ԱՄՆ-ում ստորագրահավաք են սկսում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով
ԱՄՆ-ում բնակվող հայերը ստորագրահավաք են սկսել հայկական հողերը Ադրբեջանին հանձնած Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականի պահանջով։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել «Հայրենիք» շաբաթաթերթը։
Աղբյուրը նշում է, որ հեռախոսամարաթոնի ընթացքում հայրենիքին օգնություն ու աջակցություն ցուցաբերելուց բացի ևս մեկ հրատապ հարց կա։
«Արցախ հայրենիքն ու Հայաստանը կործանման շեմին են։ Այս անգամ հանուն հայության, և ի շահ Հայաստանի ու Արցախի պատվին դրամահավաքի կողքին՝ ժամանակն է ապիկար և ձախողված վարչապետի և իր վարչակազմի հրաժարականի պահանջով ստորագրահավաք անցկացնելը»,-նշում է շաբաթաթերթն ու նկատում, որ օր առաջ պետք է լծվել արժանապատվությունը փրկելու վազքին, ստեղծել ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն ու փրկել կործանման շեմին կանգնած Արցախն ու Հայաստանը։