Քաղաքական 12:04 21/11/2020 Հայաստան

Ո՞ւր են մեր երեխաները, մեկը չի, 34 հոգի անհայտ կորած է, իսկ հրամանատարը՝ ողջ-առողջ եկել է

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում անհայտ կորած զինծառայողների ընտանիքները Վաղարշապատի N զորամասի հսկիչ անցակետի մոտ հավաք են իրականացնում և պահանջում են տեղեկատվություն տրամադրել նույն զորամասի զինծառայողների մասին, որոնք հոկտեմբերի 21-ին մասնակցել են Կովսականի (Զանգելան) հատվածում տեղի ունեցած մարտերին։

«Ամսից ավելի է ոչ մի լուր չունենք, հարկ չեն համարում գոնե մի հատ դուռը բացեն, ասեն՝ երեխեդ կա՞, թե՞՝ չէ։ Մի բան չեն պատասխանում, չէ՞ որ իրենց աշխատողն է, իրենք են տարել։ Էսօր արդեն հարկ չեն համարում դուռ բացել ու մի պատասխան տալ։ Մինչև ե՞րբ համբերենք, էլ համբերություն չունենք»,- լացակումած ձայնով ասում է անհայտ կորած զինծառայողներից մեկի մայրը։

Մեկ ուրիշն էլ նշում է, որ զորամասից իրենց որևէ տեղեկատվություն չեն տալիս, այլ կցկտուր պատասխաններ են տալիս, ասում՝ դիմեք այն սպային, ում հետ եղել է.

«Ինչո՞ւ իմ ամուսինը կցագրված է ինչ-որ գեներալի՞։ Էն դեպքում, երբ հույս կա, որ երեխաներից, սպաներից մեկը կարող է ողջ լինել։ Ես ասում եմ, որ ամսի 21-ին իմ ամուսնու հեռախոսը եղել է ակտիվ, ինձ պատասխանում են՝ դե հույս կա, որ մի օր դուրս կգան»,- նեղրստում է հավաքին մասնակցող քաղաքացիներից մեկը։

Հավաքի մասնակիցները միաբերան նշում են՝ իրենց պահանջը նույնն է՝ ստանալ տեղեկատվոթյուն, թե ուր են իրենց երեխաներն ու ամուսինները։

«Մենք հոկտեմբերի 21-ից ոչ մի լուր չունենք։ Մեր գլխի տակ փափուկ բարձ դրեցին, ասացին, որ կապ չկա։ Լավ՝ մեկ կամ երկու օր կապ չկա։ Մի քանի օր հետո հասկացանք, որ իրենք ուղղակի գնացել և ընկել են մսաղացի տակ։ Հիմա ամսի 20-ից հետո ոչ մեկից լուր չունենք։ Ամսի 21-ից հետո մենք ամեն օր լուրի ենք սպասում, ուզում ենք, որ պետական այրերը մեզ ասեն՝ ուր են մեր երեխեքը, ո՞նց կարող ենք գտնել։ Հա, հասկանում ենք, որ այդ տարածքից բերել չենք կարող, բա ո՞նց անենք, մնա՞ն, հա՞։ Սովը մի կողմից, ցուրտը՝ մյուս։ Մի հոգի չի, 34 հոգի են։ Ո՞նց կարող է այդպես լինել»,- նշում է հավաքին մասնակցող քաղաքացիներից մեկ ուրիշը։

Մեկ այլ քաղաքացի էլ վստահեցնում է, որ զինծառայողները եղել են առանց զրահաբաճկոնի, առանց որևէ պաշտպանի միջոցի, գնացել են միայն մեկ ավտոմատով,120 փամփուշտով։

«Անձամբ ինձ Արսեն Աբգարյանը և Վալերիկ Քոչարյանն ասել են, որ անզոր են, չեն կարող որևէ բան անել, պետք է նախարարությանն  ու Կարմի խաչին «սեղմենք»։ Մենք ամեն տեղ էլ գրել ենք։ Հրամանատարը ողջ-առողջ եկել է այնտեղից, ինչպես այս պատերազմի ընթացքում լիքը հրամանատարներ՝ առանց քերծվածքի հասել է տեղ, իսկ 18-19  տարեկանները զոհվել են»,- շեշտեց հավաքի մասնակիցներից մեկը։

Ավելի ուշ հավաքի մասնակիցներին մոտեցավ զորամասի բարձր սպայական կազմի ներկայացուցիչներից մեկը, և ներս հրավիրեց՝ հորդորելով անջատել տեսախցիկները և չնկարել զորամասի տարածքը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:14
Փաշինյանը ներկայացրել է գերեվարված անձանց հետվարադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և...
Աղբյուր` Panorama.am
18:08
Լևոն Արոնյանը նվաճել է քառորդ եզրափակիչի ուղեգիր
Երևանցի  Լևոն Արոնյանը կշարունակի պայքարը Skilling Open 2020 շախմատի առցանց միջազգային մրցաշարում։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։ Երեկ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Այսուհետ՝ Արցախ մուտքն ու ելքը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով
Հետայսու Արցախի Հանրապետություն մուտք գործելն ու Հանրապետությունից ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:43
«Հաղթական կամարների վրա ոտքերը չռած «հաղթում էիք». վայելեք ձեր ստեղծած քաոսը․․․». Էդիկ Բաղդասարյան
«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցռան Վերգոներ, ձեզ թվում էր՝ ֆեյսբուքով են...
Աղբյուր` Panorama.am
17:32
Քաշաթաղը կամավորների կարիք ունի
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը կամավորների աջակցության կարիք կա։  «Սիրելի՛ կամավորներ Ինչպես պատերազմի ընթացքում՝...
Աղբյուր` Panorama.am
17:03
«Միքայել, դավաճան». Ակցիա իշխանական պատգամավորի տան մոտ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանի  բնակարանի շքամուտքի  մոտ այսօր մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հակահարձակման սխալ հրամանին է, որ խառնվել է վարչապետի տիկինը. Հրանտ Բագրատյան
«Պատերացրեք՝ դա ինչ է, ես պատկերավոր թվերով ասեմ՝ ինչպե՞ս կարող է 1000 հոգին 10 000 հոգու շրջափակել, կատարյալ անասուն պետք է լինես նման...
Աղբյուր` Panorama.am
16:58
Վարազդատ Կարապետյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ «Սիրելի՛ ընկերներ, այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ամայացած Քարվաճառ
Արցախի Քարվաճառի շրջանը հանձնվեց Ադրբեջանին։ «Ֆոտոլուր»-ը մի վերջին անգամ եղել է այնտեղ։...
Աղբյուր` Panorama.am
16:35
ԱԷԿ-ում մեկնարկել են ռեակտորի իրանի վերականգնողական թրծման նախապատրաստական աշխատանքները
Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել են ռեակտորի իրանի վերականգնողական թրծման նախապատրաստական աշխատանքներ: Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցները ռուսաստանյան ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Սադրանք էր անձամբ իմ նկատմամբ. Իշխանյանն՝ իրեն բերման ենթարկելու մասին
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը բերման է ենթարկվել կառավարության շենքի դիմացից ծեծի ենթարկելու կասկածանքով։ Այս մասին ասաց Իշխանյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ադրբեջանցի խաղաղ բնակիչները քաջ գիտակցում են, որ պատերազմը կարող է վերսկսվել. Պեգով
Արցախում այժմ էլ սադրանքներն անխուսափելի են։ Ըստ ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի, պետք է հաշվի առնել այն, որ այսօր Ադրբեջանում հայտնված ...
Աղբյուր` Panorama.am
16:10
ՊՆ պաշտոնյաները, այդ թվում հանրահայտ սուտասան Արծրուն Հովհաննիսյանը, ինձ ձեռք էին առնում. Հրանտ Բագրատյան
«Մենք 80 տոկոսով պարտվել ենք ԱԹՍ-ների, հատկապես՝ բայրաքթարների պատճառով»,- ասուլիսում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ...
Աղբյուր` Panorama.am
16:04
Կորոնավիրուսային հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևանում և Կոտայքի մարզում
Նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին տասնօրյակում հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է...
Աղբյուր` Panorama.am
16:01
Փաստաբաններն այցելել են հացադուլ հայտարարած Կիմ Բալայանին
Հայտնի փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Երվանդ Վարոսյանն այսօր այցելել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ հայտարարած ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
