Քաղաքական 10:45 24/11/2020

Ինչ դիրքորոշումներ ունի ԱՄՆ պետքարտուղարի հավանական թեկնածու Էնթոնի Բլինքենը․ ՌԴ, Իրան, Թուրքիա․․

ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրված Ջո Բայդենը, լրատվական աղբյուրների համաձայն, երեքշաբթի օրը կհայտնի իր ապագա վարչակազմի անդամների անունները մի շարք պաշտոններում: Հաղորդվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում կառաջադրվի պետքարտուղարի նախկին տեղակալ Էնտոնի Բլինքենը։

Նա սերտ կապեր ունի Ջո Բայդենի հետ դեռևս վերջինիս փոխնախագահության տարիներին՝ Օբամայի վարչակազմում զբաղեցնելով Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը: Նրա առաջադրման մասին կիրակի օրը, Ամերիկայի Ձայնի հաղորդմամբ, հայտնել են մի շարք լրատվամիջոցներ:

Սպասվում է նաև, որ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում կառաջադրվի Օբամայի նախագահության տարիներին աֆրիկյան երկրների հարցերով պետքարտուղարի տեղակալ Լինդա Թոմաս-Գրինֆիլդի, իսկ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում՝ Ջեյք Սելևանի թեկնածությունները:

58-ամյա Էնթոնի Բլինքենը 2015-2017 թթ. զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնը: Դրանից առաջ՝ 2008-2013թթ., նա եղել է փոխնախագահ Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական: Պետքարտուղարի տեղակալի պաշտոնից հեռանալուց հետո 2018 թվականից Բլինքենը զբաղված է լոբբիստական գործունեությամբ WestExec Advisors ընկերության միջոցով:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, նա կարևոր ներդրում ունի մի շարք առանցքային խնդիրներում ԱՄՆ քաղաքականության ձևավորման հարցում, ներառյալ ահաբեկչության դեմ պայքարը, Ղրիմի ճգնաժամն ու մի շարք այլ խնդիրներ: Այս օրերին մամուլի էջերում շրջանառվում է հայտնի մի լուսանկար, ուր պատկերված են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաններ, ներառյալ այդ օրերի նախագահ Օբաման ու պետքարտուղար Քլինթոնը, որոնք Սպիտակ տնից ուղիղ կապով հետևում են ահաբեկիչների պարագլուխ Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողությանը: Ներկաների թվում էր նաև Էնթոնի Բլինքենը:

Նախընտրական շրջանում Բլինքենը հանրությանն է ներկայացրել մի շարք կարևոր աշխարհաքաղաքական հիմնախնդիրների շուրջ իր տեսակետը: CBS News հեռուսատընկերության Intelligence Matters հաղորդաշարին տված հարցազրույցում նա մատնանշել է երեք հիմնական սկզբունքները, որով, ըստ նրա, կառաջնորդվի Բայդենի արտաքին քաղաքականությոնը: Դրանք են leadership, cooperation and democracy (առաջնորդությունը, համագործակցությունն ու ժողովրդավարությունը): Նա ընդգհծում է աշխարհում ԱՄՆ առաջնորդի դերի կարևորությունը, դաշնակիցների և բարեկամ դաշինքների, հատկապես եվրոպական երկրների հետ, հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունն ու ժողովրդավարական աշխարհի հետ հարաբերությունների էլ ավելի սերտացումը՝ հաշվի առնելով վերջին մի քանի տասնամյակներում, ըստ նրա, աշխարհում գրանցված ժողովրադավարության հետընթացը, ներառյալ վերջին տարիներին Միացյալ Նահանգներում:

ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցում Բլինքենը քննադատում է Թրամփի քաղաքականությունն ու իր հարաբերությունները ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ: Նա կարծում է, որ վարչակազմը պետք է ավելի խիստ հակադարձեր Պուտինի ագրեսիվ քաղաքականությանը`շոշափելի աջակցություն ցուցաբերելով Ուկրաինային, Վրաստանին ու Արևմտյան Բալկաններին, կարգավորեր ՆԱՏՕ-ի հետ հարցերը: Անհրաժեշտ է հստակ և պարզ ներկայացնել Պուտինին, թե ինչ խնդիրների է նա առերևսվելու նման ագրեսիվ քաղաքականության դեպքում և ինչ կարող է ձեռք բերել առևտրային կապերի, ներդրումների և այլ տեսքով, եթե Մոսկվան վերանայի իր քաղաքականությունը, որը կօգնի նաև նվազեցնել ՌԴ աճող կախումը Չինաստանից, նշել է պետքարտուղարի հավանական թեկնածուն: Նա ընդհգծում է, որ չնայած Մոսկվայի հետ ունեցած բարդ հարաբերություներին, անհրաժեշտ է գտնել համագործակցության եզրեր ռազմավարական կայունության ոլորտում:

Հուդզոն հաստատությունում մի քանի ամիս առաջ հնչած իր ելությում, նա խոսել է Թուրքիա հետ Միացյալ Նահանգների հարաբերությունների մասին: Նրա կանխատեսմամբ, Բայդենի վարչակազմն ակտիվորեն կներգրավվի խնդիրների կարգավորմանը Թուրքիայի հետ հարաբերություններում: Նա կարևորել է այն հանգամանքը, որ նորընտիր նախագահ Բայդենը և Թուրքիայի նախագահ Էրդողանը երկար տարիներ ճանաչում են միմյանց և միասին աշխատել են մի շարք խնդիրների շուրջ: Թուրքիան կարևոր եդրկիր է և ՆԱՏՕ-ի դաշնակից, թե՛ իր ներգրավվածությամբ, և թե՛ իր աշխարհագրական դիրքով ու շահերով, ասել է Բլինքենը՝ ազդարարելով, որ Վաշինգտոնը ցանկանում է արդյունավետ և լավ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն Անկարան ևս պետք է ցանկանա դա:

«Ես չեմ ուզում թերագնահատել որոշ մարտահրավերներ, որոնց բախվում ենք մեր հարաբերություններում, և որոնք կպահանջեն, կարծում եմ, առաջին հերթին, շատ ուղիղ և հստակ երկխոսքություն»,- ասել է Բլինքենն այս ամռանը Հուդզոն հաստատությունում ունեցած իր ելությում:
Մեկ այլ կարևոր հիմնախնդիրներից է Իրանի հետ հարաբերություններն ու հատկապես միջուկային պայմանագիրը: Բլինքենը վստահ է՝ Իրանի միջուկային ծրագիրը Վաշինգտոնի ամենակարևոր մարտահրավերներից է, ուստի Իրանի միջուկային պայմանագիրը, որից ԱՄՆ դուրս եկավ նախագահ Թրամփի օրոք, ուղղված էր հենց այս մարտահրավերի դեմ: Նա ներկայացրել է այս հարցի շուրջ Ջո Բայդենի դիրքորոշումը, ըստ որի՝ եթե Իրանը վերադառնում է միջուկային այս պայմանագրի դրույթների կատարմանը, ԱՄՆ ևս պետք է դա անի: Այս հարցում Բլինքենը կարևորում է նաև այս պայմանգրի մասը կազմող ԱՄՆ դաշնակիցների ու գործընկերների վստահության վերականգնումը, որը խաթարվել էր, ըստ նրա, պայմանագրից Վաշինգտոնի հեռանալուց հետո:

«Մեր դաշնակիցներն այժմ փորձում են ամեն կերպ պահպանել միջուկային այս պայամնագիրը»,- նշել է Բլինքենը՝ ընդգծելով, որ համաձայնագիրը կարող է լավ հարթակ ծառայել՝ ավելի ամուր և երկարաժամկետ համաձայնության, ինչպես նաև միասնաբար Իրանի գործողություններին և սադրանքներին հակազդելու համար:

Հիշեցնենք, որ նորընտիր նախագահ Ջո Բայդենն ու նրա վարչակազմը կստանձնի իր պարտավորությունները հունվարի 20-ից հետ: Չնացծ ընտրություններում Բայդենի հաղթանակին, գործող նախագահ Թրամփը չի ընդունել իր պարտությունը՝ շեշտելով, որ ընտրությունները կեղծված են: Այս կապակցությամբ մի շարք նահանգներում վերջինիս փաստաբանական թիմը դիմել է դատարան՝ արդյունքների չեղարկամ և ընտրությունների հետ կապված այլ հայցերով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:34
Վահագն Չախալյան. Մեր պայքարը լինելու է շարունակական, մինչև կանգնեցնենք Նիկոլին
«Stop Նիկոլ», «Բավ է», «Ոչ միջանցքին» գրություններով ցուցապաստառներով, «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սամվել Վարդանյանին տնային կալանքի տակ թողնելու իշխանության որոշումը շատ խորամանկ է. Փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, արձագանքելով Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշմանը, գրում է. «Փաստորեն էս...
Աղբյուր` Panorama.am
11:55
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Team Telecom Armenia-ն դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթի մաս կազմող CaseKey ակադեմիայի գործընկերը։ Համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
11:44
Ռուբեն Մելիքյան. Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «1) Դատարանի որոշումը հրապարակվեց երեկ գիշերը՝ ժամը 1:30: Սամվելը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
«Այն մեզ հստակ հուշում է, որ մոտ ապագայում սպասվում են մեզանից անկախ, սակայն մեզ համար անբարենպաստ իրադարձություններ»
Աղբյուր` Panorama.am
11:18
Իսկ ինչու Արցախը մենք չենք գնահատում, ինչպես որ ծախել են՝ դոլար-դրամով
Հայաստանում իրավաբան կա՞։ Ճեմ ասում՝ չալարող, ասում եմ՝ մեծ գործերի ունակ։ Ադրբեջանցիները քանդում են զավթած Արցախի հուշարձանները, շենքերը,...
Աղբյուր` Panorama.am
11:15
Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ
Երիտասարդական մետրոյի հարևանությամբ տեղի ունեցող բողոքի ակցիայի վայր ժամանեցին մեծ թվով կարմիրբերատավոր ոստիկաններ։ Նրանք ակցիայի մասնակիցներին...
Աղբյուր` Panorama.am
11:12
Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը
Արթուր Խաչատրյանը գրում է, որ լուրջ, շատ լուրջ հիմնարկ էր։
Աղբյուր` Panorama.am
11:04
Ակցիայի մասնակիցներից մեկը վատացավ. «Ձեր շոուն արեք, գնացեք»
Կարգազանցության պատրաստ մի քանի տասնյակ քաղաքացիներ Վարդան Ղուկասյանի կոչով Երիտասարդական մետրոյի մոտ են։ Ակցիայի մասնակից կանանցից մեկը...
Աղբյուր` Panorama.am
10:59
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
«Շատ կարևոր աշխատաժողով է լինելու Հայաստանից ու աշխարհից հայտնի գիտնականների մասնակցությամբ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Տիգրանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը
ԴՕԿ-ի հիմնադիր Վարդան Ղուկասյանի կոչով մի քանի քաղաքացիներ, որոնք հավաքվել էին Մետրոյի Երտասարդական կայարանի հարևանությամբ, փակեցին Աբովյան...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ապրիլի 18-ին փոխանակման կետերում դոլարը և ռուբլին էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 18-ին ժամը 10:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.69 դրամ՝ էժանանալով 1.73 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
10:30
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Փաստ» օրաթերթը գրում է. Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
10:17
Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակունքները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո. Զեկույց
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն զեկույց է հրապարակել «Փաստահավաք աշխատանքներ Հայաստանի Տավուշի մարզում» թեմայով։
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սամվել Վարդանյանի գործից
Երևան քաղաքում, երթուղային տրանսպորտում ապրիլի 15-ին տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր...
Աղբյուր` Panorama.am
09:47
Արցախում ամենօրյա պարբերությամբ ոչնացվում է համաշխարհային քաղաքակրթություն
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է
Աղբյուր` Panorama.am
09:42
«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը. Դատախազություն
Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քմ մակերեսով և 2-րդ հարկից՝ 108 քմ մակերեսով տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Անահիտ»-ի մրցանակակիրները
Տղամարդու լավագույն դերակատարման է ճանաչցել Մայիս Սարգսյանին, կնոջ լավագույն դերակատար՝ Նարինե Գրիգորյանը
Աղբյուր` Panorama.am
09:31
Սերգեյ Մելքոնյան. Օրինաչափություն է՝ չկա հայ բնակչություն, չկա ռուսական ներկայություն
«Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումն անակնկալ չէր։ Ինձ համար այն, ինչ կատարվում է, ևս մեկ անգամ հաստատում է դարերի օրինաչափությունը՝...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իշխանության խոսքի հանդեպ տավուշցիները հավատ չունեն այլևս և որոշել են սպասել քայլերին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ինչ հարց որ ներկայացրել էինք, էդ հարցի պատասխանը եկել էր տալու։ Մենք տարբերակ էինք...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ընտանիքին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ում...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». «Գող-գող գալիս-գնում են». Հոգևորականը Փաշինյանի՝ Ոսկեպար այցի մասին
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը նորից գնացել է Ոսկեպար՝ հանդիպելու տեղի բնակչության հետ: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս ՊԵԿ-ը հատարարեց, որ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից
«Հրապարակ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկությունները երեկ...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Փաստ». Իշխանությունը փաստացի խաբեց միջազգային գործընկերներին՝ հարվածի տակ դնելով երկրի վարկանիշն ու հեղինակությունը
«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 16-ին իրավապահ համակարգը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Օսկանյանի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած՝ Արցախի ժողովրդի հիմնարար...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Փաստ». Բայդենի վարչակազմին այլ բան չի մնում, քան հայացքներն ուղղել դեպի Հարավային Կովկաս
«Փաստ» թերթը գրում է. «Հարավային Կովկասում իրավիճակը թեժանում է, ակնհայտ է, որ Արևմուտքը շտապում է և փորձում է...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն են համարում: Ինչպես ավելի...
Աղբյուր` Panorama.am
08:55
Ապրիլի 18-ին բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան
14:50 17/04/2024

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}