Կոլապսի ենթարկված պետական ապարատը և դրա վարչապետը՝ իր անգործունակության պայմաններում ստեղծված խնդիրները չի կարող լուծել. Դավիթ Խաժակյան
«Երևանի ավագանին, որպես հավաքական մարմին, դիմելու է կառավարությանը, վարչապետին և ասի, որ կապիտուլյանտ վարչապետը, ով 2.5 տարի սև և սպիտակի բաժանելով անարդյունավետ ձախողակ, տգետ, կառավարում է ցուցաբերել, պետք է հրաժարական տա»,- ավագանու նիստի ժամանակ այսօր հայտնեց «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:
Նրա խոսքով, եթե 2.5 տարվա ընթացքում իշխանությունների ձախողումները կարողանում էինք ներկայացնել հաջողություններ, կամ սովորական երևույթ և նախկիններից մնացած խնդիր, ապա ներկայում ակնհայտ է, որ «Իմ քայլը» դաշինքը ձախողել է և այդ գնահաականը պետք է տրվի:
Ավագանու անդանը հայտնեց, որ առաջնորդվելով Երևանի ՏԻՄ օրենքի 22-րդ հոդվածով, դիմելու է քաղաքապետին՝ առաջարկելով արտահերթ նիստում ընդունել վարչապետի հրաժարականը պահանջող ավագանու ուղերձ:
Դավիթ Խաժակյանը նկատեց, որ Երևանի ավագանին քաղաքական մարմին է, «Իմ քայլը» դաշինքը մեծամասնություն է ավագանում և ԱԺ-ում և նրա անդամները կրում են որոշակի պատասխանատվություն:
«Լույս» խմբակցության ղեկավարը հայտնեց, որ ավագանու անդամներ պետք է դիրքորոշում արտահայտեն երկրում ստեղծված իրավիճակին, իշխանությանը և վարչապետին, ով երկիրը վթարի է ենթարկել և յուրաքանչյուրը իր մասով պետք է կրի պատասխանատվություն:
«Մենք բոլորս հասկանում ենք, որ կոլապսի ենթարկված պետական ապարատը և դրա վարչապետն՝ իր անգործունակության պայմաններում ստեղծված խնդիրները չի կարող լուծել և այն գոնե մենք և դուք պետք է հասկանանք»,- հայտարարեց Խաժակյանը և հավելեց, որ ոչ միայն կարճ է այս գումարման ԱԺ-ի կյանքը, այլև Երևանի ավագանու գործունեության ժամկետը և պետք է համապատասխան քայլեր անել:
Փոխքաղաքապետը Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ Երևանի ավագանու կանոնակարգի նոր փոփոխություններով օրակարգային հարցերին չվերաբերող ելույթների համար հատկացվել է առանձին ժամ և խնդրեց այդ պահանջը պահպանել: Վերջինս, հիմնվելով վերանշյալ դրույթի վրա, «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանին թույլ չտվեց ելույթ ունենալ:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի Ավագանին ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամը հատկացրեց Ստեփանակերտի վերականգնմանը
- Երևանի ավագանու երկու անդամ լքեց «Իմ քայլը» խմբակցությունը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