Քաղաքական 11:52 23/11/2020 Հայաստան

Մարինե Սուքիասյան. Եթե ժամանակին կանգնեցնեինք

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Մարինե Սուքիասյանը գրում է.

«2.5 տարի հայ հասարակությունը հանդուրժեց Ն. Փաշինյանի բոլոր սխալները, անհեթեթությունները, անօրինականությունները՝ մեկկախարդական բացատրությամբ՝ առաջ վատ էր։Այդպես մենք բաց թողեցինք առջում երևակվող ողբերգությունը։ Այս 2.5 տարվա ընթացքում գրեթե մշտապես հնչել են ահազանգեր։

Առնվազն 20-25 հոգի՝ հանրային դեմքեր, գրեթե ամենօրյա ռեժիմով զգուշացրել են այսօրվա հեռանկարի մասին։ Իշխանությունը մեծամիտ էր ու անմիտ, հասարակությունը՝ հիպնոսացված։ ԱԱԾ հեռացող տնօրենի «Կանգ առ»-ը չլսվեց։ Ղարաբաղյան բանակցություններում սխալը սխալի հետևից էրարվում,հրապարակայնորեն դրա մասին զգուշացնում էին, բայց նա պատմական տգիտության վստահությամբ ասում էր՝ «ես իմ կետից եմ բանակցում, ինչ-որ պետք է՝ դա էլ բանակցում եմ»։ Իսկ հասարակությունն անտարբեր էր, որովհետև մեր քաղաքացուն սկզբում հետաքրքրում է իր գարաժը, հետո՝ դաչայի պարիսպը, հետո՝ մնացածը, և մեր քաղաքացին սարսափում է ինքնուրույն մտածելուց։

Համաճարակի առաջին ամիսներին Ն. Փաշինյանի կառավարությունը 100  տոկոսով տապալեց գործը, և Հայաստանի ցուցանիշներն ամենավատերից էին աշխարհում։ Փաշինյանի կառավարությունը ցույց տվեց, որ ի վիճակի չէ ոչ մի իրական գործ անելու, որ պատկերացում անգամ չունի, թե ինչ է աշխատանքը։ Եղան մարդիկ, եղան ուժեր, որոնք ասեցին, որ սա աղետի է բերելու և պահանջեցին նրա հրաժարականը։

Եվ այդ ժամանակ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը հանդես եկավ իր «սիլլոգիզմով». ա/ Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին, բ/ Պատերազմ վարելու բեռն ընկած է իշխանության վրա, գ/ Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին,պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի։ Հարգարժան առաջին նախագահ. իսկ եթե ունի՞, իսկ եթե համաճարակի տապալված աշխատանքը տեսնելով՝ միասին փոխեինք այս անկարողներին, գուցե չլիներ այս պատերազմը և չլիներ այս ողբերգությունը։

Ինչու՞ միայն այսօր՝ այս ողբերգության արձանագրումից հետո է Ձեր ամենամտերիմ զինակիցն ասում, որ «Փաշինյանը անկուշտ և հիվանդագին փառասիրություն ունի, բացարձակապես տգետ է միջազգային քաղաքականության, աշխարհքաղաքականության և ռազմական հարցերում»։ Չէ՞ որ դուք Փաշինյանին շա՜տ լավ էիք ճանաչում, և շա՜տ վաղուց։ Իսկ եթե «սիլլոգիզմի» փոխարեն սա ասվեր մի 7-8 ամիս առա՞ջ։Գուցե ամեն ինչ ուրի՞շ լիներ։ Չէ՞ որ Փաշինյանի ողբերգական սխալների հաջորդականությունը Դուք շատ ավելի վաղ էիք տեսնում։

Եվ վերջապես՝ պատերազմի ընթացքում, հոկտեմբերի վերջերին Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ միակ փրկությունը Ն. Փաշինյանիհեռանալն է ու իշխանությունը բանակին հանձնելը։ Հիշեք՝ ի´նչ կատարվեց, ի՜նչ վայնասուն, ի՜նչ ուղղորդված հարձակում, ի՜նչ մեղադրանքներ։ Իսկ եթե լսեինք Վազգեն Մանուկյանին, պատկերացնո՞ւմ եք՝ քանի հազար մարդ կփրկվեր, քանի հազար զոհ ու վիրավոր քիչ կունենայինք, իսկ տարածքային կորուստները շատ ավելի նվազ կլինեին։ Վազգեն Մանուկյանի իրավացիությունը փաստեց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը՝ արդեն պատերազմից հետո։

Այս 2.5 տարվա ոչ մի փուլում մենք չունեցանք ներքին ուժ՝ լսելու բանականությանը ու կանգնեցնելու ողբերգության նավավարին։ Որպես հետգրություն՝ ներկայացնենք այս ողբերգության մեջ Ն. Փաշինյանի անձնական պատասխանատվության փաստագրությունը.

1. Ն. Փաշինյանը գիտեր, որ բանակցությունները տանում են փակուղի։
2. Ն. Փաշինյանը գիտեր, որ Թուրքիան բայրաքթարներ է մատակարարում Ադրբեջանին։
3. Ն.Փաշինյանը գիտեր, որ Թուրքիան անմիջականորեն միջամտելու է պատերազմին
4. Ն. Փաշինյանը գիտեր,որ Արևմուտքը չի խառնվելու
5. Ն. Փաշինյանը գիտեր, որ Ռուսաստանի հետ իր հարաբերությունները սառն են
6. Ն. Փաշինյանը գիտեր, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և ունի այն սկսելու որոշում
7. Ն. Փաշինյանը գիտեր, որ ուժերի հարաբերակցությունը այս պայմաններում խիստ վատն է ու ռազմական գործողությունները բերելու են  աղետի։

Նիկոլ Փաշինյանը ՀՀ միակ մարդն էր, որն ի պաշտոնե այս ողջ տեղեկատվությանը տիրապետում էր ամբողջությամբ ու չարեց ոչինչ՝ աղետից խուսափելու համար։

Պատերազմը սկսվելուց 3-4 օր անց Գլխավոր Շտաբի պետը նրան զեկուցում է, որ օր առաջ պետք է կանգնեցնել պատերազմը։ Նա ոչինչ չի անում։ Նույնիսկ հոկտեմբեր 19-20-ին, երբ կար իրական հնարավորություն՝ կանգնեցնելու պատերազմը, փրկելու հազարավոր կյանքեր և ստանալու ավելի լավ պայմանագիր, նա դարձյալ հրաժարվում է։
Այսքանից հետո ո՞ւմ մեղադրել։ Մենք 2.5 տարի շարունակ չկարողացանք ժամանակին կանգնեցնել նրան»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:04
Արմեն Ղուլարյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Կառավարությունն այսօր որոշեց Արմեն Ղուլարյանին նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Մինչ այդ Արմեն Ղուլարյանն ազատվել էր ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
11:58
Միքայել Մելքումյանը՝ ԵԽԽՎ նիստում. Կա՛մ Եվրոպան ցանկություն չունի կանգնեցնելու մարդասպանությունները, կամ էլ անկարող է
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել  ԵԽԽՎ լիագումար նիստում։ Պատգամավորն...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել ՌԴ
Կառավարութան այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել և դեռ նախոդ...
Աղբյուր` Panorama.am
11:47
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 742 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 742 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge...
Աղբյուր` Panorama.am
11:41
Սուրեն Սարգսյան. Բայդենն ամենից քիչ կաշկանդվածությունն ունի ցեղասպանության ճանաչման հարցում
Հայ-ամերիկյան հարաբերություններին քաջատեղյակ միջագայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Կճանաչի՞ արդյոք Բայդենը Ցեղասպանությունը և ի՞նչ...
Աղբյուր` Panorama.am
11:31
Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել
Արցախում հունվարի 26-ին կատարվել է 86 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  4 նոր դեպք: Վարակակիրները ...
Աղբյուր` Panorama.am
11:26
ԵԽԽՎ-ում Մարուքյանը վերընտրվել է
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է. «Այսօր վերընտրվել եմ ԵԽԽՎ ամենակարևոր...
Աղբյուր` Panorama.am
11:21
Արա Գասպարյան. Տոնոյանի հարցազրույցը մի յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք է
«Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Արա Գասպարյանը, անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի...
Աղբյուր` Panorama.am
11:10
Լիա Իվանյան. Ոչինչ չպետք է մոռացվի
1992-ի հունվարի 28-ին  ստեղծվեց Հայոց Ազգային բանակը։  Տարիների ընթացքում այն  դարձավ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, դարձավ...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ռուս զինծառայողները պատրաստվում են աշխատանքի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնում
Ռուս զինծառայողները, որոնք Արցախի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական բոլոր տեսակի գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ...
Աղբյուր` Panorama.am
10:57
Բայդենը կատակել է՝ պատասխանելով Պուտինի հետ զրույցի մասին հարցին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կատակել է՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ են խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում է Ria-ն։...
Աղբյուր` Panorama.am
10:51
Վիրտուալ կամուրջ՝ Հայաստանի և սփյուռքի միջև.
Հայկական ընկերությունները կծանոթանան միջազգային փորձին
Աղբյուր` Panorama.am
10:45
Զարիֆ. Իմ այցի նպատակն է զարկ տալ Իրան-Հայաստան բարեկամական կապերին
«Հայաստանն Իրանի հարևան ու բարեկամ երկիրն է և իմ այցելության նպատակն է զարկ տալ Իրան-Հայաստան բարեկամական կապերին»,- այս մասին...
Աղբյուր` Panorama.am
10:39
Առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակություն. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հաղորդագրություն. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան...
Աղբյուր` Panorama.am
10:37
Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ասում է՝ իր համար երկու սրբություն գոյություն ունի՝ Հայաստան երկիրն իր տարածքով և նրա վրա իշխող հայոց լեզուն:
Աղբյուր` Panorama.am
10:34
Էնթոնի Բլինքենը ԱՄՆ-ի նոր պետքարտուղարն է
ԱՄՆ-ի Սենատը երեքշաբթի օրը երկրի պետքարտուղարի պաշտոնում հաստատեց Ջո Բայդենի ընտրած թեկնածու Էնթոնի Բլինքենին: Նրա հաստատումն ընդունվեց ձայների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Գրեթե 100 մարդ վիրավորվել է Նյու Դելիում ֆերմերների բողոքների ժամանակ
Առնվազն 86 ոստիկան վիրավորվել է Նյու Դելիում երեքշաբթի օրը ֆերմերների բողոքների ժամանակ տեղի ունեցած բախումների արդյունքում: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:16
Տեղի է ունեցել Բայդեն-Պուտին հեռախոսազրույցը
Նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը իր առաջին հեռախոսազրույցն է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որի մասին հայտնում են Սպիտակ տունը և Կրեմլը։...
Աղբյուր` Panorama.am
10:10
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
10:03
Նախնական տվյալներով հայկական կողմին փոխանցած աճյունները պահեստազորայինների են
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն, առանց նշելու գտնվելու վայրի մասին...
Աղբյուր` Panorama.am
09:52
Բերվել է ևս 31 զինծառայողի մարմին. անհետ կորած զինծառայողի հորեղբայր
Երեկ բերվել է 31 զինծառայողի մարմին, որոշների մոտ փաստաթղթեր կան: Այս մասին երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է անհետ կորածի...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ադրբեջանն ամեն ինչ չարաշահում է քարոզչության համար՝ ներառյալ արվեստը. Սասունյան
Անցյալ շաբաթ Calvert Journal-ը հրապարակեց Լուչիա դե լա Տորեի հոդվածը՝ «Ալիևի ազդեցությունը. ինչպես են նեպոտիզմն (ընտանեվարությունն) ու...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Հրապարակ». «Իմ քայլում» կարծիքները բաժանվել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Իմ քայլի» հրատապ նիստին աննախադեպ քիչ պատգամավորներ են մասնակցել։ Հրավիրել...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Ժողովուրդ». «Իմ քայլը» խայծ է գցել դաշտ, որ և՛ ընդդիմությունը, և՛ հասարակությունը խոսեն ԱԺ լուծարման մասին, և ժամանակ ձգվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ, ի թիվս այլ թեմաների, փակ դռների հետևում...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». Հունվարի 28-ին ըմբոստության ալիք է նախապատրաստվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձին տոնական մեծ հանդիսություններ չեն լինելու։ Հայտնի չէ նաև՝...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Ժողովուրդ». Նաիրա Զոհրաբյանին պաշտոնից հեռացնելուց հետո այժմ իշխանականները աշխատանքներ են սկսել ՀՀ ՄԻՊ-ի դեմ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Հրապարակ». ԱԺ մեծամասնությունն այսքան կոճակ սեղմող, իրենց լեզվով՝ ուսապարկ չէր, ինչքան հիմա
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլում» անակնկալի են եկել Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու մասին լուրից։...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». Շաբաթվա վերջ հայտնի կդառնա, թե հայաստանյան ընդդիմությունն ինչ ճանապարհ է ընտրում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին՝ գուցե հենց շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
09:15
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եռաբլուրում նշեցին Քարին Տակի ինքնապաշտպանության 29-րդ տարեդարձը
15:26 26/01/2021

Եռաբլուրում նշեցին Քարին Տակի ինքնապաշտպանության 29-րդ տարեդարձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}