Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց
«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց։ Պաշտպանը բողոքարկել էր նրա ձերբակալության իրավաչափության հարցը։
«Արթուր Դանիելյանին ձերբակալությունից ազատելը տարօրինակ է եղել։ Դատավորը 16 ժամ գտնվել է խորհրդակցական սենյակում։ Նման բան չկա։ Համոզված եմ, որ դա արվել է հատուկ՝ ցույց տալու, որ Արթուրին երկար պահեցին»,- ասաց պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք, որ Արթուր Դանիելյանին նոյեմբերի 20-ին ոստիկանության աշխատակիցները բերման էին ենթարկել Բաղրամյան պողոտայից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի ընթացքում։ Նրան ձերբակալել էին քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով արարք կատարելու կասկածանքով։
Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածը վերաբերում է Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելուն և անցկացնելուն. «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը հայտնվելու է նկուղում՝ 5000 երիտասարդների գլուխն ուտելու և Արցախը հանձնելու համար. Աթանեսյան
- Արթուր Դանիելյանի ձերբակալման դեմ բողոքի քննության արդյունքը կհրապարակվի վաղը. փաստաբան
- Իրավական մսաղաց է, պարզապես խայտառակություն է. Տիգրան Աթանեսյան
- Քննչական կոմիտեն որոշում է կայացրել ձերբակալել Արթուր Դանիելյանին․ «Ադեկվադ»