Մակրոնի խոստացած մարդասիրական օգնությունը Երևան հասավ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոստացած հումանիտար օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը հասավ Երևան։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը մանրամասնել է, որ Հայաստան են բերվել բժշկական պարագաներ, դեղորայք՝ հայկական առողջապահական համակարգի հնարավորությունների ամրապնդման համար, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքեր՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ու այս պահին Հայաստանում գտնվող մարդկանց համար։
Ըստ դեսպանի, հաջորդ չվերթը Երևան կհասնի նոյեմբերի 27-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայից մարդասիրական ուղեբեռը Հայաստան կհասցնի հանրահայտ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը
- Ֆրանսիացի նշանավոր մշակութային գործիչներն ու մտավորականները կոչով են հանդես եկել՝ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի
- Վախենալով Թուրքիայի դերակատարությունից՝ Ֆրանսիան ցանկանում է միջազգային վերահսկողություն Լեռնային Ղարաբաղում․ Reuters
- Մակրոն․ Ֆրանսիան պատրաստ է աջակցել ԼՂ-ում և նրա շրջակայքում մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին