Հասարակություն 19:21 23/11/2020 Հայաստան

ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների հաղթահարմանն ուղղված փոքր դրամաշնորհներ կհատկացվեն

Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունները կցուցաբերեն հավելյալ աջակցություն Հայաստանի համայնքներին ՔՈՎԻԴ-19 համավարակի պատճառով առաջացած տնտեսական զարգացման մարտահրավերները լուծելու հարցում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԵՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

«Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավում» ծրագրի համատեքստում հավելյալ 460.000 ֆրանկ կուղղվի համայնքներին` ի աջակցություն բնակչությանն առավել արդյունավետ և մասնակցային կերպով հանրային ծառայություններ մատուցելուն:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգը համատեղ ներկայացրել են այս նախաձեռնությունը։

ՏԿԵ նախարարի տեղակալ  Վաչե Տերտերյանը հաստատել է նախարարության շահագրգռվածությունն ու դրամաշնորհային ծրագրի իրականացման աշխատանքներում մասնակցության պատրաստակամությունը․ «Համավարակով պայմանավորված՝ շատ բարդ ժամանակաշրջան է, բայց մենք պիտի անենք հնարավորինս ամեն ինչ՝ բարդությունները հաղթահարելու համար»: Փոխնախարարը նշել է, որ GIZ-ի հետ նախկինում իրականացվել են համայնքների տնտեսական աճին նպաստող ծրագրեր, և ,հաշվի առնելով նախկինում ունեցած փորձը, վստահ է, որ այս ծրագիրը ևս կնպաստի  տեղական տնտեսական զարգացմանը:

«Մենք կարծում ենք, որ ճիշտ ժամանակ է ընտրված իրականացնելու «Փոքր դրամաշնորհների ծրագիրը», որը ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում հնարավորություն կտա Հայաստանի համայնքներին իրականացնել վարչատարածքային բարեփոխումների գործընթացները: Մենք մեծապես կարևորում ենք ներդրումային աշխատանքներն ու շատ գոհ ենք, որ կարող ենք մեր մասնաբաժինն ունենալ այդ հարցում»,- ասել է ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպան, Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը:

Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը շեշտել է, որ հաշվի առնելով Հայաստանում առկա ծանր իրավիճակը՝ նախաձեռնությունը հատկապես մեծ նշանակություն կարող է ունենալ․ « Համավարակի ազդեցությանը միանում են նաև պատերազմի հետևանքները: Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունների ջանքերի շնորհիվ տրամադրած դրամաշնորհային այս նոր սխեման հնարավորություն է ընձեռում համայնքներին հաղթահարել առաջացած տնտեսական խնդիրնեը»:
Հայաստանի համայնքների անմիջական կարիքները հոգալու համար Շվեյցարիան և Գերմանիան յուրաքանչյուրը տրամադրում են 230․000 ֆրանկ: Առկա տնտեսական զարգացման ներուժի ավելի արդյունավետ օգտագործման նպատակով այս լրացուցիչ միջոցներն ուղղվելու  են «Փոքր դրամաշնորհների ծրագիր» ստեղծելուն:

Դրամաշնորհները հնարավորություն կտան համայնքապետարաններին բարելավել սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքները ,ինչպես նաև ստեղծել աշխատատեղեր, խթանել ինքնազբաղվածությունը, լուծել տնային տնտեսությունների եկամուտների խնդիրները, ապահովել տեղական արտադրության բազմազանություն և այլն: Ծրագիրը խթանելու է փոքր և միջին նախագծերը, որոնք կներկայացվեն համայնքապետարանների կողմից ՝ տեղական (ոչ պետական) տնտեսական կազմակերպությունների հետ համատեղ:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը մանրամասնել է, որ տեղեկատվությունը կհայտարարվի երկու փուլով՝ գրանտային ծրագրի մենկնարկով, իսկ հետո՝ ավելի լայն հրապարակային հայտարարությամբ, որպեսզի ՏԻՄ-երը, ՀԿ-ներն ու մասնավոր հատվածը տեղեկացված լինեն՝  նշելով, որ ակնկալվում են ՏԻՄ-մասնավոր հատված համատեղ դիմումներ։

Համայնքապետարանները և (կամ) պետական-մասնավոր կոնսորցիումները կարող են իրենց նախագծի առաջարկները ներկայացնել փոքր դրամաշնորհային ծրագիրն իրականացնող կազմակերպություններին: ԳՄՀԸ-ն կհամակարգի դրամաշնորհներին դիմելու գործընթացը: Ծրագրային առաջարկների բյուջեները կարող են տատանվել 5․000-ից  20 000 եվրոյի միջև, որոնք կտրամադրվեն ԳՄՀԸ-ի միջոցով: Բացառիկ դեպքերում կարող է տրամադրվել մինչև 50.000 եվրո գումար՝ հատկապես միջհամայնքային նախագծերի համար:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:54
Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարներն ասուլիսի ժամանակ խոսել են արցախյան խնդրից
Մարտի 3-ին Թուրքիայում կայացել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի...
Աղբյուր` Panorama.am
15:48
Վարուժան Ավետիքյան. Սահմանադրությունն ու օրենքներն ինձ տալիս են քաղաքացիական ու մասնագիտական հայացքներ ունենալու իրավունք
Իրավաբան Վարուժան Ավետիքյանը գրում է. «Երեկ ես մասնագիտական կարծիք գրեցի ԳՇ պետի ազատման սահմանադրականության վերաբերյալ: Այսօր...
Աղբյուր` Panorama.am
15:43
Փաշինյանը Ծառուկյանին հրավիրել է հանդիպման. Մակունց
«Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունենալու է նաև ԲՀԿ առաջնորդի հետ, հրավերն արդեն գնացել է»,- այսօր խոհրդարանում լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
15:35
Կրեմլ․ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանին բարեկամ քաղաքական գործիչ է
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին անվանել է բարեկամ քաղաքական գործիչ, անհեթեթ համարելով...
Աղբյուր` Panorama.am
15:26
Արա Սաղաթելյանին կալանավորելու դեմ բողոքի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը
«Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Շատ լավ քննարկում ընթացավ»,- Վերաքննիչ դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
15:19
Իշխանությունը հասկանում է՝ այլևս չունի որևէ միջոց պաշտպանվելու յուր ժողովրդից, բացի ուժ կիրառելուց. Ալավերդյան
«Այստեղ կա անհամաչափ ուժի կամ ուժի սպառնալիքի օգտագործում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների առաջին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Նշանառության տակ պոտենցիալ հանցագործներն էին․ իմքայլականը՝ դիպուկահարների մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը կարծում է, որ երեկ ԱԺ շենքում տեղակայված դիպուկահարների նշանառության տակ ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ռոբերտ Քոչարյանը կարծում է` իր կորոնավիրուսի թեստի պատասխանը կեղծել են, որպեսզի Մոսկվա չմեկնի
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կասկածում է, որ պատերազմի օրերին դեպի Մոսկվա նախատեսած իր այցը, որի ժամանակ պետք է ՌԴ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
15:01
ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնն իր զորակցությունն է հայտնում Գլխավոր շտաբին
«Հայոց բանակն իր ողջ պատմության ընթացքում եղել է և կլինի Հայոց պետականության գոյության բացառիկ երաշխավորը»:
Աղբյուր` Panorama.am
14:54
Վազգեն Մանուկյանը դիմել է Արոնյանին՝ խնդրելով գտնել հնարավորություն վերանայելու Հայաստանից հեռանալու որոշումը
«Այս իշխանությունը շուտով հեռանալու է, և մենք միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, վերականգնելու ենք արժանապատվությունն ու հաղթանակները»:
Աղբյուր` Panorama.am
14:49
Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Արցախի 8 պետական թանգարաններ՝ 19 հազար 311 բացառիկ նմուշներով. Զոհրաբյան
Նաև՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտը, Ազոխի քարանձավը, Նոր Կարմիրավանը, Կերենի հնությունները, բազմաթիվ ամրոցներ և հոգևոր կենտրոններ:
Աղբյուր` Panorama.am
14:47
Փաշինյանի հետ որևէ համաձայնության չեկանք. Մարուքյան
«Խոսեցինք, որոշակիորեն բանակցություններ վարել ենք։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը ԳՇ խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների պրոցեսի հետ,...
Աղբյուր` Panorama.am
14:44
«Վրեժի ծարավը թույն է». ինչի պետք է սպասի Փաշինյանը, եթե Քոչարյանն իշխանության գա
Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է նաև «Մարտի 1» գործի և ինչո՞ւ եղավ «թավշյա հեղափոխությունը» հարցերին
Աղբյուր` Panorama.am
14:43
Ռուբեն Մելիքյան. ԱԺ-ում հայտնվել են մարդիկ, ովքեր իրենց դրսևորում են լակոտի պես
«Մեր ԱԺ-ում հայտնվել են մարդիկ, ովքեր իրենց դրսևորում են լակոտի պես, այդպես չի կարելի առհասարակ խոսել դատական իշխանության ներկայացուցչի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ցավում եմ, որ ընտրությունը կատարվում է քաղաքական որոշմամբ․ Վճռաբեկի դատավորի թեկնածու
«Ես ցավում եմ, որ մեր թեկնածության շրջանակում Աժ-ում նման քննարկումներ տեղի ունեցան, բայց, միևնույն ժամանակ, հասկանում եմ, որ տեղի են...
Աղբյուր` Panorama.am
14:28
Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
Օդի ջերմաստիճանը մարտի 4-ի ցերեկը, 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։
Աղբյուր` Panorama.am
14:26
Երեք օր տևած քննարկումից հետո «Իմ քայլ»-ը տապալեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Վճռաբեկ դատարանի դատավոր չի ընտրի` չնայած թեկնածուների հանդեպ համակրանքին: Այս մասին այսօր ԱԺ նիստում...
Աղբյուր` Panorama.am
14:23
Մեդեա Աբրահամյանի հոգեհանգստի տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մարտի 5-ին
Ստեղծվել է ՀՀ Ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, տաղանդավոր թավջութակահարուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր...
Աղբյուր` Panorama.am
14:16
Ռուբեն Մելիքյան. Արա Սաղաթելյանի դեմ գործը ծաղր է ոչ միայն իրավաբանության, այլև առողջ տրամաբանության համար
«Ես ունեմ կանխավարկած, որ դատարաններին պետք է վերաբերվել հարգանքով։ Եվ դատարաններն այս տարիների ընթացքում, շատ ցավալի բացառություններով,...
Աղբյուր` Panorama.am
14:00
Վահե Հակոբյանը՝ Սաղաթելյանի դեմ քրգործի մասին. Քաղաքական տեռոր ու անբանություն
Արա Սաղաթելյանի նկատմամբ կատարվողին այլ գնահատական տալ չի կարելի, քան քաղաքական տեռոր ու անբանություն։ Վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
ՀՀ ԶՈւ վերականգնման համար մոտ 3 միլիարդ դոլար է հարկավոր․ Ռոբերտ Քոչարյան
Փորձագետները Հայաստանի Զինված ուժերի մարտունակության վերականգնման ծախսերը գնահատում են մոտ 3 մլրդ դոլար։ Այս մասին այսօր ասել է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:53
Էլինար Վարդանյան. Պարոնայք գեներալներ, վերահաստատեք ձեր նախազգուշացումը
«Մենք ուզում ենք մեր երեխաների համար անվտանգ ու կանխատեսելի պետություն։ Այդ պատճառով էլ մենք լինելու ենք փողոցում, անկախ՝ մեզ վրա ուղղված դիպուկահարներից»։
Աղբյուր` Panorama.am
13:50
Ե՛վ մուրճը, և՛ մանգաղը եղել է ձեր ձեռքում, կարող էիք դատական համակարգում բարեփոխում անել. Հովսեփյանը՝ իշխանությանը
«Ես ուզում եմ հասկանալ՝ ինչպիսի ընտրություն պետք է կատարեմ, պետք է ընտրեմ թեկնածուներին, որոնց բերել եք դուք (իշխանությունը, խմբ.)։ Եվ ես...
Աղբյուր` Panorama.am
13:38
Նախագահը պետք է կողմնորոշվի. Քոչարյանը մեկնաբանել է՝ ԳՇ-ի հայտարարությունը որտեղից է գալիս
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի` կառավարության հրաժարականի պահանջը ահազանգ էր այն մասին, որ իշխանությունը խոչընդոտում է բանակի ամրապնդմանն ու...
Աղբյուր` Panorama.am
13:38
Միհրան Հակոբյանը վստահ է՝ Արա Սաղաթելյանի դեմ գործը ևս անձամբ ուղղորդում է Փաշինյանը
«Արա Սաղաթելյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում  ներկայում վարչապետի աթոռը զբաղեցնողի ու Թուրքիայի, Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
13:37
Վարչական խախտումների 4 հայցատեսակներով վիճարկումները 560 տոկոսով ավելացել են. Ռուստամ Բադասյան
«Առաջարկվում է Վարչական դատավարության օրենսգրքում ներդնել գրավոր քննության անցկացման ընթացակարգ, մի շար ընթացակարգերով գործերը քննել...
Աղբյուր` Panorama.am
13:33
Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին. Ռոբերտ Քոչարյան
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը կարծում է, որ ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարության ընդունումից անմիջապես հետո իշխանությունը պետք է...
Աղբյուր` Panorama.am
13:30
Ուժի կիրառումով իշխանության պահել հնարավոր չէ. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացը քաղաքական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}