Սա ակնհայտ քաղաքական հաշվեհարդար էր Նիկոլ Փաշինյանի կողմից. Զոհրաբյան
«Այն, ինչ տեղի ունեցավ այս խորհրդի նիստում, նույնիսկ սյուռեալիզմ չէր, նույնիսկ աբսուրդի գագաթնակետը չէր։ Որևէ հիմնավորում չկար, որ Գագիկ Ծառուկյանը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ»,- այսօր ԱԺ խորհրդի նիստից հետո ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԺ խորհրդի նիստում որոշվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցն ուղարկել ՍԴ։
Ըստ Նաիրա Զոհրաբյանի, սա ակնհայտ քաղաքական հաշվեհարդար էր Նիկոլ Փաշինյանի կողմից Գագիկ Ծառուկյանի հանդեպ։
«Արցախը հանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը ռազմագերիների հարցով զբաղվելու փոխարեն, թուրք զինվորականների հետ բանակցող մեր հայրենակիցների, որ խնդրում են իրենց տներում մի քանի ժամ ավելի մնան, որ իրերը հավաքեն, խնդիրներով զբաղվելու փոխարեն, թող ոստիկաններին ուղարկի այնտեղ (Արցախ, խմբ.), որ կանգնեն մարդկանց ապամոնտաժվող տների մոտ և նրանց օգնեն։ Նիկոլ Փաշինյանի համար առաջնահերթություն է իր փոքրիկ մանրախնդիր քինախնդրությունը»,- շեշտեց պատգամավորը։
Նա հայտնեց, որ ԱԺ խորհրդի նիստին մասնակցել է 14 հոգի, 10 իմքայլական պատգամավորներ կողմ են քվեարկել, իսկ ԲՀԿ-ական չորս պատգամավորները՝ դեմ։ Պատգամավորի խոսքով, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները ներկա չեն եղել խորհրդի նիստին։
Այնուամենայնիվ, Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ վերջին որոշումն ընդունելու է ՍԴ-ն։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ խորհրդի նիստին որոշվել է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու միջնորդություն ուղարկել ՍԴ
- Արման Աբովյան. Փաշինյանը փորձում է պաշտոնանկություններով երկարացնել իր իշխանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին