Հասարակություն 15:21 22/11/2020 Հայաստան

Մեր նահատակների լույս հիշատակի առջև մենք այսօր պարտք ունենք. Գարեգին Երկրորդը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր արցախյան պատերազմի նահատակների հիշատակի արարողությանը ժամանակ իր ուղերձում Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ասել է.

«Առ Աստված աղոթքով համախմբվել ենք այսօր հարգանքի ու երախտիքի մեր տուրքը մատուցելու Արցախի ազատ ու անկախ կյանքի պաշտպանության համար զոհված մեր հերոսներին և խոնրահվելու նրանց լույս հիշատակի առաջ։ Հայոց նոր գոյապայքարում նահատակված արիասիրտ մեր զինվորների ու զորահրամանատարների քաջագործությունները հավերժական վկայություններ են մեծ հայրենանվիրումի ու ազգասիրության։ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի նախաձեռնած պատերազմում, որը սանձազերծվեց Թուրքիայի սատարումով և վարձկան ահաբեկչների ներգրավումով, մեր հերոս զավակները խիզախությամբ մարտնչեցին թշնամու անհավասար ուժի դեմ՝ ի գին իրենց կյանքի՝ պաշտպանելով մեր հայրենիքը։ Այսօր մենք բոլորս սիրելի որդեկորույս ծնողների, սգակիր հայրերի ու մայրերի, այրիացած կանանց ու որբացած մանուկների հետ միասին մեր սրտերում կրում ենք մեր զոհված քաջորդիների կորստի մեծ վիշտը։ Այս անասելի ցավի հետ մեկտեղ նաև հպարտություն ենք ապրում նրանց անզգուգական խիզախության, անօրինակ սխրանքների և պանծալի քաջագործությունների համար։ Մեր հերոսները մարտնչեցին ամենայն անձնվիրությամբ՝ արցախահայության ազատ ապրելու, արդար իրավունքի և Հայաստան ու Արցախ աշխարհի խաղաղ ապահով կյանքի և բարօր առաջընթացի տեսիլքով։ Մեր նահատակների լույս հիշատակի առջև մենք այսօր կոչված ենք և պարտք ունենք արժևորելու, իրականություն դարձնելու նրանց նվիրական երազներն ու տեսիլքները։

Դարերի հոլովույթում մեր ժողովուրդը բազում անգամներ մահվան հովիտների միջով է անցել, տեսել է ավեր, կոտորածներ, ցեղասպանություն, սակայն բոլոր փորձությունների մեջ կարողացել ենք հաղթել մահվանը։ Աստծում ապավինած մեր ցավն ու վիշտը վերածել ենք ուժի ու զորության։ Մեր կորուստն ու սուգը վերափոխել ենք կամքի ու վճռականության։ Անգամ Ցեղասպանությունից հետո, երբ նահատակվեցին մեր ժողովրդի 1,5 միլիոն զավակներ և կորցրինք պատմական հայրենիքի մեծագույն մասը, երբ Եղեռնից մազապուրծ բազում հայորդիներ տարագրվեցին ու սփռվեցին աշխարհով մեկ, մենք կարող եղանք աննկուն ոգով Արևելյան Հայաստանի այս փոքրիկ հատվածում վերակերտել մեր պետականությունը, շենացնել հայրենիքը, Սփյուռքում գաղթօջախներ հիմնել։

