշը երկու օր առաջ պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին

Ռազմական բժիշկ, ազատամարտիկ, պատերազմի ընթացքում Արցախում բազմաթիվ կյանքեր փրկած Տարոն Տոնոյանն Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի մասնակիցներին մի  ուշագրավ  պատմություն ներկայացրեց, հորդորեց Նիկոլ Փաշինյանին պատասխանել ԶՈԻ ԳՇ նախկին պետի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին, ինչպես նաև իր հարցերին։

Նախ ներողություն խնդրեց ելույթում հնարավոր ընդհատումների համար, քանի որ խոսքը հանպատրաստի է։

«Ես ուզում եմ հարց ուղղել այդպես էլ չկայացած վարչապետ, դեղին մամուլի էջերի վարպետ Նիկոլ Փաշինյանին։ Պատասանեք ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մոսիի հարցերին, անպատասխան մի թողեք, մենք սպասում ենք դրանց։ Դուք պատասխանեք Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, նա ձեր հրաժարականն է ուզում։ Պատասխանեք այն հարցին, որ ՌԴ նախագահը պարզ ասում է, որ Շուշիի հարցը երբեք քննարկման հարց չի եղել, իսկ Շուշին այսօր մեր ձեռքում չէ»,-հորդորեց բժիշկը։

Նա նաև սեփական հարցերն ուղղեց Փաշինյանին։ Նախ հիշեցրեց՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հայտարարությունը Շուշիի մասին, ապա պնդեց. «Սա կոչվում է պատերազմի իմիտացիա։ Ես մեղադրում եմ իրենց պատերազմի իմիտացիայի համար։ Ի՞նչ տեղի ունեցավ։ Մեզ ամենավտանգավորն են համոզել։ Սիրելի ժողովուրդ, հրապարակում հավաքված, Արցախում, Սփյուռքում, հիշեք, մենք հաղթող ժողովուրդն ենք։ Պարտվողը Նիկոլն է իր մանկապարտեզի թիմով։ Ամենավտանգավորն է, երբ մեզ փորձում են համոզել, որ պարտությունն անխուսափելի էր։ Պետք է ասեմ՝ ոչ, հնարավոր էր, վստահ եմ, եթե չունենայինք, այս հիմար ինքնաթիռները, որ այդպես էլ օդ չբարձրացան, եթե ունենայինք հակաօդային պաշտպանության միջոցներ, գնեինք դրանք, մենք պատերազմը կհաղթեինք։ Հիշեք, ամենածանր հարձակումների ժամանակ մենք մի քանի դիրք ենք հանձնել, մի քանի հարյուր մետր նահանջել Ջաբրայաիլից։ Ուզում եմ հարց տալ՝ ո՞վ բացեց Հադրութի թիկունքը, ինչո՞ւ Ջաբրայիլից մինչև Իշխանաձոր մնաց դատարկ, դափ-դատարկ։ Ո՞վ է դրա պատասխանը տալու, թե որտեղից դիվերսիոն խմբերը սողոսկեցին»։

Նա պնդում է, Փաշինյանը բեկում մտցնելու հույս ուներ՝ իշխանությունը պահելու համար, մինչդեռ այդ ընթացքում թույլ տվեց ամենակոպտագույն սխալները։

Ռազմական բժիշկը մեկ հարց էլ ուղղեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանին։

«Հովիկ, դու հոկտեմբերի 2-ին եկել էիր մոտս։ Ինձ Երևանից բժշկական պարագաներով արկղեր էին ուղարկել։ Իր մեքենայից իջեցրեց։ Մեքենայի մեջ մի քանի բան մնաց։ Ասի՝ ո՞ւր ես տանելու։
Պատասխանեց՝ Ջեբրայիլ։ Ասեցի՝ էս ի՞նչ ես խոսում, Ջեբրայիլը հանձնած է։ Ասեց՝ մի րոպե, զանգեց այստեղ, քաջատեղյակ իմքայլականներից իմացավ, որ չէ, Ջեբրայիլը մեր ձեռքում է։ Ասի՝ դե գնա։Իհարկե, չգնաց, հետն էլ մի հատ Արարատի մարզպետարանում աշխատող թմբլիկ, դասալիք շանտղուն փախցրեց Երևան։ Փաստերով եմ խոսում, թող կանչեն՝ պատասխանը տամ։ Երկու օր առաջ էդ դասալիք էշը, կներեք, սիրելի ժողովուրդ, կառավարության դիմացը կանգնած, իր նման մի քանի թափթուկների հետ պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին»,-հայտարարեց նա։

