Հակահարձակման սխալ հրամանին է, որ խառնվել է վարչապետի տիկինը. Հրանտ Բագրատյան
«Պատերացրեք՝ դա ինչ է, ես պատկերավոր թվերով ասեմ՝ ինչպե՞ս կարող է 1000 հոգին 10 000 հոգու շրջափակել, կատարյալ անասուն պետք է լինես նման հրաման տալու համար: Այդ հրամանին է, որ խառնվել է վարչապետի տիկինը»,-ներկայացնելով Ռազմաճակատի հարավում ծավալված ռազմական գործողություններից մեկի ժամանակ մեր ԶՈւ-ին հակագրոհելու հրաման տալու փաստը՝ հայտարարեց Հրանտ Բագրայնաը:
Պնդելով, որ Աննա Հակոբյանը եղել է այդ նիստերին՝ նախկին վարչապետը հայտարարեց, որ շտաբի պետը նրան տեսնելուն պես դուրս հրավիրեր:
«Նա ի՞նչ գործ ուներ այդ նիստերին գնար: Այո, նա նիստերին եղել է:Սա դե գլխի մեջ դատարկ է չէ՞, առանց հասկանալու, թե ինչ է կատարվում Ջեբրայիլում, որ մեր դեմը 6-7 ադրբեջանակն դիվիզիա ունենք ասել է՝ հետ շպրտել, գրոհել, շրջափակել, ոչնչացնել»,- նեկայացրեց Բագրատյանը:
«Այս ձևի ղեկավարություն ունեք՝ Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան, էս ո՞նց ընտրեցիք սրանց. խափող, գցող ընտրեցիք, դե տեսեք այս բոլոր որոշումներն ովքեր են արել՝ Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան, Դավիթ Տոնոյան, Անդրանիկ Քոչարյան, Վաղարշակ Հարությունյան»,- հայտարարեց բագրատյանը:
Նրա խոսքով Հայաստանի պարտության անուն ու ազգանունը Նիկոլ Փաշինյան է:
Բագրատյանի խոսքով՝ պատերազմում կրած պարտության պատճառներից երրորդը հենց նման կազմակերպչական հարցերն էին: Վերջինիս խոսքով, առաջին երկու պատճառներն էին՝ ռազմավարական սխալները և ոչ համարժեք սպառազինվելը:
ՀՀ նախկին վարչապետը հայտնեց, որ թիկունքը խայտառակ վիճակում է եղել, ավելի վատ կազմակերպված՝ քան 27 տարի առաջ:
Բագրատյանը նշեց, որ չէր կարող պատկերացնել, որ բանակի կեսից ավելին բրոնեժիլետներ չունենար, այն դեպքում, երբ 93-ին նույնիսկ դրանք կային: Նկատելով, որ զոհերի իննսուն տոկոսը դրանց բացակայության արդյունք էր՝ Բագրատյանը հայտարարեց. «Այսպես նվաստացնե՞լ բանակ, այս օրին հասցնե՞լ: Մեր զինվորը թուրք չի տեսել, տեսել է բայրաքթար»:
«Իր գիժ, գժական ընտրությունները, ասենք՝Գրիգորի Խաչատուրովը Յուրի Խաչատուրովի որդին է պետք է նեղեք իրեն, Օնիկ Գասպարյանը իջևանցի է, պետք է բարձր լինի: Այսինքն՝ սա հետևանքն էր այս գժական, կիսահիվանդագին մոտեցումների»,- կադրային սխալներն ընդգծեց Բագրատյանը:
ՀՀ նախկին վարչապետի խոսքով՝ այս շոկը կտևի 30-40 տարի մեր կյանքում, սրա տակից պետք է կարողանանք դուրս գալ, պետք է քաջ սերունդ դաստիարկենք
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ պաշտոնյաները, այդ թվում հանրահայտ սուտասան Արծրուն Հովհաննիսյանը, ինձ ձեռք էին առնում. Հրանտ Բագրատյան
- Տիգրան Ավինյանի մակարդակով Հայաստանը ռեգուլյար ապտակում էր Չինաստանին. Հրանտ Բագրատյան