Հայաստանում, ամենալարված իրավիճակներում անգամ, իրավապաշտպանները չեն թիրախավորվել. Վարդան Հարությունյան
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը գրում է.
«Մամուլից տեղեկացա, որ ոստիկանության բաժին է բերման ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Հրապարակային գործողությունների ժամանակ իրավապաշտպանի գործունեության սահմանափակմանն ուղղված քայլերը, նրան բերման ենթարկելը, եթե իրավապաշտպանն իր կարգավիճակից բխող գործունեություն է իրականացրել, դատապարտելի են։ Իրավապաշտպանները միշտ էլ հայտնվել ու հայտնվում են զարգացումների կիզակետում։ Սա բնական է։ Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում, ամենալարված իրավիճակներում անգամ, իրավապաշտպանները չեն թիրախավորվել։
Կարող ենք հիշել և 2003-2004 թ․, և 2008-ը և սրանց նախորդած ու հաջորդած բոլոր դեպքերը։
Բողոքի ակցիաների ժամանակ լրագրողներին և իրավապաշտպաններին թիրախավորելը դատապարտելի է»։
Հարակից հրապարակումներ`
- Սադրանք էր անձամբ իմ նկատմամբ. Իշխանյանն՝ իրեն բերման ենթարկելու մասին
- Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը բերման է ենթարկվել