15:47
Գեղամ Մանուկյան. Հացադուլին միացել է 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը
ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, որը նոյեմբերի 23-ից կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ է հայտարարել, գրում...
Աղբյուր` Panorama.am
15:17
Վանեցյան. Փոխարեն ԱԱԾ-ն զբաղվեր «Բայրաքթարներ»-ի մասին ինֆորմացիա հավաքելով, ուղարկում էին սատանա բռնելու
Կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականով անժամկետ հացադուլ հայտարարած դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանին, ՍԴ նախկին անդամ Կիմ...
Աղբյուր` Panorama.am
15:10
Տիգրան Ավինյանի մակարդակով Հայաստանը ռեգուլյար ապտակում էր Չինաստանին. Հրանտ Բագրատյան
«Սա պարտություն չէ, սա ջախջախում է, մեր բանակի տեխնիկայի 85 տոկոսը չկա, ոչնչացված է,  ադրբեջանցիները հաշվում են, իրենց տարածքում է...
Աղբյուր` Panorama.am
15:05
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը բերման է ենթարկվել
Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին բերման ենթարկելու...
Աղբյուր` Panorama.am
15:02
Հադրութի կորուստն ավելի օբյեկտիվ և ռազմական էր, քան քաղաքական. Սեմյոն Պեգով
«Հադրութի կորուստն ավելի օբյեկտիվ և ռազմական էր, քան քաղաքական: Քաղաքի համար մեկ շաբաթից ավելի կռիվներ էին ընթանում»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:53
Կաննի և Տալլինի փառատոնները դատապարտել են Ադրբեջանի կոչերը՝ միտված Նորա Մարտիրոսյանի ֆիլմի ցուցադրությունները ձախողելուն
Ամերիկյան նշանավոր «Variety» մշակութային հանդեսն անդրադարձել է ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի»...
Աղբյուր` Panorama.am
14:45
Մարուքյանը դիմել է CPT նախագահին՝ կանխարգելելու Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքերը
ԵԽ Խոշտանգումների Կանխարգելման Կոմիտեն միակ մարմինն է, որ կարող է անարգել մուտք գործել Ադրբեջանի ցանկացած փակ հաստատություններ»
Աղբյուր` Panorama.am
14:40
«Հիմա զինվորներին որպես ձրի աշխատուժ են օգտագործում, կարծես մարդ չեն, զգացմունք չունեն»
Երևանի ավագանու նախկին անդամ Արսեն Կարապետյանը հայտնում է, որ իրենց պահած դիրքը, 50 օր անառիկ մնալուց հետո, ապամոնտաժվել է և հանձնվել թուրքին։...
Աղբյուր` Panorama.am
14:36
Ադրբեջանի ԶՈւ պաշտոնյաները հայ զինծառայողների նկատմամբ իրականացրել են ծանրագույն հանցագործություններ
Ձեռք են բերվել բավարար օբյեկտիվ ապացույցներ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման փաստերով
Աղբյուր` Panorama.am
14:33
Ֆրանսիայի Սենատը այսօր կքննարկի Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևը․ ի՞նչ է այն իրենից ներկայացնում
Ֆրանսիայի Հանրապետության Սենատն այսօր կքննարկի ու քվեարկության կներկայացնի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության...
Աղբյուր` Panorama.am
14:28
ԳԱԱ նախագահությունը պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունն Արցախի և Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի...
Աղբյուր` Panorama.am
14:25
Օնիկ Գասպարյանը հրաժարական չի տվել
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.  «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի...
Աղբյուր` Panorama.am
14:15
Շուշիի հանձնումն ավելի շատ քաղաքական որոշում էր. Սեմյոն Պեգով
«Այո, ես ասում և պնդում եմ, որ Շուշիի հանձնումն ավելի շատ քաղաքական որոշում էր. այն պարզ պատճառով, որ պայմանավորվածության ստորագրման պահին...
Աղբյուր` Panorama.am
14:06
Կարո Փայլանը՝ Չավուշօղլուին․ Մի երազանք ունեմ, որ մի օր Թուրքիան Հայաստանին անվանի եղբայրական պետություն, ինչպես Ադրբեջանին
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը արգործնախարարության 2021-ի բյուջեի քննարկման ժամանակ քննադատել է Թուրքիայի արտաքին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}