Այսօր պատերազմի հետևանքով ունեցած ցավալի կորուստներով և ստեղծված ներքաղաքական բարդ պայմաններով մեր երկիրը հայտնվել է ծանր ճգնաժամի առջև։ Այս դժվարին իրադրության մեջ հայրենիքի գերագույն շահի առաջ պետք է խոնարհվեն անհատական և խմբակային բոլոր շահերն ու հավակնությունները։ Յուրաքանչյուրիս, մասնավորապես, պետական և քաղաքական գործիչների պարտքն է՝ պատասխանատվության բարձր գիտակցությամբ հանձն առնել ամեն զոհողություն ստեղծված բարդ իրավիճակի հաղթահարման համար, հանուն մեր հայրենիքի կայունության, անվտանգության և վառ ու լուսավոր ապագայի։ Հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զավակների անձնազոհության ու վառ հիշատակի հանդիման հարկ է պահպանել մեր միասնականությունը, հեռու մնալ ատելություն ու թշնամանք հրահրող խոսքերից ու գործերից և զերծ պահել հայրենի մեր երկիրը նոր ցնցումներից և վտանգներից: Հայրենասիրության միաբանության, համերաշխության և հանդուրժողականության ոգով լծվենք արցախահայության իրավունքների պաշտպանությանը, Հայաստանի և Արցախի նոր կյանքի կերտմանը»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:00
Ժողովրդավարության հաղթանակը սկսվում է ՏԻՄ-երից ձեր՝ իշխանական ուժի դուրսվռնդումով. Արմենուհի Կյուրեղյան
«Քանի որ օրենքով չի նախանշվում այն նպատակները, որոնց կարելի է ուղղել այդ գումարները, ապա ոչ ոք չի կարող վաղն ավագանուց պահանջել, թե ինչո՞ւ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Սաակաշվիլին խոստացել է բանտից դուրս գալուց հետո վերադառնալ Ուկրաինա
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ասել է, որ բանտից ազատվելուց հետո մտադիր է վերադառնալ Ուկրաինա։ Այս մասին գրում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
17:46
Լատվիայում հաստատվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի երկու դեպք
Լատվիայում պաշտոնապես հաստատվել է «Օմիկրոն» շտամի երկու դեպք, լրագրողներին հայտնել է Ռիգայի արևելյան կլինիկական համալսարանական...
Աղբյուր` Panorama.am
17:39
ՊՆ. Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ փոխհրաձգությունը շարունակվում է
Դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային...
Աղբյուր` Panorama.am
17:33
ԱԳՆ. Դատապարտելի են մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման դեպքերը
ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ, որում ասված է. «1948 թվականի դեկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:26
Վարդենիսցիները փակել են ճանապարհը
Վարդենիսում ի պաշտպանություն ընդդիմադիր դաշինքի առաջնորդի, բնակիչները փակել են ճանապարհը։ Ճանապարհը փակած մարդիկ հայտարարում են՝ որևէ մեկից չեն...
Աղբյուր` Panorama.am
17:17
ՀՅԴ ԳՄ. Քրգործեր են հարուցվում այն ընդդիմադիր դաշինքների թեկնածուների նկատմամբ, որոնք հայտարարել են կոալիցիաներ կազմելու մասին
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները,...
Աղբյուր` Panorama.am
17:03
Սահմանազատման ու սահմանագծման համար Մոսկվայից խումբ չի ժամանել. Արման Սարգսյան
«Մոսկվայից պարբերաբար կարող են տարբեր խմբեր գալ իրենց խնդիրները քննարկելու, մի մոռացեք, որ այստեղ ունենք ռազմաբազա, բայց սահմանազատման ու...
Աղբյուր` Panorama.am
16:58
Կյանքից հեռացել է աստղագետ Միշա Ղազարյանը
Վախճանվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսոր, աստղաֆիզիկայի ամբիոնի երկարամյա վարիչ, Ղազարյան գալակտիկաների հեղինակ Միշա Արիստակեսի Ղազարյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:52
Օկուպացված Քարին Տակում երկու ադրբեջանցի է պայթել ականի վրա
Ղարաբաղյան երրորդ պատերազմի հետևանքով ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից օկուպացրած Քարին Տակ գյուղում ականի պայթյունից երկու ադրբեջանցի է մահացել։...
Աղբյուր` Panorama.am
16:45
Լրատվամիջոցի վրա դնում եք հետախուզա-ԱԱԾ-ական պարտականություններ. Լիլիթ Գալստյան
«Խոսքի ազատությունը ենթադրում է տեղեկություններ փնտրելու և գտնելու ազատությունը, մինչդեռ մենք լրատվամիջոցի վրա դնում ենք...
Աղբյուր` Panorama.am
16:39
ԵՊՀ-ում բացվեց Ամերիկյան հետազոտությունների կենտրոնը
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մասնակցել է  Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի բացմանը և Երևանի պետական համալսարանում...
Աղբյուր` Panorama.am
16:32
Կառավարությունն ընդունել է պաշտոնյաների ավիաթռիչքների մասին տեղեկատվության բաց հասանելիությունը վերացնելու որոշում
