Bloomberg-ը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց անունները
Աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցանկում SpaceX-ի և Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը երկրորդ տեղում է․ նա շրջանցել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին: Այդ մասին վկայում են Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի (BBI) տվյալները, որ հաշվարկել է Bloomberg գործակալությունը։
Gazeta-ի հաղորդմամբ, Մասկի կարողությունն աճել է՝ կազմելով 127,9 միլիարդ դոլար, իսկ մեկ տարվա ընթացքում նա վաստակել է 100,3 միլիարդ դոլար:
Բիլ Գեյթսն այս անգամ երրորդ տեղում էր՝ 127,7 միլիարդ դոլար կապիտալով:
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը շարունակում է մնալ BBI վարկանիշի անփոփոխ առաջատարը, նրա կարողությունը գնահատվում է 182 միլիարդ դոլար:
Աշխարհի հինգ ամենահարուստ մարդկանց թվում են նաև Louis Vuitton Moët Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոն և Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