Նախարար Փիլոյանը աշխատանքային շրջայց է կատարել
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր այցելել է Լուսակերտ ուսումնական կենտրոն, ծանոթացել Փրկարարական ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի գործունեությանը, զրուցել անձնակազմի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Այնուհետև նախարար Փիլոյանը եղել է ԱԻՆ կենտրոնական պահեստում: Նրան ներկայացվել է ամբողջ տարածքը, ունեցած ռեսուրսները, տեխնիկական հագեցվածությունն ու շինությունների գույքային ապահովվածությունը: Նախարարի գրաֆիկում առաջիկայում նախատեսված են նաև մարզային այցեր։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում