Քաղաքական 16:19 21/11/2020 Հայաստան

«Նիկոլ դավաճան». Ազատության հրապարակում ընդդիմադիր ուժերի հանրահավաքն է (լրացված)

16։15
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց, որ հաջորդ հանրահավաքի մասին հատուկ տեղյակ կպահեն։
Հանրահավաքի ժամանակ երգչուհի Շուշան Պետրոսյանը  կատարեց Հայաստանի բանակի հիմնը՝ «Երազ իմ երկիր հայրենի» երգը։

Մինչ այդ նա ասաց. «Երբեք չեմ ասել, որ սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առջև։ Ես այդպես սիրով ու խոնարհումով ապրել եմ միշտ, ապրում եմ ու պետք է ապրեմ։ Մի երգ եմ ուզում երգել, որը մեր բանակի խորհրդանիշն է։ Այդ բանակը կայացավ ու մեծացավ մեր գրկում, ուրեմն մենք իրավունք չունենք իրեն դավաճանելու, պետք է սպեղանենք վերքերը, ամրացնենք բանակը։
Նիկոլը դավաճան է»։

16։10
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն իր ելույթում ասաց. «Նիկոլ Փաշինյանը երկիրը 2,5 տարի պահել է ստի, կեղծիքի մեջ։ Այդ ամեն ինչի հանրագումարը մենք տեսանք 44-օրյա պատերազմի ընթացքում։

Հիմա ասում է՝ եթե ինձ 6 ամիս ժամանակ տանք, լուրջ եմ ասում՝ ամեն ինչ լավ կլինի։ Բայց արդյոք մենք վստահում ենք Փաշինյան դավաճանին, արդյոք նրան համարում ենք ադեկվատ ղեկավար»։

Հավաքված քաղաքացիները գոռում էին՝ «Ոչ»։ 

Ռ. Մխիթարյանի խոսքով, գեներալ Մովսես Հակոբյանն այնպիսի հայտարարություններ արեց, որ դրանից հետո իրեն հարգող  ցանկացած ղեկավար ոչ թե գետինը պետք է փորեր, մտներ մեջը, այլ լուսին թռներ։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում էր ինչ-որ քաղաքական գործիչների, մարդկանց պատմության աղբամանը նետելու մասին. «Ցավն այն է, որ տարիներ անց հայ ազգը քո կառավարման ժամանակահատվածը հենց այդպես անվանելու է՝ պատմության աղբաման:

Այնուհետև նա աղբամանի մեջ նետեց «Հայկական ժամանակ» թերթը, Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը։«Պարզվեց, որ պետք է կոչվեր՝ երկրի անառակ կողմը»,-ասաց պրոդյուսերը:Աղբաման նետեց նաև «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիրը», որը բաժանում էր Փաշինյանի նախատեսված  հանրաքվեից առաջ, ԱԺ փախնախագահ Լենա Նազարյանի, «Իմ քայլը» խմբակցությունից Անդրանիկ Քոչարյանի, Լիլիթ Մակունցի լուսանկարները։

15։18
ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ նոր որակի իշխանությունը պետք է իրականացնի Հայաստանի արժանապատվության վերականգնում, արտաքին այնպիսի քաղաքականություն վարի, որը կբացառի պատերազմը։ Ըստ նրա, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, մեր ժողովրդին սպառնում է  նոր պատերազմ, նոր արհավիրք։
«8 ամսում Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը «ապահովեց» 8000 զոհ՝ ռազմաճակատում, կորոնավիրուսից։ Սրա թիվ մեղավորը Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն է։ Հետևաբար բոլոր այս հանցագործները պետք է կանգնեն դատարանի առաջ, կրեն պատասխանատվություն, որպեսզի բացառենք հետագայում որևէ ազգադավ, հայրենադավ, նման հանցավոր իշխանության գոյությունը մեր երկրու»,- նշեց նա։

