Հասարակություն 18:13 24/11/2020 Հայաստան

Այսօր թշնամուն է հանձնում ոչ թե հին Քելբաջարի, այլ ներկայիս Շահումյանի շրջանը

«Դավաճանության և անգրագիտության հետևանքներին, Արցախի կորսված ու կորսվելիք բնակավայրերին անդրադարձել է ֆեյսբուքյան օգտատեր Ալվինա Աղաբաբյանը։  Նա , մասնավորապես,գրում է․

«Նախ ֆիքսենք հետևյալը․

ա) Արցախի Չարեքտար և Ակնաբերդ գյուղերը խորհրդային տարիներին եղել են Մարտակերտի շրջանի կազմում,

բ) Արցախյան ազատագրական պատերազմի արդյունքում, երբ մենք վերադարձրինք մեր պատմական Ծարը՝ Խորհրդային Ադրբեջանի Քելբաջարի շրջանը, այդ հատվածում ձևավորվեց Շահումյանի շրջանը, որի մեջ ինչ-ինչ նկատառումներից ելնելով ներառվեցին նաև Մարտակերտի շրջանի մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Չարեքտարն ու Ակնաբերդը։

գ) 1991 թ․ նոյեմբերի 26-ին Ադրբեջանը «լուծարեց» ԼՂԻՄ-ը (ի դեպ այդ որոշումը ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողության կոմիտեի կողմից հակասահմանադրական ճանաչվեց) և ըստ իրեն «արդեն գոյություն չունեցող մարզի» տարածքները այլ վարչական բաժանման ենթարկեց։ «Նախկին» Մարտակերտի գրեթե կեսը ներառվեց Քելբաջարի շրջանի մեջ (տես կից նկարը), այդ թվում՝ Չարեքտարը, Ակնաբերդը, անգամ Վանքն ու Գանձասարը, Քոլատակն ու մարտակերտյան շատ բնակավայրեր։

 Հիմա այն մասին՝ ինչ կատարվում է այսօր և ինչ կարող է կատարվել վաղը, եթե թույլ տանք ու դիմացը չառնենք։

Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակող հայտարարության 6-րդ կետով «Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը»: Ի՞նչ ենք «վերադարձնում» իրականում։

▪️ Ադրբեջանը բնականաբար ուզում և ուզելու է այն Քելբաջարի շրջանը, որն ինքն էր ձևավորել 1991 թվականի նոյեմբերի 26-ից հետո, որի մեջ մտցրել էր Մարտակերտի շրջանի գրեթե կեսը, այդ թվում, կնկնեմ՝ Ակնաբերդն ու Չարեքտարը (կետ գ)։

▪️ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող դավաճանը, հանձնառություն վերցնելով “վերադարձնել” Քելբաջարի շրջանը, առանց իմանալու և հասկանալու, իսկ գուցե և շատ լավ իմանալով ու հասկանալով, որ խորհրդային տարիների Քելբաջարի շրջանը ամենևին նույնական չէ մերօրյա Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին, նույնացրել է այդ երկուսը և այսօր թշնամուն է հանձնում ոչ թե էն հին Քելբաջարի շրջանը, այլ ներկայիս Շահումյանի շրջանն իր բոլոր բնակավայրերով, այդ թվում, կրկնեմ՝ Մարտակերտի այն բնակավայրերը, որոնք ժամանակին մենք ինքներս որոշակի նկատառումներից ելնելով մտցրել էինք նորաստեղծ Շահումյանի շրջանի մեջ (կետ բ)։

 Անգրագիտության ու դավաճանության հետևանքով Չարեքտարն արդեն հանձնման ընթացքի մեջ է, մարդիկ լրիվ այրել են իրենց տներն ու լքում են հայրենի գյուղը։ Գոնե Ակնաբերդի հանձնումը պետք է կանխել, քանի որ Ակնաբերդը թշնամուն տալով՝ փաստացի տալու ենք նաև Սարսանգի ջրամբարը, Զագլիկ, Հաթերք, Չափար, Գետավան Վաղուհաս, Վերին Հոռաթաղ ու Կոճողոտ գյուղերը, ինչն անդառնալիորեն բերելու է Մարտակերտի անկմանը։

Բացի այդ, հանցավոր անփութության, անգրագիտության, չիմացության հետևանքով, իսկ գուցե և գիտակցաբար հայտարարության մեջ ամրագրվել է ոչ թե մինչ 1991 նոյեմբեր 26-յան Քելբաջարի շրջանը, այլ պարզապես Քելբաջարի շրջան, որն ըստ էության Ադրբեջանին հիմք, առիթ ու հնարավորություն է տալիս պահանջելու 91-ի նոյեմբերից հետո թղթի վրա իր ստեղծած մեծ Քելբաջարի շրջանը, ինչն էլ նա արդեն անում է։ Ու չզարմանաք, որ առաջիկայում Ադրբեջանը որպես Քելբաջարի մաս պահանջներ ներկայացնի նաև Գանձասարի, Մարտակերտի շրջանի Դրմբոն, Վանք, Քոլատակ և այլ բնակավայրերի նկատմամբ։

Պետք է րոպե առաջ հստակեցում մտցնել “վերադարձվող Քելբաջարի շրջան” ասվածի մեջ, այլապես կորցնելու ենք անգամ այն, ինչը դեռ փրկել հնարավոր է ․․․

Չեք մարսելու․․․»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:02
ԵԽԽՎ զեկուցող Վլադիմիր Վարդանյանը դատապարտում է Բելառուսում մահապատժի նոր դատավճռի կայացումը
ԵԽԽՎ գլխավոր զեկուցող, մահապատժի վերացման վերաբերյալ ԵԽԽՎ գլխավոր զեկուցող Վլադիմիր Վարդանյանը (Հայաստան, ԵԺԿ) դատապարտել է Բելառուսում Վիկտար...
Աղբյուր` Panorama.am
15:59
Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցված քրգործը կարճվել է
Հանցակազմի բացակայության հիմքով
Աղբյուր` Panorama.am
15:44
ՊԵԿ ղեկավարը չի եկել և չի պարզաբանել՝ ինչու է «Լիդիան Արմենիան» 2000-ից ավելի ջահեր ներկրել. Բագրատյան
«Երեկ ես իմ գլխավորած հանձնաժողովի աշխատանքների արդյունքներհը  ներկայացնելիս հայտնեցի, որ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը չի եկել...
Աղբյուր` Panorama.am
15:26
Ավտոմեքենայով ՊՆ մուտք գործած քաղաքացու անհետ կորած որդու դին գտնվել է
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի դարպասը մեքենայով կոտրած ու մուտք գործած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած զինծառայող որդու դին...
Աղբյուր` Panorama.am
15:18
Շիրակի երկու գյուղում իրականացվելու է բնակիչների տարհանումը
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը հունվարի 21-ին՝ ժամը 12:00-13:00-ն, Նոր Կյանք...
Աղբյուր` Panorama.am
15:08
Խորհրդարանի վավերացրած համաձայանագիրը հակասում է ՀՀ մի շարք օրենքների դրույթներին
Այսօր ԱԺ-ն վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանաչ կլիմայական հիմնադրամի միջև» հիմնական համաձայնագիրը, որը...
Աղբյուր` Panorama.am
15:04
Քաղաքագետ. «նիկոլ» երևույթից մենք չենք ազատագրվի, քանի որ նոր նիկոլներ են հերթի կանգնել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. ««Նիկոլ» երևույթը մենք դեռ պետք է հասկանանք, քանի որ «Նիկոլ» անձից...
Աղբյուր` Panorama.am
15:00
Մարուքյանը կլասիկ դեպուտատ է՝ ում ցավը վաղուց տարել է Գագիկ Ծառուկյանը. Ջավախյան
Գրող Լևոն Ջավախյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Որքան ամբիցիոզ, անամոթ ու իշխանատենչ պիտի լինի քաղաքական գործիչը, որ չսպասելով անգամ...
Աղբյուր` Panorama.am
15:00
ՌԴ ԱԳՆ շենքի դիմաց ռազմագերիներին ազատելու պահանջով ակցիան շարունակվում է
«Ազատություն Ղարաբաղյան պատերազմում գերի ընկած բոլոր զինծառայողներին»։ Այս գրությամբ ցուցանակով շարունակվում է հայերի ակցիան ՌԴ ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
14:54
Շուռնուխում խուճապ չկա, բայց բնակիչների շրջանում անհանգստություն ու մտավախություն կա. համայնքապետ
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում, որի մի հատվածը սահմանազատումներով պայմանավորված անցել է թշնամու հսկողության տակ, այսօր խուճապ չկա, չնայած...
Աղբյուր` Panorama.am
14:48
Մինասյան. Բարեկամ Իտալիան G-20-ին հրավիրել է ռազմական հանցագործ Ադրբեջանին, Հայաստանին՝ ոչ
«Միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ Արցախում հերթական պատերազմ սանձազերծած ագրեսորը, հազարավոր կորած և խեղված կյանքերի համար պատասխանատու...
Աղբյուր` Panorama.am
14:41
Վրաստանը փետրվարին հնարավոր է վերականգնի կանոնավոր չվերթները
Վրաստանի կառավարությունը հնարավոր է փետրվարին վերացնի ավիահաղորդակցության արգելքը։ Հստակ ժամկետներ դեռևս չեն հաղորդվում, նշվում է, որ երկիր...
Աղբյուր` Panorama.am
14:35
ՊԵԿ. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը հանդիսացել է ամենամեծ շահութահարկի գումար հայտարարագրած հարկ վճարողը
Պետական եկամուտների կոմիտեն արձագանքել է մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների կողմից վճարվող շահութահարկի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
14:29
Պատերազմին հաջորդող երկու ամիսներին կառավարությունը պետք է նոր անվտանգային ռազմավարություն ներկայացներ. Խաչատրյան
«Հանրությանը հուզող շատ հարցեր կան, և մենք պետք է այդ հարցերի պատասխանները գտնենք ու ներկայացնենք»,- այսօր խորհրդարանում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:23
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից ՀՀ մարզերի ֆերմերներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 250 միլիոն դրամին համարժեք աջակցություն
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից ՀՀ մարզերի ֆերմերներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 250 միլիոն դրամին համարժեք աջակցություն
Աղբյուր` Panorama.am
14:18
Արկադի Խաչատրյանը խնդրում է տրամադրել կորոնավիրուսի պայքարի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքներ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը գրում է. «Սիրելի հայրենակիցներ, Ինչպես տեղյակ եք, դեռևս...
Աղբյուր` Panorama.am
14:12
Ինչ է ծրագրում անել Բայդենը իր նախագահության առաջին 100 օրվա ընթացքում
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի գերխնդիրը, որի երդմնակալությունը կլինի այսօր, կլինի շուրջ 2 տրիլիոն դոլարի տնտեսական օգնության փաթեթի...
Աղբյուր` Panorama.am
13:55
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 469 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 469 նոր դեպք: Այս մասին համակարգող խորհրդին կից գործող գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավան...
Աղբյուր` Panorama.am
13:27
ԱԺ մեծամասնությունը 46 օրենքի նախագծից բաղկացած օրակարգը սպառեց 2.5 օրում
ԱԺ-ին 46 օրենքի նախագծից բաղկացած օրակարգը սպառելու համար հերթական քառօրյա նիստից պահանջվեց 2.5 աշխատանքային օր: Գրեթե միաձայն՝ առանց էական...
Աղբյուր` Panorama.am
13:23
Վիտալի Բալասանյանն իր սրբազան պարտքն է համարում ծառայել երկրին ու ժողովրդին
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը մեկնաբանել է Արցախի «Արդարություն» կուսակցության հետ...
Աղբյուր` Panorama.am
13:15
Տիգրան Աբրահամյան. Արցախի շուրջ զարգացումների հարցում կշռադատված խոսքի, որոշակիություն մտցնելու խնդիր կա
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախցիների անվտանգության երաշխիքների ապահովման,...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կհեշտացվի գյուղատնտեսական նշանակության հողերն արդյունաբերականի փոխակերպելու գործընթացը
Խորհրդարանը քննարկում է «ՀՀ Հողային օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման...
Աղբյուր` Panorama.am
13:11
Պատերազմում զոհված Գրիգոր Ղազարյանի ծննդյան օրն է
Նա կդառնար ընդամենը 20 տարեկան։
Աղբյուր` Panorama.am
13:05
Քաղաքացիները Մարությանին են փնտրում
Չնայած ջերմաստիճանի անկման ու տեղումների մասին կանխատեսումներին ու նախապես տեղեկացումներին, Երևանում ձյունից հետո դժվար իրավիճակ է ստեղծվել։...
Աղբյուր` Panorama.am
13:00
Մելանիա Թրամփը ավանդույթի համաձայն Սպիտակ Տանը չի հյուրընկալել Ջիլ Բայդենին
Թեև ընդունված է, որ հեռացող առաջին տիկինը ընդունի իր նախորդին Սպիտակ տանը թեյախմության և շրջայցի ժամանակ, Մելանիա Թրամփը ընդհանրապես չի դիմել...
Աղբյուր` Panorama.am
12:52
ԱԺ-ն վավերացնում է Կանաչ կլիմայական հիմնադրամի հետ համագործակցության համաձայնագիրը
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը այսօր խորհրդարանում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանաչ...
Աղբյուր` Panorama.am
12:45
Արտակ Զաքարյան․ Կհաշտվի՞ արդյոք Բայդենի վարչակազմը Հարավային Կովկասում ՌԴ դոմինանտ դերի հետ
Ակնհայտ է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը հասկանալի պատճառներով, իրենց անվտանգային և քաղաքական առաջնահերթություններն այսուհետ կապելու են միայն Ռուսաստանի հետ:
Աղբյուր` Panorama.am
12:35
Արթուր Դանիելյան. Բոլոր նրանք, ովքեր ուզում են բեկում մտցնել դեպի դժոխք ուղևորվող ազգի համար, պետք է սկսեն Նիկոլ Փաշինյանից
«Ոչ մեկիս համար այլևս գաղտնիք չէ, որ 2018-ին տեղի ունեցածը հատուկ գործողություն էր օտարերկրյա գործակալական ցանցի կողմից, որն ուներ շատ...
Աղբյուր` Panorama.am
12:31
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Բլինկեն. Թուրքիան չի գործում դաշնակցի պես
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմում պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Էնթոնի Բլինկենը նախօրեին Սենատի արտաքին հարաբերությունների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան
14:52 19/01/2021

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}