Տոնոյանն ընդգծեց, ամենավտանգավորն այն է, որ փորձում են հիմա ժողովրդին ընկճել՝ պատրաստելով հետագա պարտությունները, կոչ արեց հիշել՝ մենք չենք պարտվել, հայ զինվորը, գեներալը, սպան չի պարտվել։

«Պարտվել է դավաճան Նիկոլ Փաշինյանը, իր մանկամսուր, թուլամորթ թիմի հետ միասին»,-հայտարարեց Տոնոյանը՝ ինչին հետևեցին «Նիկոլ, դավաճան» բացականչությունները։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:48
Մինասյան. Բարեկամ Իտալիան G-20-ին հրավիրել է ռազմական հանցագործ Ադրբեջանին, Հայաստանին՝ ոչ
«Միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ Արցախում հերթական պատերազմ սանձազերծած ագրեսորը, հազարավոր կորած և խեղված կյանքերի համար պատասխանատու...
Աղբյուր` Panorama.am
14:41
Վրաստանը փետրվարին հնարավոր է վերականգնի կանոնավոր չվերթները
Վրաստանի կառավարությունը հնարավոր է փետրվարին վերացնի ավիահաղորդակցության արգելքը։ Հստակ ժամկետներ դեռևս չեն հաղորդվում, նշվում է, որ երկիր...
Աղբյուր` Panorama.am
14:35
ՊԵԿ. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը հանդիսացել է ամենամեծ շահութահարկի գումար հայտարարագրած հարկ վճարողը
Պետական եկամուտների կոմիտեն արձագանքել է մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների կողմից վճարվող շահութահարկի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
14:29
Պատերազմին հաջորդող երկու ամիսներին կառավարությունը պետք է նոր անվտանգային ռազմավարություն ներկայացներ. Խաչատրյան
«Հանրությանը հուզող շատ հարցեր կան, և մենք պետք է այդ հարցերի պատասխանները գտնենք ու ներկայացնենք»,- այսօր խորհրդարանում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:23
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից ՀՀ մարզերի ֆերմերներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 250 միլիոն դրամին համարժեք աջակցություն
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից ՀՀ մարզերի ֆերմերներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 250 միլիոն դրամին համարժեք աջակցություն
Աղբյուր` Panorama.am
14:18
Արկադի Խաչատրյանը խնդրում է տրամադրել կորոնավիրուսի պայքարի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքներ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը գրում է. «Սիրելի հայրենակիցներ, Ինչպես տեղյակ եք, դեռևս...
Աղբյուր` Panorama.am
14:12
Ինչ է ծրագրում անել Բայդենը իր նախագահության առաջին 100 օրվա ընթացքում
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի գերխնդիրը, որի երդմնակալությունը կլինի այսօր, կլինի շուրջ 2 տրիլիոն դոլարի տնտեսական օգնության փաթեթի...
Աղբյուր` Panorama.am
13:55
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 469 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 469 նոր դեպք: Այս մասին համակարգող խորհրդին կից գործող գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավան...
Աղբյուր` Panorama.am
13:27
ԱԺ մեծամասնությունը 46 օրենքի նախագծից բաղկացած օրակարգը սպառեց 2.5 օրում
ԱԺ-ին 46 օրենքի նախագծից բաղկացած օրակարգը սպառելու համար հերթական քառօրյա նիստից պահանջվեց 2.5 աշխատանքային օր: Գրեթե միաձայն՝ առանց էական...
Աղբյուր` Panorama.am
13:23
Վիտալի Բալասանյանն իր սրբազան պարտքն է համարում ծառայել երկրին ու ժողովրդին
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը մեկնաբանել է Արցախի «Արդարություն» կուսակցության հետ...
Աղբյուր` Panorama.am
13:15
Տիգրան Աբրահամյան. Արցախի շուրջ զարգացումների հարցում կշռադատված խոսքի, որոշակիություն մտցնելու խնդիր կա
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախցիների անվտանգության երաշխիքների ապահովման,...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կհեշտացվի գյուղատնտեսական նշանակության հողերն արդյունաբերականի փոխակերպելու գործընթացը
Խորհրդարանը քննարկում է «ՀՀ Հողային օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման...
Աղբյուր` Panorama.am
13:11
Պատերազմում զոհված Գրիգոր Ղազարյանի ծննդյան օրն է
Նա կդառնար ընդամենը 20 տարեկան։
Աղբյուր` Panorama.am
13:05
Քաղաքացիները Մարությանին են փնտրում
