Քաղաքական 15:24 23/11/2020 Հայաստան

Գառնիկ Իսագուլյան. Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի մասին Նիկոլ Փաշինյանը իմացել է մեկ ու կես ամիս առաջ

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հանդես եկավ մի շարք սենսացիոն հայտարարություններով։

«Հայաստանում հեղափոխությունն կատարվել է բացառապես ադրբեջանական փողերով»,-նախ ասաց նա։

«Գոյոթյուն ունի հեղափոխություն, հեղափոխությունից մինչև պատերազմ, պատերազմի ընթացք և հիմա»,-ասաց կուսակցության նախագահը՝ ավելացնելով, որ ինքը բազմից հայտարարել է, որ Փաշինյանն ու իր թիմը թուրքերից ու ադրբեջանցիներից ստացել է 48 մլն դոլար, սակայն դրանք որևէ հետևանք չունեցան։

Իսագուլյանի խոսքով, այդ գումարները Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից Հայաստան են ներկրել հիմնականում Արմեն Գրիգորյանը, ով այժմ Ազգային անվտանգության խորհուրդի քարտուղարն է, Լիլիթ Մակունցը, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն է, Նիկոլ Փաշինյանը, նրա կինը՝ Աննա Հակոբյանը, բազմաթիվ պատգամավորներ՝ այդ թվում Արմենուհի Ղազարյանը,  ինչպես նաև Ասյա Խաչատրյանը, Ստյոպա Սաֆարյանը։

«Հենց այս փողերով արվեց հեղափոխություն։ Իսկ մինչ Նիկոլը քայլում էր, ամերիկյան դեսպանատան հազար աշխատակից, դեռ ավելին, և ծատ ծատերը Հայաստանում զբաղված էին տարբեր խմբերի կազմակերպմամբ, որ հենց Նիկոլը հասնի Երևան, անցնեն գործի։ Անդրանիկ Հովհաննիսյանին արտաքսեցին Հայաստանից հենց սրա համար, էլի գաղտնիքներ կան, որ այս պահին պետական են, ցավոք սրտի բացահայտել չեմ կարող։ Այս ամենի մասին շատ լավ իմացել է ԱԱԾ տնօրենի տեղակ Ստեփան Սուրենի Մելքոնյանը, դրա մասին իմացել է երրոդ վարչության պետ Շահումյանը, որին նույնպես գործից հանեցին»,-բացահայտումները շարունակեց Իսագուլյանը՝ նշելով, որ այդ մարդիկ, իմանալեվ հանդերձ ոչինչ անել չէին կարող,  քանի որ այդ ամենի գլխին կանգնած էր Նիկոլ Փաշինյանը։

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը պնդում է, որ Ասյա Խաչատրյանի միջոցով ապահովվել է Դավիթ Սանասարյանի, Արմեն Գրիգորյանի, Նիկոլ Փաշինյանի ուղիղ կապը Բաքվի հետ։

«Հեղափոխության ընթացքում մենք փորձել ենք բացահայտել այն դեպքերն ու դեմքերը, որոնք տեղի էին ունենում Հայաստանում։ Ցավոք սրտի, դրանց որևէ մեկն ուշադրություն չդարձրեց։ Տեղի ունեցավ այն, ինչ եղավ»,-ասաց նա։

Իսագուլյանի խոսքով, սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի մասին Նիկոլ Փաշինյանը իմացել է մեկ ու կես ամիս առաջ։

«Իր առաջ խնդիր է դրվել քայքայել, ապամոնտաժել այն, ինչ մինչ այդ չեն կարողացել։ Օրինակները բազմաթիվ են, եթե նայում ենք մամուլը։ Օրինակ, ինչո՞ւ Աննա Հակոբյանը սկսկեց աշխարհազոր կյանքի կոչել։ Ոչ մի կանոնավար զորահավաք չեղավ, քանի որ այդ հարցը չէր մտնում օրակարգ։ Դա մտածված էր, ընկերներ։ Տեղի է ունեցել հայոց պատմության մեջ ամենամեծ կազմակերպված խմբակային դավաճանությունը, որի գլխին կանգնած է եղել Նիկոլ Փաշինյանը, բոլոր կառույցներն ու 88 պատգամավորներն անխտիր։ Իմացել են պատերազմ սկսելու կոնկրետ օրը, արել են դասավորումներ, որ պետք է հանգեցնեին այս պարտությանը»,-ասաց նա։

Բանախոսն ընդգծեց, իր համար միշտ անհասկնալի է եղել, թե ով է կառավարել պատերազմական գործողությունները։

«Իմ համոզմամբ, այն ղեկավարել են Սամվել Բաբայանն ու Աննա Հակոբյանը։ Նրանցից բացի որոշումներ կայացնելու իրավունք ոչ ոք չի ունեցել, ոչ Արցախի նախագահ արայիկ Հարությունյանը, ոչ ՊԲ հրամանատարը, ոչ էլ ուրիշ մեկը։ Հրահանգն էլ եղել է ուղիղ Նիկոլ Փաշինյանից։ Եվ շատ հետաքրքիր է, որ հինգերորդ կորպուսի հրամանատար Անդրանիկ  Փիլոյանը, որ պատմության մեջ գրանցած  մեծագույն պարտությունն է կրել, ազգային հերոսի կոչում է  ստացել։ Ասեմ ձեզ, հարավային ուղղությունը պարտություն է կրել Անդրանիկ Փիլոյանի պատճառով։ Նա եղել է իմ առաջին  զինվորներից, որին 89 թվականին ես տարել եմ Արցախ։ Բազային կրթություն չի ունեցել, թե ինչու եմ տարել Արցախ, շատերը շատ լավ գիտեն»,-հայտարարեց Իսագուլյանը։

Նա ընդգծեց, այս ուղղությամբ 24 զրահատեխնիկայից 18-ն ադրբեջանցիները վերցրել են, չորսը խոցվել է, երկուսը կարողացել են հետ բերել։

«Պատերազմական այս գործողությունը ծրագրել են Սամվել Բաբայանն ու Աննա Հակոբյանը, և ամսի 19-ի լույս 20-ի գիշերը, երբ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը խոսել է լակած, քաշած, իր մամլո խոսնակի ու Լենա Նազարյանի հետ անհասկանալի վիճակում գտնվող Փաշինյանի հետ, այդ նույն օրը Սամվել Բաբայանն ու Աննա Հակոբյանը բունկերում չգիտեմ ինչ էին անում, բայց ղեկավարում էին նաև մատերն ու բանակը։ Ինձ համար անհասկանալի է, որ ամենածանր պարտությունից՝ զորքը 60 կմ նահանջից, 1700 զինվորից 1300-ին զոհող Անդրանիկ Փիլոյանը ոնց է հոկտեմբերի 22-ին ստանում ազգային հերոսի կոչում, հիմա էլ նախարարի պաշտոն»,-հարց հնչեցրեց Իսագուլյանն ու ավելացրեց՝ ինքը Փիլոյանի դեմ ոչինչ չունի, բայց հետաքրիքր է՝ բարձրագույն կրթություն չունեցող, ամենամեծ պարտություն ու զորքի, զենքի ամենամեծ կորուստ տված անձն ինչպե՞ս է դառնում ազգային հերոս։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:54
«Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
08:51
Էլբակյան. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են
«Ամեն հաջորդ հողատվության ժամանակ դե-ֆակտո թուրքական իշխանությունները նպատակ ունեն մարդկանց ներշնչելու, թե «էս էլ ու վերջ»։...
Աղբյուր` Panorama.am
08:47
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 17:15-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և...
Աղբյուր` Panorama.am
08:42
Քամին Երևանում վնասներ է պատճառել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքի շենքերից...
Աղբյուր` Panorama.am
08:38
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի...
Աղբյուր` Panorama.am
08:30
Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Երբ մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանին հարցնում էին, թե՝ «բա կոռուպցիան...», անմիջապես վրա...
Աղբյուր` Panorama.am
08:19
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հրավիրել է անվտանգության խորհրդի փակ գաղտնի...
Աղբյուր` Panorama.am
00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}