Ա. Մինասյանի խոսքով, պետք է վերականգնել կոտրված տնտեսությունը, ստեղծել աշխատատեղեր, վերանայել արտաքին պարտքը, փոխել սոցիալական աննորմալ համակարգը։
«Կանգնում են ու անամոթաբար հայտարարում՝ եթե ավելի վաղ համաձայնվեինք ռազմական գործողությունների դադարեցմանը, մեզ կմեղադրեին Շուշին հանձնելու մեջ։ Այսինքն ի՞նչ՝ մեր զավակներին կոտորել եք տալիս, որպեսզի հետո պիառ անեք, թե կռվելով եք հանձնե՞լ։ Դուք մարդ ե՞ք, թե՞ անասուն։ Այս երևութը վերացնել է պետք»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը։

14։44
ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը թվարկեց երեկ Նիկոլ Փաշինյանի հրաժարական պահանջող ակցիաների մասնակիցներից մի քանիսի անունը, որոնք բերման էին ենթրակվել։ Նա նշեց, որ բերման ենթարկված երիտասարդները բոլորը պատերազմի մասնակից են, նրանցից ոմանք վիրավորված են եղել, նոր են ապաքինվել ու այդպես ոստիկանները նրանց քարշ տալով տարել են ոստիկանություն։

«Հրանտ Մելիք-Շահնազարյան... Լսիր Նիկոլ, դու առաջին պատերազմից փախած էիր, Հրանտ Մելիք-Շահնազարյանի հայրը՝ Լևոն Մելիք-Շահնազարյանը Իգոր Մուրադյանի հետ Կիրովաբադի հայության փրկությունն էր կազմակերպում։ Արցախի գերագույն խորհրդի  պատգամավորներից էր։
Տիգրան Աբրահամյան՝ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի խորհրդական, օր ու գիշեր առաջնագծից տուն չէր գալիս, երեկ տանում էիք ոստիկանատուն»։

14։36
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ անփառունակ պարտությունից հետո  Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Նա նշեց, որ երկրում ռազմական դրության շարունակումն ապօրինի է, շարունակվում է  բացառապես հավաքները խոչընդոտելու նպատակով։

«Հայաստանում քաղաքական ճգնաժամ է, տնտեսական ճգնաժամն է հասունանում, իրավական ճգնաժամ է, որովհետև ոստիկական ուժերով խոչընդոտում են սահմանադարական իրավունքների իրականացմանը։ Բայց ամենակարևորը՝ մեր երկրում արժանապատվության ճգնաժամ է, որովհետև մարդիկ, կորցնելով արժանապատվությունը, աթոռներին կպած փորձում են պաշտոնավարել Արցախը հանձնելուց, թշնամուն առջև ծնկելուց հետո»,- ասաց Ռ.Մելիքյանը։

«Նիկոլ դավաճան», «Նիկոլ դավաճան» կարգախոսներով Ազատության հրապարակում մեկնարկում է ընդդիմադիր ուժերի հանրահավաքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, նա այլ ելք չունի, ավարտված գործիչ է։

«Գնալու է  Ալիևի հետ հանդիպման, ինչպե՞ս է խոսելու,  ինչպե՞ս է պաշտպանելու մեր շահը։ Տեսանք՝ ինչպես էր պաշտանում 44 օր։ Կապիտուլյացիայի պատճառը մի հոգի է՝ Նիկոլ հողատուն»,-ասաց նա։

Քաղաքական գործիչն ընդգծեց, որ կնքված արձանագրությունը դառը, դաժան իրողություն է, որին բերել, հանգեցրել է Նիկոլ Փաշինյանը։

ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Մովսես Հակոբյանի բացահայտումները լիուլի բավարար են Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու համար։

«Մեր ցույցերը լինելու են խաղաղ, հանուն Հայաստանի, հանուն Արցախի։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի Հայաստանն ունեն ապագա, Նիկոլ Փաշինյանը վտանգում է Հայաստանի անվտանգությունը»,- ասաց նա։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}