Չնայած ջերմաստիճանի անկման ու տեղումների մասին կանխատեսումներին ու նախապես տեղեկացումներին, Երևանում ձյունից հետո դժվար իրավիճակ է ստեղծվել։...
Աղբյուր` Panorama.am
13:00
Մելանիա Թրամփը ավանդույթի համաձայն Սպիտակ Տանը չի հյուրընկալել Ջիլ Բայդենին
Թեև ընդունված է, որ հեռացող առաջին տիկինը ընդունի իր նախորդին Սպիտակ տանը թեյախմության և շրջայցի ժամանակ, Մելանիա Թրամփը ընդհանրապես չի դիմել...
Աղբյուր` Panorama.am
12:52
ԱԺ-ն վավերացնում է Կանաչ կլիմայական հիմնադրամի հետ համագործակցության համաձայնագիրը
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը այսօր խորհրդարանում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանաչ...
Աղբյուր` Panorama.am
12:45
Արտակ Զաքարյան․ Կհաշտվի՞ արդյոք Բայդենի վարչակազմը Հարավային Կովկասում ՌԴ դոմինանտ դերի հետ
Ակնհայտ է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը հասկանալի պատճառներով, իրենց անվտանգային և քաղաքական առաջնահերթություններն այսուհետ կապելու են միայն Ռուսաստանի հետ:
Աղբյուր` Panorama.am
12:35
Արթուր Դանիելյան. Բոլոր նրանք, ովքեր ուզում են բեկում մտցնել դեպի դժոխք ուղևորվող ազգի համար, պետք է սկսեն Նիկոլ Փաշինյանից
«Ոչ մեկիս համար այլևս գաղտնիք չէ, որ 2018-ին տեղի ունեցածը հատուկ գործողություն էր օտարերկրյա գործակալական ցանցի կողմից, որն ուներ շատ...
Աղբյուր` Panorama.am
12:31
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Բլինկեն. Թուրքիան չի գործում դաշնակցի պես
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմում պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Էնթոնի Բլինկենը նախօրեին Սենատի արտաքին հարաբերությունների...
Աղբյուր` Panorama.am
12:25
Կարգելվի մայթերին վաճառքի կամ վարձակալության համար նախատեսված մեքենաների կայանումը
Խորհրդարանը քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների...
Աղբյուր` Panorama.am
12:25
Եթե պատժամիջոցները չչեղարկվեն, ՄԱԳԱՏԷ-ին կարգելվի մուտք գործել Իրանի միջուկային համալիրներ
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավարը հայատարարել է, որ եթե պատժամիջոցները չչեղրակվեն, ՄԱԳԱՏԷ-ին...
Աղբյուր` Panorama.am
12:21
Տնտեսվարողներն անընդհատ փորձում են այլ հնարքների դիմել. ՊԵԿ ներկայացուցիչ
2020 թվականին ՊԵԿ Հետբացթողումային հսկողույթան վարչության կողմից իրականացվել է 93 մաքսային ստուգում, արձանագրվել 558 միլիոն դրամի խախտումներ:...
Աղբյուր` Panorama.am
12:17
Արցախը Հայաստանին կապող ավտոճանապարհները դժվարանցանելի են
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ ներհանրապետական, ինչպես նաև Արցախը Հայաստանին կապող միջպետական...
Աղբյուր` Panorama.am
12:12
Նույն տնտեսվարողին պատկանող բոլոր լցակայաններում պետք է լինեն առանձին թույլտվություններ
Խորհրդարանը քննարկում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
12:06
Պետդուման կդիմի ՌԴ կառավարությանը՝ Արցախում բնակչությանը կորոնավիրուսի դեմ պատվաստումների հարցով
ՌԴ Պետդուման կդիմի կառավարությանը՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:00
Արցախում կորոնավիրուսի 17 նոր դեպք է գրանցվել
Արցախում հունվարի 19-ին կատարվել է 138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք: Արցախի առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գևորգ Դանիելյան. Կատարյալ անհեթեթություն է պնդումը, որ խմբակցությունից դուրս գալուց պատգամավորը պահպանում է միայն քվեարկելու իրավունքը
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Խմբակցությունից դուրս գալը զուտ բարոյաքաղաքական կեցվածքի խնդիր է, այն անընդունելի է,...
Աղբյուր` Panorama.am
11:49
Լարսի ռուսական հատվածում կուտակված է 730 բեռնատար ավտոմեքենա
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:43
Կրճատվել են երկաթուղային արտահանումն ու ներմուծումը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2020 թվականի արդյունքներով գրանցել է բեռնափոխադրումների որոշակի և ուղևորափոխադրումների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան
14:52 19/01/2021

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}