Եթե ԶՈւ-ն գտնի, որ այլևս ռազմական դրություն պահելու կարիք չկա, ուրեմն չկա. Եղոյան
«Ռազմական դրության վերացնել-չվերացնելու հարցն էլ կախված է ռազմաճակատի դրությունից։ Այդ հարցի պատասխանը Զինված ուժերը պետք է տան։ Եթե Զինված ուժերը գտնեն, որ այլևս ռազմական դրություն պահելու կարիք չկա, ուրեմն չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Նա նշեց, որ հիմա այդ հարցը քննարկվում է ԶՈւ-ի հետ, ընթացքի մեջ է, այսօր, վաղը պարզ կլինի։
Ա. Եղոյանը նշեց, որ «Իմ քայլի» այսօրվա փակ նիստում քննարկվել է ռազմական դրության վերաբերյալ հարցը. «Եզրակացությունն այն է, որ պետք է հասկանալ դրությունը ռազմաճակատում, Արցախում»։
Արդյո՞ք «Իմ քայլը» կմասնակցի նոյեմբերի 26-ին ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստին, որի ժամանակ քննարկվելու է ռազմական դրությունը վերացնելու հարցը, նա պատասխանեց. «Դա կախված է բանակի տված ազդակներից։ Եթե կասեն ռազմական դրություն այսօր պետք չէ, ուրեմն պետք չէ։ Ռազմական դրությունը կոնկրետ խնդիրներ լուծելու համար է, իսկ այդ կոնկրետ խնդիրներից տեղյակ է Զինված ուժերը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