Էտումից առաջացած փայտանյութը կտրամադրվի Երևանի սոցիալապես անապահով ընտանիքներին
«Նախագծով նախատեսվում է էտումից կուտակված փայտանյութն օգնության կարգով տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին՝ հնարավորինս մեղմելու սոցիալական խնդիրները»,- Երևանի ավագանու նիստում այսօր հայտնեց քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը՝ ներկայացնելով նիստի օրակարգի հեթական հարցը:
Քննարկվող հարցով նախատեսվում է Երևանի համայնքային սեփականություն հանդիսացող ծառերի էտումից և չորացած ծառերի հեռացումից առաջացած փայտանյութը որպես ձմեռային վառելափայտ անվճար հատկացնել սոցիալապես անապահով ընտանիքներին:
Բնապահպանության վարչության պետը հայտնեց, որ մայրաքաղաքի սոցիալապես անապահով ընտանիքների անդամներն են նման խնդրանքով դիմել վարչական շրջանների ղեկավարներին:
«Նախատեսվում է նաև, որ այդ ընտանքիների ցանկը, չափորոշիչները և հատկացվելիք փայտանյութի չափաքանակը և հատկացման կարգը սահմանվելու է Երևանի քաղաքապետի որոշմամբ»,- ասաց Գևորգ Նազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գուցե խաթրից ելնելով կարող ենք ընդառաջել Ձեզ, բայց դա Ձեր իրավասություններից չի բխում. Դավիթ Խաժակյանը՝ փոխքաղաքապետին
- Երևանի Ավագանին ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամը հատկացրեց Ստեփանակերտի վերականգնմանը
- Երևանի ավագանու երկու անդամ լքեց «Իմ քայլը» խմբակցությունը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին