Քաղաքագետ. Մեր երկրի գլխին տարբեր ամիսների «27»–եր բերած պատվիրատուն նույնն է
Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքայն գրառմաման անդրադարձել է արցախյան պատերազմում հայկական կողմի հաղթանակի և պարտության բանաձևերին։
Նա գրել է.
«Արցախյան 1–ին պատերազմում մենք հաղթեցինք, քանզի ցաքուցրիվ ջոկատներից կանոնավոր բանակ սարքեցինք։ Եվ դա արվեց պատերազմի եռուն շրջանում՝ արկերի ու փամփուշտների տակ։
Արցախյան 2–րդ պատերազմում մենք պարտվեցինք, քանզի Նիկոլ Փաշինյանին հաջողվեց կանոնավոր բանակը վերածել ջոկատների՝ «Էրատո»–ների։ Եվ դա արվեց պատերազմի 3–րդ օրվանից սկսած՝ ԱԹՍ–ների ու հրթիռների ներքո։ Արվեց հետևողականորեն։ Թե ինչու արվեց՝ կպարզի «Սեպտեմբերի 27»–ի դեպքերն ուսումնասիրող համազգային հանձնաժողովն ու փաստահավաք խումբը։
Ի դեպ, մեր երկրի գլխին տարբեր ամիսների «27»–եր բերած պատվիրատուն նույնն է՝ թուրքական պետությունը։ Պարզապես թուրքի գործիքներն են տարբեր»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին