Հասարակություն 19:07 24/11/2020 Հայաստան

Ֆոնեթոնի արդյունքում հավաքագրվել է ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում-նվիրատվություն

2020 նոյեմբերի 22-ին Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնած Ֆոնեթոնի արդյունքում հավաքագրվել է ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում-նվիրատվություն: Այս մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

«Չնայած առողջապահական և տնտեսական ճգնաժամերին՝ հարյուր հազարավոր նվիրատուներ կրկին համախմբվեցին՝ ի աջակցություն հայրենիքի և արցախահայության: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես այցելել էր Ֆրանսիայի տեղական մարմնի կենտրոնակայան, հանդիպել հայ կամավորներին և քաջալերել հայ համայնքին։ Հավաքագրված գումարը հիմնականում ուղղվելու է Արցախի բնակչության ամենահրատապ կարիքներին: Նախատեսվում է իրականացնել 3 միջոցառում՝

1. Աջակցություն Արցախ վերադարձող մեր հայրենակցներին

Արցախ վերադարձող ընտանիքներին կտրամադրվի իրենց կարիքներին համապատասխան աջակցություն: Գյուղատնտեսները կստանան սերմեր, դիզելային վառելիք գյուղ տեխնիկայի համար և այլ անհրաժեշտ օգնություն: «Հայաստան» հիմնադրամը կստանձնի նաև այդ ընտանիքների 1 տարվա կոմունալ ծախսերի վճարումը:

2. Աջակցություն Արցախից տեղահանված բնակչությանը

Այն ընտանիքները, որոնք չեն կարող կամ չեն ցանկանում այս պահի դրությամբ վերադառնալ Արցախ կստանան սննդի և հիգիենիկ պարագաների ամենամսյա ամբողջական փաթեթներ:

3. Վերակառուցում

Աջակցություն կտրամադրվի նաև այն ընտանիքներին, որոնց տները ավերվել են պատերազմի արդյունքում: «Հայաստան» հիմնադրամը մեծապես կնպաստի ենթակառուցվածքների վերականգնմանը: Նշենք նաև, որ «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում սեպտեմբերի 27-ից սկսած Ֆրանսիայի տեղական մարմնի միջոցով արդեն հավաքագրվել էր ավելի քան 5 մլն եվրո գումար, իսկ himnadram.org կայքի միջոցով ֆրանսիայից նվիրաբերվել է ավելի քան 425 հազար ԱՄՆ դոլար գումար:

Նմանատիպ դրամահավաքներ վերջին օրերին տեղի են ունեցել Արևմտյան Եվրոպայի և Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում, իսկ նոյեմբերի 26–ին կայանալու է ավանդական դարձած Հեռուստամարաթոնը Լոս Անջելեսում:

Հաշվի առնելով ետպատերազմական իրավիճակը և հարգելով զոհերի հիշատակը՝ այս տարի Հեռուստամարաթոնը հանդես կգա նոր ձևաչափով: Այն կտևի ընդամենը 4 ժամ և կհեռարձակվի Լոս Անջելեսից, նոյեմբերի 26-ին` Գոհաբանության օրը, ժամը 4ին (ամերիկյան ժամանակով): Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակով պայմանավորված՝ Հեռուստամարաթոն 2020-ի հանգանակություններն ուղղվելու են Արցախից տեղահանված և հայրենիքի համար զոհված զինվորների ընտանիքների աջակցմանը:

Նպատակն է ֆինանսապես աջակցել այս ընտանիքներին, ապահովել բնակարաններով և 1 տարվա համար անհրաժեշտ տարրական պարագաներով, ինչպես նաև կազմակերպել տեղահանված երեխաների պատշաճ կրթությունը: #ArtsakhStrong արշավի առաջին ամսվա ընթացքում ԱՄՆ–ի «Հայաստան» հիմնադրամն արդեն իսկ հավաքագրել էր գրեթե 80 միլիոն ԱՄՆ դոլար՝ Արցախից տեղահանվածներին օգնելու համար, որոնց մեծ մասը ստիպված էր եղել դատարկ ձեռքերով լքել իրենց տները:

Հիմնադրամը յուրաքանչյուր նվիրատվություն ուղղում է ամենահրատապ մարդասիրական կարիքներին՝ ապահովելով ժամանակավոր կացարաններ, սնունդ, բժշկական պարգաներ, փոխադրամիջոցներ, և այլն: Հիմա, առավել քան երբևէ, պետք է լինենք համախմբված՝ օգնելու Արցախի մեր քույրերին և եղբայրներին վերակառուցել, բարգավաճել և հզորանալ»,- նշված է հիմնադրամի տարածած  հաղորդագրությունում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:06
Ի՞նչ ենք մենք հակադրում Ադրբեջանի սպառնալիքներին. պատգամավորը՝ Փաշինյանին
«Պատերազմից հետո Ադրբեջանում հակահայկական ատելության խոսքի հռետորաբանությունն ահագնացել է, կան և՛ սպառնալիքներ, և՛ վտանգներ։ Հարց է...
Աղբյուր` Panorama.am
16:53
ՄԻՊ. Ադրբեջանի հետ սահմանների որոշման գործընթացը պետք է անհապաղ դադարեցվի
Հայաստանի Մարդու Իրավունքների Պաշտպան Արման Թաթոյանը հայտարաույմ է, որ  Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման [ինչ էլ որ...
Աղբյուր` Panorama.am
16:46
Թյուրքական խորհուրդը առաջարկել է 2022-ին «Շուշին հռչակել թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»
Թյուրքական խորհուրդը առաջարկել է  2022 թվականին «Շուշին հռչակել ամբողջ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»: ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Արա Այվազյանն ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին
Հունվարի 20-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին,...
Աղբյուր` Panorama.am
16:26
«Բարի կար». Արցախցու արտադրանքին սպասելիս
Խոհանոցի սրբիչներ, սփռոցներ, անկողիներ, մանկական հագուստ, մեծահասակների համար նախատեսված մեծ չափսի հագուստներ. շուտով հայ սպառողը...
Աղբյուր` Panorama.am
16:24
Նարինե Խաչատուրյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Նա...
Աղբյուր` Panorama.am
16:02
ԵԽԽՎ զեկուցող Վլադիմիր Վարդանյանը դատապարտում է Բելառուսում մահապատժի նոր դատավճռի կայացումը
ԵԽԽՎ գլխավոր զեկուցող, մահապատժի վերացման վերաբերյալ ԵԽԽՎ գլխավոր զեկուցող Վլադիմիր Վարդանյանը (Հայաստան, ԵԺԿ) դատապարտել է Բելառուսում Վիկտար...
Աղբյուր` Panorama.am
15:59
Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցված քրգործը կարճվել է
Հանցակազմի բացակայության հիմքով
Աղբյուր` Panorama.am
15:44
ՊԵԿ ղեկավարը չի եկել և չի պարզաբանել՝ ինչու է «Լիդիան Արմենիան» 2000-ից ավելի ջահեր ներկրել. Բագրատյան
«Երեկ ես իմ գլխավորած հանձնաժողովի աշխատանքների արդյունքներհը  ներկայացնելիս հայտնեցի, որ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը չի եկել...
Աղբյուր` Panorama.am
15:26
Ավտոմեքենայով ՊՆ մուտք գործած քաղաքացու անհետ կորած որդու դին գտնվել է
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի դարպասը մեքենայով կոտրած ու մուտք գործած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած զինծառայող որդու դին...
Աղբյուր` Panorama.am
15:18
Շիրակի երկու գյուղում իրականացվելու է բնակիչների տարհանումը
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը հունվարի 21-ին՝ ժամը 12:00-13:00-ն, Նոր Կյանք...
Աղբյուր` Panorama.am
15:08
Խորհրդարանի վավերացրած համաձայանագիրը հակասում է ՀՀ մի շարք օրենքների դրույթներին
Այսօր ԱԺ-ն վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանաչ կլիմայական հիմնադրամի միջև» հիմնական համաձայնագիրը, որը...
Աղբյուր` Panorama.am
15:04
Քաղաքագետ. «նիկոլ» երևույթից մենք չենք ազատագրվի, քանի որ նոր նիկոլներ են հերթի կանգնել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. ««Նիկոլ» երևույթը մենք դեռ պետք է հասկանանք, քանի որ «Նիկոլ» անձից...
Աղբյուր` Panorama.am
15:00
Մարուքյանը կլասիկ դեպուտատ է՝ ում ցավը վաղուց տարել է Գագիկ Ծառուկյանը. Ջավախյան
Գրող Լևոն Ջավախյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Որքան ամբիցիոզ, անամոթ ու իշխանատենչ պիտի լինի քաղաքական գործիչը, որ չսպասելով անգամ...
Աղբյուր` Panorama.am
15:00
ՌԴ ԱԳՆ շենքի դիմաց ռազմագերիներին ազատելու պահանջով ակցիան շարունակվում է
«Ազատություն Ղարաբաղյան պատերազմում գերի ընկած բոլոր զինծառայողներին»։ Այս գրությամբ ցուցանակով շարունակվում է հայերի ակցիան ՌԴ ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
14:54
Շուռնուխում խուճապ չկա, բայց բնակիչների շրջանում անհանգստություն ու մտավախություն կա. համայնքապետ
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում, որի մի հատվածը սահմանազատումներով պայմանավորված անցել է թշնամու հսկողության տակ, այսօր խուճապ չկա, չնայած...
Աղբյուր` Panorama.am
14:48
Մինասյան. Բարեկամ Իտալիան G-20-ին հրավիրել է ռազմական հանցագործ Ադրբեջանին, Հայաստանին՝ ոչ
«Միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ Արցախում հերթական պատերազմ սանձազերծած ագրեսորը, հազարավոր կորած և խեղված կյանքերի համար պատասխանատու...
Աղբյուր` Panorama.am
14:41
Վրաստանը փետրվարին հնարավոր է վերականգնի կանոնավոր չվերթները
Վրաստանի կառավարությունը հնարավոր է փետրվարին վերացնի ավիահաղորդակցության արգելքը։ Հստակ ժամկետներ դեռևս չեն հաղորդվում, նշվում է, որ երկիր...
Աղբյուր` Panorama.am
14:35
ՊԵԿ. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը հանդիսացել է ամենամեծ շահութահարկի գումար հայտարարագրած հարկ վճարողը
Պետական եկամուտների կոմիտեն արձագանքել է մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների կողմից վճարվող շահութահարկի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
14:29
Պատերազմին հաջորդող երկու ամիսներին կառավարությունը պետք է նոր անվտանգային ռազմավարություն ներկայացներ. Խաչատրյան
«Հանրությանը հուզող շատ հարցեր կան, և մենք պետք է այդ հարցերի պատասխանները գտնենք ու ներկայացնենք»,- այսօր խորհրդարանում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:23
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից ՀՀ մարզերի ֆերմերներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 250 միլիոն դրամին համարժեք աջակցություն
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից ՀՀ մարզերի ֆերմերներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 250 միլիոն դրամին համարժեք աջակցություն
Աղբյուր` Panorama.am
14:18
Արկադի Խաչատրյանը խնդրում է տրամադրել կորոնավիրուսի պայքարի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքներ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը գրում է. «Սիրելի հայրենակիցներ, Ինչպես տեղյակ եք, դեռևս...
Աղբյուր` Panorama.am
14:12
Ինչ է ծրագրում անել Բայդենը իր նախագահության առաջին 100 օրվա ընթացքում
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի գերխնդիրը, որի երդմնակալությունը կլինի այսօր, կլինի շուրջ 2 տրիլիոն դոլարի տնտեսական օգնության փաթեթի...
Աղբյուր` Panorama.am
13:55
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 469 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 469 նոր դեպք: Այս մասին համակարգող խորհրդին կից գործող գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավան...
Աղբյուր` Panorama.am
13:27
ԱԺ մեծամասնությունը 46 օրենքի նախագծից բաղկացած օրակարգը սպառեց 2.5 օրում
ԱԺ-ին 46 օրենքի նախագծից բաղկացած օրակարգը սպառելու համար հերթական քառօրյա նիստից պահանջվեց 2.5 աշխատանքային օր: Գրեթե միաձայն՝ առանց էական...
Աղբյուր` Panorama.am
13:23
Վիտալի Բալասանյանն իր սրբազան պարտքն է համարում ծառայել երկրին ու ժողովրդին
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը մեկնաբանել է Արցախի «Արդարություն» կուսակցության հետ...
Աղբյուր` Panorama.am
13:15
Տիգրան Աբրահամյան. Արցախի շուրջ զարգացումների հարցում կշռադատված խոսքի, որոշակիություն մտցնելու խնդիր կա
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախցիների անվտանգության երաշխիքների ապահովման,...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կհեշտացվի գյուղատնտեսական նշանակության հողերն արդյունաբերականի փոխակերպելու գործընթացը
Խորհրդարանը քննարկում է «ՀՀ Հողային օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան
14:52 19/01/2021

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}