Իրավունք 13:13 23/11/2020

Սիրանուշ Սահակյան. Հայ ռազմագերիների հարցերով կարծես ՄԻԵԴ-ն իր մոտեցման մեջ հետևողական է

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Ադրբեջանի կողմից գերեվարված 29 հայ զինծառայողների վերաբերյալ հայաստանցի փաստաբանների խումբը հայցեր է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Համացանցում ադրբեջանցիների կողմից տարածվող նոր տեսանյութից հետո նոր հայցեր կլինեն։

ՄԻԵԴ ներկայացրած հայցերի, դրանց արձագանքների, անելիքների մասին Panorama.am-ը զրուցել է փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ։

Panorama.am- Տիկին Սահակյան, այսօրվա՝ նոյեմբերի 23-ի դրությամբ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ քանի՞ հայց է ներկայացված ՄԻԵԴ։

Սիրանուշ Սահակյան- 29 ռազմագերու ատնչությամբ մենք ներկայացրել ենք անհապաղ միջոց կիրառելու միջնորդություն, նրանցից երեք ռազմագերիների առնչությամբ արդեն ունենք հիմնական գանգատներ ներկայացված։ 20 ռազմագերների առնչությամբ դատարանն անհապաղ միջոց կիրառել է, կյանքը և առողջությունը վերցրել է երաշխավորության ներքո, Ադրբեջանից պահանջել է ապահովել կյանքի ու խոշտանգումներից, անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները։ Միաժամանակ դատարանը հայցել է և պարբերաբար հայցում է տեղեկատվություն Ադրբեջանի կառավարությունից, վերջինի տրամադրած տեղեկատվության բովանդակությունը չի գոհացրել և մեզ, և դատարանին։ Մենք այդ հանգամանքի վրա ուշադրություն ենք հրավիրել։ Դատարանը ավելի սեղմ ժամկետներով պահանջել է և անհապաղ միջոցների առումով  խստացրել է իր լեզուն։

Մենք հայցեր ենք ներկայացրել նաև շաբաթ-կիրակի օրերին,  սպասում ենք դատարանի արձագանքին։ Կարծես թե դատարանն իր մոտեցման մեջ հետևողական է, բոլոր գործերով փաստերն ու նյութերն ուսումնասիրելուց հետո կիրառում է անհապաղ միջոցներ։ Այս պահին 9 ռազմագերու գործով սպասում ենք պատասխանի։

Panorama.am- Դուք նշեցիք՝ Ադրբեջանի կառավարության տրամադրած տեղեկատվությունը թե փաստաբաններին, թե Եվրոպական դատարանին չի գոհացրել։ Ինչո՞ւ։

Սիրանուշ Սահակյան- Դատարանը Ադրբեջանից պահանջել է շատ հստակ տեղեկատվություն այն մասին, թե որտե՞ղ են գտնվում ռազմագերիները, ի՞նչ պայմաններում, ի՞նչ առողջական վիճակում, պահանջել էր ուղարկել փաստաթղթեր։ Ադրբեջանի կառավարությունը բոլոր գործերով հղում է  կատարել Արեգ Սարգսյանի, Նարեկ Ամիրջանյանի ու Ալբերտ Միքայելյանի բեմականացված դրվագին, երբ Ադրբեջանի գերիների հանձնաժողովի նախագահն այցելություն էր կատարել նրանց հիվանդանոցում, ծանոթացել էր առողջական վիճակին։  Այդ այցի լուսաբանումների վրա հղում կատարելով՝ նշում են, թե բոլոր անձանց դեպքում հարգվում են միջազգային հումանիտար իրավունքի նորմերը։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ պարբերաբար հանդիպումներ են լինում բժիշկների հետ, ռազմագերիները  բուժզննության են ենթարկվում, բայց թե ինչ բովանդակություն ունեն բժշկական եզրակացությունները, մենք չգիտենք, մինչդեռ Ադրբեջանի կառավարությունը պարտավոր է դա անել։

​Ավելի շատ ներկայացվում է  շդեկլարատիվ ու ընդհանուր նկարագրություն, քանի որ մանրամասները չեն ներկայացվում նաև ռազմագերիների պահման ռեժիմի, խցի պայմանների վերաբերյալ, թե քանի՞ ժամ են զբոսնում, ո՞ր հատվածում, խցում քանի՞ հոգով են պահվում,  ապա սա  հիմք է տալիս կասկածելու ներկայացված տեղեկատվության արժանահավատությանը։ Ահա սա է պատճառը, որ չենք հիմնվում այդ հռչակագրային տեղեկատվության վրա ու դեռևս կասկածներ ունենք, որ անհրաժեշտ վարվելակերպի պահանջները չեն պահպանվում, և երկարատև գերության մեջ գտնվելը լրջագույն սպառնալիք է առողջությանը, անգամ իրական վտանգներ է պարունակում կյանքի համար։


Panorama.am- Հիմնական գանգատները ո՞ր ռազմագերիներին են վերաբերում։

Սիրանուշ Սահակյան- Խոսքը Արեգ Սարգսյանի, Նարեկ Ամիրջանյանի և Սամվել Ասատրյանի մասին է, քանի որ մեր կողմից ներկայացված առաջին գործերը այս տղաներին են առնչվել։ Դատարանը երբ կիրառում է անհապաղ միջոցը ու դեպքը վերցնում է հսկողության ներքո, հաշվի առնելով գործերի կարևորությունը, սեղմ ժամկետ է սահմանում դատարան հիմնական գանգատ ներկայացնելու համար, սովորական պայմաններում գործում է վեցամսյա ժամկետը, բայց քանի որ այս բոլոր գործերն ունեն քննության առաջնահերթություն, դատարանը կրճատել էր ժամկետ ու մեզ տրամադրել էր մինչև նոյեմբերի 20-ը ժամկետ։ Մենք  ունենք նաև հաջորդող ժամկետներ, կարծում եմ, մինչև դեկտեմբերի վերջ բոլոր ռազմագերիների կապակցությամբ ներկայացրած կլինեն նաև հիմնական գանգատները։

Panorama.am- Երեկ տարածված տեսանյութերներից մեկից հայտնի դարձավ, որ 18-ամյա Էրիկ Խաչատրյանը ևս գերեվարվել է։ Ձեզ դիմե՞լ են նրա հարազատները։

Սիրանուշ Սահակյան - Այո, մենք աշխատում ենք։ Պարզապես տեսանյութն ուսումնասիրելիս մենք հասկացանք, որ խմբով գերեվարման դրվագ կա։ Այս պահին մենք նույնականացնում ենք տեսանյութում երևացող բոլոր հայ ռազմագերիներին, որպեսզի մեկ փաստաթղթով բոլորի գործերը ներկայացնենք։ Այսօր, կարծում եմ, կներկայացվի։

Panorama.am- 29 ռազմագերիների վերաբերյալ բոլոր գործերով կցվա՞ծ են տեսանյութեր։

Սիրանուշ Սահակյան- Ոչ բոլորինը։ Մենք ունենք դեպքեր, որ տեսանյութով չենք հիմնավորում։ Հեռախոսային խոսակցությունների վերծանումներ, ընտանիքի անդամների հետ հաղորդակցությունը, սոցիալական մեդայում անձի գաղտնաբառով մուտք գործելը և հետագա շարժերը ևս ունեն ապացուցողական նշանակություն։ Ավելին, մենք ունենք դեպքեր, երբ տեսանյութում կա մեկ տղա, բայց հետագայում պարզել ենք, որ նրա հետ եղել են համածառայակիցներ, նույն վայրում են եղել շրջափակման մեջ։ Ուստի հեռախոսային խոսակցությունների ու այլ վկայությունների հիման վրա մենք կարողանում ենք նաև մյուսների դեպքերը հաստատել և ներկայացնել։ Այսինքն, հինգ հոգանոց խմբից մեկի մասով կարող է լինի տեսանյութ, իսկ չորսի մասով կարողանում ենք անուղղակի ապացույցներով հիմնավորելով նրանց գերավարումն ու հայց ներկայացնել։

Panorama.am- Ենթադրում եմ, որ Դուք մանրամասն տիրապետում եք, թե մոտ երեք տասնյակ տղաները որ հատվածներում են գերեվարվել։ Կարո՞ղ եք ասել նրանցից շատերը որտե՞ղ են գերի վերցվել։

Սիրանուշ Սահակյան-Հստակ տեղանքներ չեմ կարող ասել, բայց մենք ունենք գերեվարման դեպքեր Հադրութում, Ջաբրայիլում, Զանգելանում, Կուբաթլուում, Բերձորում։ Սրանք հիմնական տեղանքներ են, որտեղից եղել են փաստարկված գերեվարումներ։

Panorama.am- Շնորհակալ եմ։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:04
Այսօրվանից օդային տարածքով ՀՀ քաղաքացիներ կարող են մուտք գործել Վրաստան
Մարտի 1-ից ընդլայնվում է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են Վրաստան գալ` կորոնավիրուսի բացասական թեստով: Խոսքը Հայաստանի,...
Աղբյուր` Panorama.am
10:57
Թրամփը չի բացառել, որ կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ նա կարող է կրկին մասնակցել նախագահական մրցավազքին: Այդ մասին նախկին ղեկավարն ասել է կիրակի օրը՝...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ղարաբաղի հարցով ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի փոխվարչապետերի չորրորդ հանդիպումը կանցկացվի այսօր՝ տեսակապով
Փոխվարչապետերի մակարդակով Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան) աշխատանքային խմբի նոր հանդիպումը կանցկացվի այսօր՝...
Աղբյուր` Panorama.am
10:40
Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն
Թուրքիան  արտգործնախարարություն է կանչել Իրանի դեսպան Մոհամադ Ֆերազմենդին՝ Թեհրանի այն հայտարարությունների պատճառով, որ Անկարան խախտել է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Թուրքիան հայտարարել է Բայրաքթարների դեմ ռուսական «РЭБ»-ի «անարդյունավետության» մասին
«Baykar» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտարարել է «Bayraktar TB2» հարձակողական անօդաչուներին...
Աղբյուր` Panorama.am
10:25
ՄԱԿ-ը կոչ է անում հայկական և ադրբեջանական կողմերին համագործակցել միջազգային իր կառույցների հետ. ՄԱԿ-ի խոսնակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուջարիկը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը:...
Աղբյուր` Panorama.am
10:18
2020 թ-ին սոցիալ-տնտեսական բոլոր հիմնական ցուցանիշներում անկում է արձանագրվել
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ամսի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
10:12
Երևան-Սևան ավտոճանապարհի ավտոմեքենան ընկել է ձորը
Մարտի 1-ին, ժամը 08։38-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին ...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ձնաբուք, մառախուղ, մերկասառույց` ճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
10:00
Հայտնի են դարձել համաճարակի ընթացքում ռուս աստղերի վարձավճարների չափերը
Պոլինա Գագարինան, Սվետլանա Լոբոդան և Դմիտրի Բիլանը կորոնավիրուսի համաճարակի ժամանակ դարձել են Ռուսաստանում ամենաբարձր վարձատրվող փոփ աստղերը:...
Աղբյուր` Panorama.am
09:53
Ադրբեջանը շանտաժի խաղաքարտեր է ձեռք բերել, ինչին նպաստում է նաև ՀՀ իշխանությունների վտանգավոր վարքագիծը. Աբրահամյան
«Հենակետ»  վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Իլհամ Ալիևն իր վերջին ճեպազրույցում օգտագործեց...
Աղբյուր` Panorama.am
09:45
Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ ԱԻ նախարարության փոխանցմամբ, փակ են...
Աղբյուր` Panorama.am
09:30
Սոֆյա Հովսեփյան. 2021 թ. սահուն մտնում ենք մերժված, արատավոր երևույթների տիրույթ
ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը արձագանքելով վարչական ռեսուրսի կիրառմամաբ Նիկոլ Փաշինյանի հանրահավքին մարդ բերելու մասին բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
09:23
Երևանում ու Արարատում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սյունիքում և Գեղարքունիքում Ադրբեջանի հետ սահմանների «որոշման» գործընթացը հակասում է միջազգային իրավունքի հիմքերին. ՄԻՊ
«Ողջ գործընթացը պետք է կազմակերպվի այնպես, որ ոչ թե մարդկանց համար առաջանան նոր խնդիրներ, այլ հակառակը՝ բոլոր անհարմարությունները հասցվեն ամենահնարավոր նվազագույնի»:
Աղբյուր` Panorama.am
23:15
«Ջալալ Հարությունյանի մեկնաբանության մեջ մի բան մտահոգեց» Տիգրան Աբրահամյան
«Հենակետ»  վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «ՊԲ նախկին հրամանատար, ներկայումս ՊՆ...
Աղբյուր` Panorama.am
23:06
«Կոնցեռն դիալոգ»-ը կօգնի հանրահավաքի չմասնակցելու համար գործատուի կողմից հետապնդումների ենթարկվող աշխատակիցներին
«Կարող եք դիմել մեզ՝ հանդիպման օրվա և ժամվա մասին պայմանավորվելով +060 27 8888 հեռախոսահամարով»
Աղբյուր` Panorama.am
22:10
«Մի հայի պատմություն. Արա Սաղաթելյան»
«Այս ֆիլմը Արա Սաղաթելյանի մասին է: Այն մարդու մասին, ով հայ-ադրբեջանական տեղեկատվական պայքարի առաջնորներից մեկն է և որի մասին փաստերով...
Աղբյուր` Panorama.am
21:23
Վանաձորում վարչական ռեսուրսի ողջ կարողությամբ «մարդահավաք» է իրականացվում վաղվա հանրահավաքի ու երթի համար. Մարուքյան
Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը գրել է. «Վանաձորում վարչական ռեսուրսի ողջ կարողությամբ «մարդահավաք» է...
Աղբյուր` Panorama.am
20:43
Վաղը բռնի ուժով հրապարակ բերված ժողովրդին Նիկոլը կբերի նախագահի նստավայր. Նաիրա Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է. «Նիկոլի ու սորոսական խունտայի հերթական մյուզիքլը...
Աղբյուր` Panorama.am
20:23
ԱԱԾ-ն առանց հիմնավորման Սաղաթելյանին արգելել է հանդիպել իր անչափահաս երեխայի հետ. Գոհար Մելոյան
«Գործ ունենք քաղբանտարկյալի դասական կարգավիճակի հետ, երբ ծանութանում ենք գործի հիմքում ընկած իրավաբանական և փաստական...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հայրենիքի փրկության շարժում. Մարտի 1-ի հանրահավաքը կկայանա ժամը 18։00-ին Բաղրամյան պողոտայում
«Համախմբե՛նք մեր ուժերն ու վճռականորեն հասնենք դավաճանի հեռացանը»։
Աղբյուր` Panorama.am
19:30
Վատիկանում Գրիգոր Նարեկացուն նվիրված հիշատակի արարողություն է իրականացվել . Արևելք
«Արևելք»,- պարբերականը գրում է. «Երէկ Վատիկանի  մէջ տեղադրուած Սբ. Գրիգոր Նարեկացիի արձանին մօտ տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
19:22
Թուրքական ԶԼՄ-ները գալիս են Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու․Wargonzo
Wargonzo տելեգրամյան ալիքը, հղում անելով իր ստամբուլյան աղբյուրներին, գրում է, որ թուրքական ԶԼՄ-ները պատրաստվում են լուսաբանել Նիկոլ Փաշինյանի՝...
Աղբյուր` Panorama.am
19:19
Սաղաթելյանի ձերբակալությամբ ծառայություն է մատուցվում Հայաստանի իշխանությունների ադրբեջանաթուրքական պարտնյորներին. Ռուբեն Մելիքյան
«Շատ մեծ հումոր կարելի է տեսնել այն մեղադրանքի մեջ, որն առաջադրվել է Արա Սաղաթելյանին, դա այն է, որ օգտվել է ինչ որ մի ծրագրից, սա...
Աղբյուր` Panorama.am
18:56
«Ուրեմն լսիր, իմ տված հարկերի հաշվին ֆռֆռացող նախարար»
Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է. «Ուրեմն կապիտուլյացիան ստորագրելուց հետո էսպիսի մի կերպար է հայտնվել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}