Հիմնադրամը հատուցումներ կտրամադրի ևս 55 զոհված զինծառայողների ընտանիքների
«Այսօր մենք (1000+) անցկացրեցինք մեր չորրորդ նիստն ու որոշում կայացրեցինք հատուցումներ կատարել ևս 55 զոհված զինծառայողների ընտանիքների»,- այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։
«Այդպես, հետևողականորեն մենք կատարելու ենք հատուցումներ յուրաքանչյուր շաբաթ: Ուզում եմ մի պահ կանգ առնել ու շնորհակալություն հայտնել այն տասնյակ կամավորներին, որոնք անխոնջ ու լուռ կատարում են այն հսկայական աշխատանքը, որը ծանրացել է հիմնադրամի ուսերին` ուսումնասիրելով հազարավոր փաստաթղթեր, պատասխանելով հարյուրավոր հարցերի, կատարելով բազում փոխանցումներ ու այլ ֆինանսական գործառնություններ»,- գրել է նա:
Ավետիքյանը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր կամավորներին և աջակիցներին, որոնք զորավիգ են հիմնադրամին` իր առաքելության իրականացման հարցում:
Հարակից հրապարակումներ`
- Ֆինանսական հատուցումներ կկատարվեն ևս 55 զոհված հերոսների ընտանիքների
- Անհրաժեշտ է 999. 900 մարդ, որ ամեն ամիս 25 հազար դրամ կնվիրաբերի զինծառայողների հիմնադրամին
- Զոհվածների ընտանիքներին տրամադրվող հատուցումները շարունակական բնույթ են կրում. ԶԱՀ
- Վաղը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սկսելու է հատուցումները
- Կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը