Էդիկ Բաղդասարյան. Հայաստանից այս ցրտին այդ ընտանիքներին մի հանեք
«Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրում է.
«Երեկ շրջել ենք Շոշ- Սարուշեն-Կարմիր Շուկա-Ճարտար-Մարտունի հատվածում մեր ունեցած դիրքերի թիկունքով: Ճանապարհին վեց տեղ ռուս խաղաղապահների հենակետեր են տեղակայված: Թաղավարդ գյուղի մի հատվածում ադրբեջանցիներ են: Սարսափելի է ամեն ինչ, ոչ ոք այդպես էլ մինչեւ հիմա չգիտի որտեղով են անցնելու մեր սահմանները:
Ովքեր տուն չունեն, այժմ չպետք է վերդառնան Արցախ: Հադրութ քաղաքից, Հադրութի շրջանի գյուղերից, Ասկերանից շրջանի գյուղերից, Շուշիից, Քարին տակից ընտանիքիներ կան, որ մնացել են Արցախում: Նախ նրանց հարցերը պետք է լուծվեն: Շատ գյուղերում, հոսանք, գազ չկա, սպասեք մինչեւ կմիացվեն:
Հայաստանից այս ցրտին այդ ընտանիքներին մի հանեք: Կառավարելի դարձրեք այդ գործընթացը: Ավտոբուս տրամադրելով ոչ մի հարց չի լուծվում»։
Հարակից հրապարակումներ`
- Վազգենաշեն համայնքից բնակչությունը դուրս է գալիս ադրբեջանցի զինվորների ծաղրանքների ներքո
- Ադրբեջանական զորքը դուրս չի եկել Շուշիից. Տարոն Հովհաննիսյան
- Մարտունիի մոտ 70-80 տոկոսն ավերվել է. Քաղաքապետ
- Մարտունու շրջանի Վազգենաշենի համայնքը նույնպես անցել է Ադրբեջանին
- Գույքս դուրս եմ բերել բացառապես իմ միջոցներով՝ ծախսելով 300 հազար դրամ, որից 200 հազարը պարտքով եմ վերցրել. Լքված Նոր Էրքեջի դպրոցի ուսուցիչ
- Ադրբեջանական բանակն արդեն Աղդամում է
- Մարտակերտի յոթ բնակավայրեր ևս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