Քաղաքական 17:43 23/11/2020 Արցախ

Հայկական արևմտամետ էլիտան որոշեց Ղարաբաղը փոխել ոսկու, և չի բացառվում նաև արծաթի հետ. «Царьград»

Ղարաբաղյան «տարօրինակ» պատերազմում հայերի անսպասելի պարտությունը շարունակում է մնալ քննարկումների էպիկենտրոնում։ 44-օրյա պատերազմին է անդրադարձել նաև ռուսական հեղինակավոր «Царьград» վերլուծական կենտրոնը։

«Ղարաբաղյան երկրորդ արյունոտ պատերազմը, որը տևեց սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը, գործնականում չեղյալ հայտարարեց տարածաշրջանում գրեթե 30 տարի գոյություն ունեցող  ստատուս-քվոն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տվյալներով՝  զոհվել է շուրջ 2400 հայ զինծառայող, ևս մի քանի հարյուրը համարվում են  անհայտ կորած: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է 1434 զոհված զինծառայողների անուններ: Քաղաքացիական զոհերի թիվը, ըստ ԼՂ իշխանությունների, 49 մարդ է, ևս 157-ը՝ վիրավորված են:

Այնուամենայնիվ, այս պատերազմը տարօրինակ էր. անընդհատ կար տպավորություն, որ մենք ինչ-որ բանից անտեղյակ ենք։ Արցախը պաշտպանողների շրջանում էլ լուրեր էին պտտվում, թե սա «պայմանավորված» պատերազմն է, և դա փաստող որոշ ապացույցներ կային։

Պատերազմի երեք գլխավոր «տարօրինակությունները»

Առաջին. Հայաստանում իրական զորահավաք չի իրականացվել, լիարժեք և լավ պատրաստված զորամասերը չեն տեղափոխվել հակամարտության տարածք: Հիմնականում կռվել են18-20 տարեկան տղաները և վերջին պատերազմի վետերանները, որոնց, առանց հերթափոխի հնարավորության,  ուղարկել էին մահվան ճիրաններ:

Երկրորդ.  ՀՀ իշխանությունները նախապես միջոցներ չեն ձեռնարկել այս պատերազմի հիմնական զենքերի՝ Թուրքիայի և Իսրայելի ԱԹՍ-ների  դեմ. վերջիններս իրենց արդյունավետությունն ապացուցել են Սիրիայում և Լիբիայում: Հենց այս ԱԹՍ-ները հանդիսացան հայերի պարտության և հազարավոր զոհերի պատճառը: Վարչապետ Փաշինյանը հրաժարվեց ռուսական զենք ձեռք բերել՝  ԱԹՍ-ների դեմ պայքարի համար, պատճառավանելով, թե դրանք կարող են անարդյունավետ լինել։ Հայաստանի իշխանությունները նույնիսկ վաղ հայտնաբերման տեղորոշիչներ չեն կիրառել ԼՂ-ում՝  ԱԹՍ-ներից եկող սպառնալիքները կանխելու համար: Հայաստանը գործնականում չկիրառեց իր ավիացիան, այդ թվում ժամանակակից Սու - 30 ՍՄ կործանիչները, որոնց համար անհրաժեշտ զինամթերք չի գնվել։

Երրորդ. ԼՂ-ում գործող հայկական ուժերը «օգուտ չտվեցին», ինչը խիստ կասկածելի է: Ստեղծվել էր տպավորություն, որ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններն առաջին հերթին պետք է հանձնվեին: ԼՂ-ում գտնվող առանցքային քաղաք Շուշին, որը հատկապես կարևոր է երկու հակամարտող կողմերի համար, հայերի կողմից առանց կռվի հանձնվեց թույլ ադրբեջանական խմբավորմանը, և Փաշինյանը կա՛մ հիմարաբար, կա՛մ միտումնավոր բաց թողեց այն պահը, որի դեպքում պատերազմի ավարտից հետո ԼՂ այդ կարևոր նշանակության քաղաքը կարող էր մնալ հայկական կողմի վերահսկողության տակ: Հենց այս հանգամանքը շատ զարմացրեց միջնորդի դերը ստանձնած Վլադիմիր Պուտինին, ով օգնության ձեռք մեկնեց, որպեսզի փրկի ԼՂ հայերին ավելի մեծ կորուստներից:

Ո՞վ է մեղավոր:

Կարելի է հիշել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի տարօրինակությունները. ազգային դավաճանություն, հարցին «արագ լուծում» տալու իշխանության ցանկություն, «ադրբեջանական» տարածքների հանձնում՝ Արևմուտքի հետ լավ  կապեր հաստատելու համար,  «ժամանակակից արժեքների» համար արևմտյան ներդրումների ապահովում:

Այս ամենի համար շատերը մեղադրում են բացառապես ամերիկացի «բարերար»-գլոբալիստ Ջորջ Սորոսին, մարդու, ով հովանավորում է Փաշինյանին։ Վերջինս երբ ընդդիմության ներկայացուցիչ էր, չէր թաքցնում, որ Ղարաբաղը պետք է հանձնվի և մոռացվի, որից հետո արևմտյան բիզնեսը պետք է «շտապեր» Հայաստան, պետք է խողովակաշարեր անցնեին երկրով, և փող աշխատելու հնարավորություն ստեղծվեր նույնիսկ հարևան Ադրբեջանի շնորհիվ:

Հենց դրանով էր ԱՄՆ պետքարտուղարի այն ժամանակվա տեղակալ Սթրոբ Թալբոթը գայթակղել Հայաստանի առաջին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանին: Այնուամենայնիվ, այն ժամանակի հայկական վերնախավին չհաջողվեց «հանձնել» Ղարաբաղը 1990-ականների վերջին: Բայց երկրորդ փորձը հենց մեր աչքի առաջ պսակվեց հաջողությամբ: Թերևս պատճառն այն է, որ Փաշինյանը երկրի բարձրագույն ղեկավարության միակ արևմտամետ գործիչը չէր: Պաշտոնական լիազորություններով Փաշինյանին զիջող մեկ այլ նման գործիչ է հանդիսանում նախագահ Արմեն Սարգսյանը, ով հայտարարեց, որ ԶԼՄ-ից է իմացել Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի մասին, որ ինքը չի մասնակցել որևէ քննարկման, իր հետ ոչինչ չի համաձայնեցվել:

Ի՞նչ կապ ունի «Anglo Asian Mining»-ը

Վարկած կա, որ երեք անգամ Բրիտանիայում Հայաստանի դեսպան եղած և այժմ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը, ով ունեցել է և, ինչպես պնդում են նրա քննադատները, դեռ ունի Բրիտանիայի քաղաքացիություն, մասնաբաժին ունի Ադրբեջանի գազի և նավթի ենթակառուցվածքներում: Հետևաբար զարմանալի չէ, որ այս տարվա սեպտեմբերին Սարգսյանը հանդիպեց Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական հանձնակատար Ուենդի Մորթոնի հետ: Թեև հնարավոր է, որ դա արարողակարգային իրադարձություն էր, երբեմն Մորթոնը հանդիպում է նաև ռուս պաշտոնյաների հետ:

Սակայն Սարգսյան-Մորթոն հանդիպումից հետո Ադրբեջանը սկսեց ռազմական գործողություններ: Եվ մինչ դրանց ավարտը՝ հոկտեմբերի 27-ին, «Anglo Asia Mining»-ի մամուլի հաղորդագրություն տարածեց: Հայտարարվեց, որ ընկերությունը պատրաստվում է աշխատանքներ սկսել Ղարաբաղի հարավում գտնվող ոսկու որոնման և արդյունահանման ուղղությամբ: Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությունը հայտարարել է, որ Զանգելանի շրջանը, որտեղ գտնվում է Վեդժնալի հրապարակը, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Անվտանգության բոլոր երաշխիքների լինելուն պես ընկերությունը նախատեսում է սկսել աշխատանքները։

Խոսքը 300 քկմ տարածքի մասին է, որը գործնականում առանց կռվի հանձնվեց Ադրբեջանին և գտնվում է նախկին «բուֆերային գոտու» հարավում ՝ Հայաստանի սահմանին հարող տարածքում: «Anglo Asian Mining» ընկերության տարածած հաղորդագրությունը դժգոհություն առաջացրեց «Մեծ Բրիտանիայի Հայ Դատի հանձնախմբի» (ANC UK) մոտ: Ցավալի է, որ լոնդոնյան ֆոնդային բորսայում գտնվող ընկերությունը մամլո հաղորդագրություն է տարածում, ըստ որի հողի «ազատագրումը» ենթադրում է կոմերցիոն շահույթ: Դա խայտառակություն է:

Հետևություններ

Այս դեպքում արդյո՞ք սխալ էին հայ հայրենասերները, որ իրենց նախագահի նստավայրում ցուցադրում էին խորհրդանշական նավթի տակառնե՝ նշելով, որ Արմեն Սարգսյանի ֆինանսական շահերը հակասում են Հայաստանի և Ղարաբաղի պետական շահերին:

...Ինչ-որ բան հուշում է մեզ, որ նման բովանդակությամբ տեղեկատվություններ դեռ կհրապարակվեն,  իսկ հետևությունները թողնում ենք ընթերցողներին: Ակնհայտ է, որ հայերը չպետք է մեղադրեն Մոսկվային այս ամենում՝ նշելով, թե Ռուսատանը «չպաշտպանեց» իրենց. ռուսները չէին կարող անել դա առանց Երևանի։ Հայկական արևմտամետ էլիտան որոշեց Ղարաբաղը փոխել ոսկու, և չի բացառվում նաև արծաթի հետ: Արդյո՞ք դա օգտակար կլինի Հայաստանի համար: Խիստ կասկածելի է»,- նշված է հոդվածում, որի հեղինակը Սերգեյ Լատիշևն է։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք...
Աղբյուր` Panorama.am
14:54
Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
«Խոսակցությունները, որ պետականցնենք, հետո կտանք նաև անհատույց օգտագործման, իհարկե, կարող է սկզբի համար կամ որոշ ժամանակ կրքերը չթեժացնելու...
Աղբյուր` Panorama.am
14:52
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են։
Աղբյուր` Panorama.am
14:46
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Հավատարիմ մնալով խաղողագործների հետ չընդհատվող երկխոսության իր սկզբունքին՝ Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Թող Նկարիչների միության անդամներից շատ սրտացավ չլինեն մեր գույքի նկատմամբ. Սուրեն Սաֆարյան
«Սա մեր սեփականությունն է։ Ի՞նչ է նշանակում պետականացնել։ Ումի՞ց են պաշտպանում։ Թող միության անդամներից  շատ սրտացավ չլինեն։ Մենք շատ...
Աղբյուր` Panorama.am
14:31
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը, որ գտնվում է  «Արմավիր» ՔԿՀ-ում, հոդված է գրել։...
Աղբյուր` Panorama.am
14:10
Զախարովա. Ռուսաստանը Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին վկայություններից հետո
Ռուսաստանի Դաշնությունը  Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում մամուլում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Կառավարությունն էլ ձեզնից է աջակցություն ակնկալում.Փաշինյանը՝ Բրյուսովի նորանշանակ ռեկտոր Գյուրջինյանին
«Փակ-գաղտնի քվեարկությանը մասնկցած խորհրդի 18 անդամների կողմ քվերակության արդյունքում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}