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը գրում է. «Այսօր՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը Կառավարությունը գաղտնի, չզեկուցվող հարցերի...
Աղբյուր` Panorama.am
16:26
Արեգնազ Մանուկյան. Սրտատրոփ սպասում եմ դատավարությանը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, արձագանքելով Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
16:20
Գերասիմովը հայտարարել է Ռուսաստանի սահմանների մոտ ԱՄՆ-ի հրթիռային հարվածների մասին
ԱՄՆ ռազմավարական ավիացիան սկսել է շատ ավելի հաճախ հայտնվել Ռուսաստանի արևելյան սահմանների անմիջական մերձակայքում՝ մշակելով թևավոր հրթիռների...
Աղբյուր` Panorama.am
16:14
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը յոթերորդ անգամ հայր է դարձել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և նրա կինը՝ Քերի Ջոնսոնը դուստր են ունեցել։ BBC News-ի փոխանցմամբ՝ քաղաքական գործիչը հայր է դարձել...
Աղբյուր` Panorama.am
16:07
Քաղաքապետարանը հորդորում է փոխել անվադողերը
Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում երթևեկող վարորդներին ուղղված հորդոր է տարածել. «Եթե մինչև հիմա չեք փոխարինել մեքենայի անվադողերը,...
Աղբյուր` Panorama.am
16:00
Լրագրողական կազմակերպությունները դատախազությունից պահանջում են բացահայտել Թաթուլ Հակոբյանին սպառնացողներին
Լրագրողական 11 կազմակերպություններ տարածել են հայտարարություն, որտեղ ասված է. «Աշխատանքային ուղևորությամբ ԱՄՆ-ում գտնվող լրագրող...
Աղբյուր` Panorama.am
15:54
Մահվան ելքով պատահարներ Երևանում, Արագածոտնում և Արարատում
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ...
Աղբյուր` Panorama.am
15:47
Մեղադրանք է առաջադրվել Վլադիմիր Գասպարյանին
«Հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույքն օրինականացնելու և կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր արարքների կատարման համար»
Աղբյուր` Panorama.am
15:41
«Օմիկրոն»-ը կնպաստի միջտարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը
Կորոնավիրուսի օմիկրոնի շտամի առաջացումը կարող է նպաստել միջտարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
15:33
Խորհրդարանի ՔՊ-ական մեծամասնությունը մերժեց վիրավորանքը ապաքրեականացնող օրենքի նախագիծը
ԱԺ-ն այսօր քվեարկությամբ ընդունեց հետևյալ օրենքները. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ...
Աղբյուր` Panorama.am
15:26
Դուստրը հոր դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն, երբ նրան արգելել է TikTok-ով տեսանյութեր դիտել
Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Մելիտոպոլսկի շրջանում վարչական գործ է հարուցվել մի տղամարդու դեմ այն ​​բանից հետո, երբ վերջինս արգելել է դստերն...
Աղբյուր` Panorama.am
15:19
Բացահայտվել են մեքենաների համարանիշերի գողության նոր դրվագներ
Համարանիշեր գողանալու և դրանք վերադարձնելու դիմաց վարորդներից փող պահանջելու կասկածանքով օրեր առաջ Վաղարշապատի բաժին բերման էր ենթարկվել...
Աղբյուր` Panorama.am
15:10
2018 թվականին չէր խոսվում, որ հետևողականորեն պաշտպանվելու են ադրբեջանցիների՝ էյվազլիական շահերը. Արեգնազ Մանուկյան
«Եթե իրականում ինչ-որ բան պետք է քրեականացվի, ապա պաշտոնյաների և քաղաքական գործիչների սուտ խոսելը և խոստումը չկատարելը»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
15:02
Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանի դեմ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ խոսելու հետ կապված: Այս...
Աղբյուր` Panorama.am
14:50
ՌԴ-ից հրավիրյալ տենոր Ռոման Զավադսկին հանդես կգա հայ հանդիսատեսի առջև
Դեկտեմբերի 11-ին և դեկտեմբերի 14-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի «Տուրանդոտ» օպերան համերգային կատարմամբ:
Աղբյուր` Panorama.am
14:47
Ձեր նկատմամբ այդ կարծիքն արտահայտելու ցանկությունը ժողովրդի մոտ այնքան մեծ է, որ ֆրանսիացիֆանտաստ գրողներ են գտնում. Հայկ Մամիջանյան
«Ձեր նկատմամբ այդ կարծիքն  արտահայտելու ցանկությունն այնքան մեծ է, որ մարդիկ ֆրանսիացի, իմ համար անհայտ, ֆանտաստ գրողներ, դերասաններ...
Աղբյուր` Panorama.am
14:41
Պետք է փակել ՊՈԱԿ-ները, որոնք շատ վատ երևույթ մտցրին մեր հանրության մեջ. Գեղամ Նազարյան
«Եթե ուզում ենք մեկին չվիրավորել, չհայհոյել, այդ օրինակը պետք է ծառայի նա, ով գտնվում է բուրգի գլխին: ՊՈԱԿ-ներ փնտրելու փոխարեն պետք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան
15:24 01/12/2021

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}