Իրանում ՀՀ դեսպանն ու էներգետիկայի նախարարը քննարկել են գազի և էներգետիկայի ոլորտի համատեղ ծրագրերը
Նախօրեին Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանին:
Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի կողմից ընդունված ծրագրերի և միջոցառումների կատարման ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ է եղել գազի և էներգետիկայի ոլորտի համատեղ ծրագրերի իրականացմանը և մինչ 2020 թ. ավարտը կողմերի առաջիկա անելիքներին:
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը փորձելու է օգտվել առիթից և ստվերել հայ-իրանական հարաբերություները. իրանագետ
- ԱՄՆ պետքարտուղարն էլ ավելի մշուշոտ դարձրեց Հայաստանով իրանական գազի արտահանման հեռանկարը
- Հայաստանը կարող է իրանական գազի տարանցիկ երկիր լինել, բայց Իրանը կկարողանա՞ բավարարել պահանջարկը. փորձագետ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում