Հրանտ Մելիք-Շահնազարյան. Հայկական երկու պետությունների ղեկավարներն արդեն միմյանց երեսի էլ չեն կարող նայել
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը տեղադրել է լուսանկար ու գրել.
«Խղճուկ տեսարան... Ժամանակին ճիշտ այս նույն դիրքով Ալիևի կողքն էր նստած Նիկոլը: Հիմա հայկական երկու պետությունների ղեկավարներն արդեն միմյանց երեսի էլ չեն կարող նայել:
Պատասխանատվությունն անխուսափելի է, Նիկոլ: Չես կարող մարսել այս դավաճանությունը: Մի պահ պատկերացրու, որ դիմացինդ Արայիկ Հարությունյանը չէ: Պատկերացրու Արցախի հայրենազրկված ու որդեկորույս մայր է այդտեղ նստած: Ի՞նչ պիտի անեիր, նորից հիմար տեքստե՞րդ արտասանեիր ճանապարհային քարտեզի մասին: Պատկերացրու որբացած երեխա է դիմացինդ, կամ այրիացած կին... Ի՞նչ պիտի խոսեիր, դավաճան, ի՞նչ:
Դու պիտի գնաս, Նիկոլ: Քեզ էլ խղճա, դժբախտացած ժողովրդին էլ, մեր կործանվող Հայրենիքն էլ: Գնա՛»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ու Հարությունյանը քննարկել են «առաջիկա անելիքները»
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Չի լինելու դա, Նիկոլ. քեզ հետ գնալու ճանապարհ չունենք մենք
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Դուք կարծում էիք Նիկոլ Փաշինյանը միայն Արցա՞խն է ծախում
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ժողովուրդ ջան, ուրեմն դու արժանի չես Դադիվանք ունենալու
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է հենց հիմա սկսենք մտածել երկրի նոր իշխանության մասին