Քաղաքական 15:17 25/11/2020 Հայաստան

Վանեցյան. Փոխարեն ԱԱԾ-ն զբաղվեր «Բայրաքթարներ»-ի մասին ինֆորմացիա հավաքելով, ուղարկում էին սատանա բռնելու

Կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականով անժամկետ հացադուլ հայտարարած դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանին, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանին այցելած «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին անհետ կորածներից մեկի հարազատը հարցրեց՝ ի՞նչ եք անում անհետ կորածների հարցով։

«Այսօր դա ամենակարևոր խնդիրն է։ Ցավոք սրտի, ընդդիմության հնարավորությունները շատ սահմանափակ են։ Ուզում ենք բացատրել այս իշխանություններին, որ իշխանության համար պայքարելու փոխարեն առաջնահերթ պետք է զբաղվել անհետ կորածների ճակատագրով։ Պաշտոնի գալը, գնալը...այդ ամեն ինչը զրո է մի զինվորի գտնելու համեմատ»,-ասաց Վանեցյանը։

Նա հիշեցրեց՝ ինքը երկար տարիներ աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում, ունի շատ մեծ կապեր, բայց երբ զանգ տա մի ընկերոջը, կառավարության շենքում նստած մարդը վեր կկենա ու կասի. «Վանեցյան Արթուրը գնացել է, ըսենց բան է արել, սրա շպիոնն է։ Հիմա ես ասում եմ, թող ասեն, քաղաքական տարաձայնությունները մի կողմ ենք դնում, այս կարևոր հարցով աշխատենք միասին։ Նա մեզ չի լսում, առավոտից երեկո ասում է՝ դավաճան եք։ Խոնարհվում եմ, ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին։ Ինձ եթե ասեն, գնա, այս հարցերով զբաղվի, որևէ քաղաքական գործընթացի չեմ մասնակցի։ Նորից եմ ասում, մենք այս դերում որևէ լիազորություն չունենք։ Ասում ենք, այս անկարող մարդկանց ուղարկենք, թող գան կարող մարդիկ»։

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե հասարակությունը չողջունեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ ընդդիմության պահանջը, Վանեցյանն ասաց, այսօր հասարակությունում վիշտ, սուգ ու անհասկանալի վիճակ է։

«Միգուցե շատ կոպիտ հնչի, բայց Փաշինյանի այս հայտարարությունը սրիկայություն է, սրիկայությունն այլ կերպ չի լինում, այն այլ տեսք չունի։ Օր առաջ, վայրկյան առաջ իշխանության մեջ գտնվողները պետք է քայլեր ձեռնարկեն անհետ կորածների ճակատագիրը պարզելու, գերեվարվածներին վերադարձնելու ուղղությամբ։ Շատ պարզ է, մարդիկ սգում են, չեն ցանկանում մասնակցել քաղաքական գործընթացի, բայց ես հայտարարել եմ, սա զուտ քաղաքական գործընթաց չէ, սա պայքար է՝ հանուն հայրենիքի փրկության»,-հայտարարեց Ա. Վանեցյանը։

Ի պատասխան Փաշինյանի «ցինիկ» հայտարարության՝ Վանեցյանը կոչ արեց մարդկանց դուրս գալ տներից ու մասնակցել Փաշինյանի հրաժարականի պահանջով անցկացվող հավաքներին։

Անդրադառնալով վերջին հանրահավաքում իր հնչեցրած այն հայտարարության վերաբերյալ հարցին, թե Իջևանի դեպքերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է  արյան գետեր տեսնել, ԱԱԾ նախկին տնօրենն ասաց՝ Փաշինյանն աչքի է ընկնում ապօրինի հանձնարարականներ տալով, օրինակ կառավարության նիստում ԱԱԾ պետին կարող է հանձնարարել գազալցկայաններում ՀԴՄ կտրոնի տրամադրումը ստուգել։

«Փոխարեն ԱԱԾ-ն զբաղվի ազգային անվտանգության սպառնալիքներով, որոնք մեզ բերեցին ու հասցրեցին այս արհավիրքին, գոնե ինֆորմացիա ստանային, որ «Բայրաքթարներ»-ն արդեն սկսել են կիրառել, և ի՞նչ է պետք անել, որ դրանց դեմն առնենք, դրա փոխարեն հանձնարարում է գնալ սատանա բռնել։ Հետո էլ իր ընտանիքին պատկանող թերթով հարցում է  ուղարկում ԱԱԾ՝ ի՞նչ եղավ, սատանաներին բռնեցի՞ք։ Այսինքն, նվաստացնում է պետական կառավարման մարմինների դերը, պետական կառավարման համակարգը հիմնահատակ քանդել է։ Ինչո՞ւ չեն կարողանում զբաղվել անհետ կորածների հարցով, որովհետև չկա պետական համակարգ, մարդիկ չգիտեն՝ ո՞նց զբաղվեն, ո՞նց գտնեն նրանց»,-ասաց Վանեցյանը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:17
Ջո Բայդենի առաջին լիակատար շաբաթը որպես երկրի նախագահ
Ջո Բայդենն այսօր սկսում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում առաջին ամբողջական շաբաթը: Շաբաթ, որի ընթացքում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի մասին...
Աղբյուր` Panorama.am
10:02
Միքայել Մինասյան. Ափսոս, որ չգիտենք, թե ինչ են զգում նրանք, որոնք խոզերի առաջ ուլունքներ էին շաղ տալիս
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտնի հաղորդավարուհի Լիլիթ Թումանյանի երեկվա քայլը հարգանքի արժանի է որակում։...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա
Կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին:...
Աղբյուր` Panorama.am
09:45
Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Ժողովուրդ». Երկար դադարից հետո, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ի վերջո, աշխատանքի է գնացել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ երեկ՝ երկար դադարից հետո, Երևանի...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Հրապարակ». Մերոնք՝ Եվրոպայում. ԵԽԽՎ օրակարգում չընդգրկվեց հայ ռազմագերիների վերադարձի հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, և չնայած պատվիրակները հնարավորություն ունեին նաև առցանց...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Ժողովուրդ». Իրանի ԱԳ նախարարի աշխատանքային այցերը տարածաշրջան Իրանի կողմից դիրքերի ամրապնդման փորձեր են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեհրանը մտադիր է մասնակցել Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնողական աշխատանքներին. երեկ...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Փաստ». ԱԳՆ-ում մեկ տասնյակից ավելի հրաժարականի դիմումներ կան. Հեռանալու ցանկություն ունեն փորձառուները
«Փաստ» թերթը գրում է, թե իր տեղեկություններով՝ «ԱԳՆ-ում ներկայումս մեկ տասնյակից ավելի հրաժարականի դիմումներ կան: Ի դեպ,...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Հրապարակ». հետպատերազմյան սուղ ժամանակներում ինչու և ինչով է իշխանությունը վերաբացում ՔՊ գրասենյակները
«Հրապարակ» թերթը գրում է. «2019 թվականին «Քաղպայմանագիր» կուսակցությունը փակեց իր տարածքային կազմակերպությունները՝...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Կրկին փորձ է արվում սահմանափակել լրատվամիջոցներով հեռարձակվող գովազդները
«Ժողովուրդ» թերթը գրում է.  Հետպատերազմական Հայաստանում, որտեղ յուրաքանչյուր ընտանիք մտածում է՝ իր ապագան շարունակի կառուցել...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Փաստ». Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կրկին ակտիվացնում է իր ներքաղաքական շփումները
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացրեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Հրապարակ». Հետպատերազմյան Արցախում «լավագույն ավանդույթները» շարունակվում են
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կադրային «ռակիրովկաները» երբեմն հատում են...
Աղբյուր` Panorama.am
09:28
Փակ, դժվարանցանելի ու մերկասառույցով պատված ճանապարհներ՝ ՀՀ տարածքում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
22:34
Մարուքյան. ԵԽԽՎ երկու պատգամավորներ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացրեցին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը գրում է. «ԵԽԽՎ...
Աղբյուր` Panorama.am
22:32
Փաստաբան. Այդ ժամանակ ինչո՞ւ Վահե Հակոբյանը չի հրավիրվել նախաքննական մարմին ու չի հարցաքննվել
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է. «ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել այն մատին,որ...
Աղբյուր` Panorama.am
22:30
Աննա Հակոբյանի ներկայության պատճառով հանդիսատեսներից մի քանիսը լքել են դահլիճը
Հայտնի հաղորդավարուհի Լիկա Թումանյանն այսօր երեկոյան Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ներկայության պատճառով լքել է Ֆիլհարմոնիայի դահլիճը,...
Աղբյուր` Panorama.am
21:35
Իրավաբան. Դուք կատարում եք քաղաքական պատվերն այն մարդու, որը Հայաստանի պատմության մեջ մնալու է որպես դավաճան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. «Քրեական գործ կարելու պատրաստակամություն հայտնելը մի այիբ է, այն «գրագետ» կարելը՝...
Աղբյուր` Panorama.am
21:18
Նիկոլը դիակ է, քանի որ չեն կողմնորոշվել՝ ով է հուղարկավորելու, փտում է ու գարշահոտով թունավորում է ամբողջ տունը. Միքայել Մինասյան
«Բայց Նիկոլը մեռել է՝ վերջնական ու անվերադարձ։ Ու բոլորը, որ Նիկոլի հետ ծրագրեր են կազմում, իրենք էլ են դիակ»։
Աղբյուր` Panorama.am
21:07
Հենց մեզնից է կախված մեր պետության և ժողովրդի ճակատագիրը․ Կոմանդոս
«Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկման ժամանակ ակադեմիկոս Աշոտ Օհանյանը ընթերցել է Արկադի Տեր-Թադևոսյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջը համաժողովրդական պահանջ է․ Ի․ Սաղաթելյան
«Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ընթացքում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության...
Աղբյուր` Panorama.am
20:30
Երևանում,Աշոցքում,Վայքում և այլուր նախատեսված են էլեկտրամատակարարման դադարեցումներ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Երևանում և Արցախում սպասվում է առանց տեղումների եղանակ
Երևանում հունվարի 30-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամսի 29-ին, 30-ի գիշերը սպասվում է ձյուն:Այս մասին հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
20:20
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա։ Ցուցարարները պահանջում են Արցախյան պատերազմի բոլոր ռազմագերիներին...
Աղբյուր` Panorama.am
20:17
ԵԽ գլխավոր քարտուղարը խուսափեց հայ ռազմագերիների մասին հարցին ուղիղ պատասխանելուց
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին մի քանի պատգամավորներ հարց...
Աղբյուր` Panorama.am
20:12
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում չի ներառվել Ադրրբեջնից հայ գերիների վերադարձի հարցը․Ն․ Կարապետյան
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աշխատանքի կամ...
Աղբյուր` Panorama.am
20:09
Սյունիքի մարզի Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհը դժվարանցանելի է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
20:05
Սերգեյ Լավրովն ու Ժոզեֆ Բորելը կքնարկեն ԼՂ իրավիճակի հետագա կայունացման հարցը
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի  Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության...
Աղբյուր` Panorama.am
20:00
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ
Հունվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:51
Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը
Հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Գերմանիայից հատուկ չվերթով Երևան է ժամանել շուրջ 30 տոննա հումանիտար օգնություն․ ԱԳՆ
Հունվարի 25-ին Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության հատուկ չվերթով Երևան է ժամանել  շուրջ 30 տոննա հումանիտար օգնություն։Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանում շները հոշոտել են ոչխարներին
11:25 22/01/2021

Երևանում շները հոշոտել են ոչխարներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}