Իրավունք 21:48 25/11/2020 Հայաստան

Վանեցյան. Չինական տարբերանշանով անհասկանալի համազգեստով մարդիկ կրիմինալի ներկայացուցիչներ են

«Եղան բազում հայտարարություններ, որ չինական տարբերանշանով անհասկանալի համազգեստով մարդիկ ոստիկանության հետ որևէ կապ չունեն։ Դրանք կրիմինալի, օլիգարխների թիկնազորներն են, կրիմինալի ներկայացուցիչներ են»,-այսօր կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Լրագրողների այն հարցին, թե կարո՞ղ է Ա. Վանեցյանը փաստեր ներկայացնել, ծառայության նախկին տնօրենը պատասխանեց. «Անգամ փաստեր ներկայացնելու կարիք չկա։ Եթե աշխատում ես իրավապահ համակարգում, տեսնում ես գործողություններ, ապա հասկանում ես ամեն ինչ։ Օրինակ, միտինգ ցրելու ձև կա, կանոնակարգված է, երեք հոգի առաջ են գնում, չորս հոգի հետևից են գնում, մեկը ոտքից է բռնում, մեկը՝ ձեռքից։ Չինական հանդերձանքով այդ մարդիկ գործել են ոչ պրոֆեսիոնալ ու չպատրաստված»։

Նա նաև ուշադրություն հրավիրեց մեկ այլ հանգամանքի վրա. այդ մարդկանց դիմակների տակից մորուք է երևացել։ 

«Գտեք մի ոստիկան, որ մորուք ունի, գտեք, մի սպա, ենթասպա, կամ ծառայող, որ մորուք ունի։ Չկա նման բան։ Մամուլում հրապարակումներ եղան, նկարեցին, որ կառավարական առանձնատուն գնում են հրոսակախմբեր։ Արձագանք չկա։ «Պետական պահպանության մասին» օրենքով կառավարական առանձնատները համարվում են պետական պահպանության օբյեկտներ, այդ տարածք մուտք ու ելք չի կարելի։ Հարյուրներով, երկու հարյուրներով գնում են, գալիս են, գնում են, գալիս են»,-ասաց Վանեցյանը։


Նա նկատեց, որ առանձնատան մոտ նստում են մշակած մորուքով, նոր զինվորական  համազգեստով մարդիկ, ասում են՝ դիրքերից իջել են, տուն չեն գնացել, եկել են Նիկոլին պաշտպանելու։

«Այ լակոտ, դու դիրքերի տեղը գիտե՞ս, դու ֆորմա ես հագել կյանքումդ զինվորական»,-նշեց Վանեցյանը։

ԱԱԾ նախկին տնօրենն ընդգծեց՝ հատկապես սպայի համար պատվից թանկ մեկ էլ հայրենիքն է, կյանքը պատվի ու հայրենիքի համեմատ արժեք չունի։

«Ես դիմում եմ իմ ընկերներին, ոստիկաններին, ԱԱԾ աշխատակիցներին, զինվորականներին, դատախազության, քննչական մարմինների աշխատակիցներին, առհասարակ ուսադիր կրող մարդկանց։ Տղեք ջան, ես ձեզնից մեկն եմ եղել, նկատել եք, որ հակապետական որևէ քայլ չեմ անում, խնդրում եմ, սթափվեք, հասկանում եմ, որ ունեք ընտանիք պահելու խնդիր։ Ես գիտեմ, որ մեծ մասն իրական կյանքում չեն ողջունում Նիկոլ Փաշինյանին, նրա գործողությունները։ Էս ամենը վերջանալու է, գալու եք՝ ասեք, չէինք հասկանում։ Բայց մեր՝ սպաների  առաքելությունը հայրենիքի վտանգված լինելու ժամանակ գործուն քայլեր ձեռնարկելն է։ Դուրս եկեք, հայտարարեք, որ էս մարդը ծախել է մեր երկիրը, քանդել է մեր երկիրը և շարունակում է քանդել մեր երկիրը։ Թուրք-ադրբեջանական զինված ուժերն արդեն Հայաստանի սահմանին են, որևէ մեկը հասկանո՞ւմ է, որ ունենք ավելի քան 400 կմ չպաշտպանված սահման։ Ժողովուրդ, հասկացեք, սա մեր երկրի, մեր ապագայի խնդիրն է, մենք չենք պայքարում իշխանության համար, այս բարդ ժամանակաշրջանում դա մեծ պատասխանատվություն է։ Ինձ համար կոնկրետ իշխանությունը վայելք չէ, չի եղել, եթե վայելք լիներ, կմնայի այնտեղ։ Դուրս եկեք կոմֆորտի զոնայից, հարգելի սպաներ, ենթասպաներ, զինվորականներ, դուք բոլորդ ինձ ճանաչում եք, խնդրում եմ մի արեք հակաօրինական բաներ, սա մեր երկիր ու մեր ապագայի հարցն է»,-ասաց նա։

Հիշեցնենք, ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության նախագահն այսօր  այցելել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կառավարության շենքի դիմաց անժամկետ հացադուլ հայտարարած դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանին, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:36
Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 49 000 քաղաքացի
«Ռուսաստանյան խաղաղապահ առաքելության անդամները շարունակում են ապահովել Հայաստանից արցախցիների անվտանգ վերադարձը Լեռնային...
Աղբյուր` Panorama.am
20:30
ԱՀԿ ղեկավարը նախազգուշացրել է աշխարհում «բարոյական աղետի» մոտենալու մասին
Աշխարհը մոտենում է բարոյական աղետի, քանի որ վտանգի տակ է տարբեր երկրների բնակիչներին հավասար հիմքերով COVID-19 պատվաստանյութ տրամադրելու...
Աղբյուր` Panorama.am
20:25
ՀՀ և ՌԴ ՍԴ նախագահները հեռախոսազրույց են ունեցել
2021 թվականի հունվարի 18-ին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանների նախագահներ Արման Դիլանյանի և...
Աղբյուր` Panorama.am
20:18
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
19:56
Առանց հանդիսատեսի մրցումների անցկացումը նման կլինի առանց համեմունքի ճաշ եփելուն․ Սաբուրո Կավաբուչի
32-րդ ամառային օլիմպիական խաղերի երկրպագուների ներկայության մասին որոշումը կկայացվի առաջիկա երկու ամիսների ընթացքում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:51
Սահմանվել են ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի կանոններ
  Սահմանվել են ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի կանոններ։ Այս մասին նշված է Ռուսաստանում հայերի միության տարածած...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում նպաստները, կենսաթոշակները վճարվելու են անկանխիկ եղանակով
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում նպաստների, կենսաթոշակների վճարման...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ալինա Նիկողոսյան. Այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները
Ալինա Նիկողոսյանը այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները: Այս մասին Նիկողոսյանը...
Աղբյուր` Panorama.am
19:13
ԵՊՀ-ականները նախաձեռնել են զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնելու և զոհվածների ընտանիքներին աջակցելու շարժում
Համալսարանականները նախաձեռնել են զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնելու և զոհվածների ընտանիքներին աջակցելու շարժում։ Այս մասին Ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
19:05
«Ճանաչենք մեր հերոսներին»․Կապիտան Արամ Արթուրի Խաչատրյանը հմտորեն ղեկավարել է հրետանու կրակը՝ պատճառելով թշնամուն զգալի կորուստներ
«Ճանաչենք մեր հերոսներին» խորագրով Արցախի պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել պատերզմի հերոսական դրվագները:...
Աղբյուր` Panorama.am
19:01
Կոլեկցիոներներն ու պատկերասրահի տերերը Մեծ Բրիտանիայից հանում են իրենց բազմամիլիոնանոց հավաքածուները
Կոլեկցիոներների և պատկերասրահների տերերի մի մասը  Brexit- ի ուժի մեջ մտնելուց առաջ Մեծ Բրիտանիայից հանել են իրենց բազմամիլիոնանոց...
Աղբյուր` Panorama.am
18:48
«Այբ» կրթական հիմնադրամը դիմել է դատարան
«Այբ» կրթական հիմնադրամը դիմել է դատարան։ Այս մասին հայտնում է կրթական հիմնադրամի մամուլի բաժինը։ ««Այբ»...
Աղբյուր` Panorama.am
18:44
Նմուշի համար մի մասնագետ չկա, որ ուզենա համագործակցի այս կառավարության հետ․բժիշկ-համաճարակաբանը՝ նորանշանակ նախարարի մասին
«Նմուշի համար մի մասնագետ չկա, որ ուզենա համագործակցի այս կառավարության հետ։ Բայց է՛ս տեսակ փրփուռներից կախվե՞լ...»,-ֆեյսբուքյան իր...
Աղբյուր` Panorama.am
18:33
2021թ. բյուջեով ԱՀ կապիտալ ծախսերի համար նախատեսված է 10 մլրդ դրամ
Հունվարի 18-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և...
Աղբյուր` Panorama.am
18:19
2020 թ.-ին Հայաստանից 13290 կտոր դասագիրք և մեթոդական գրականություն է առաքվել Վրաստան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկատվությամբ՝ սփյուռքի կրթօջախներին դասագրքերի և այլ ուսումնական գրականության...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ամռանը Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour միջազագային խոշոր մրցաշարին
Ամռանը նախատեսված է  անցկացնել Grand Chess Tour  միջազագային խոշոր մրցաշար: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ Տասը նշանավոր...
Աղբյուր` Panorama.am
18:02
Աղդամում ականազերծման աշխատանքների համար ՌԴ-ն մասնագետների նոր խումբ է ուղարկել
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պիրոտեխնիկների լրացուցիչ խումբ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջանի ականազերծման համար:...
Աղբյուր` Panorama.am
17:53
ՃՈ. Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 16 մեքենա
Հանգստյան օրերին, հունվարի 16-ին և 17-ին, ճանապարհային ոստիկանության մայրաքաղաքը և մարզերը սպասարկող 1-ին և 2-րդ սպայական գումարտակների...
Աղբյուր` Panorama.am
17:47
ԱԻՊԾ-ն յոթ օրում զենք-զինամթերքի հայտնաբերման 77 կանչ է ստացել
Հունվարի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1289 զանգ:...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարին պետք է ընտրի խորհրդարանը, այլ ոչ՝ գործադիրի ղեկավարը. Մարուքյան
«Մենք կարծում ենք, որ պետք է լինի մեկ քննչական կոմիտե, որտեղ ներառված կլինեն բոլոր քննչական մարմինները»,- այսօր խորհրդարանում ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:36
Սոֆյա Հովսեփյանը ծաղր է համարում առողջապահության նախարարի պաշտոնում Անահիտ Ավանեսյանի նշանակումը
«Իմ քայլը» խմբակցությունը լքած Սոֆյա Հովսեփյանը ծաղր է համարում առողջապահության նախարարի պաշտոնում Անահիտ Ավանեսյանի նշանակումը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:19
Արսեն Թորոսյանի նոր պաշտոնը
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Էդուարդ Աղաջանյանն  ազատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Փաշինյանի մեկ այլ որոշմամբ, այդ...
Աղբյուր` Panorama.am
17:14
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ
Հունվարի 17-ին և 18-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ, միջադեպեր...
Աղբյուր` Panorama.am
17:12
Հայաստանում առողջապահության նոր նախարար է նշանակվել
Արսեն Թորոսյանն ազատվել է պաշտոնից:
Աղբյուր` Panorama.am
16:58
ՊՆ. ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները պետք է դիմեն մինչև հունվարի 30-ը
Ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչիկներին ՀՀ ԶՈՒ ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով փետրվարի 2-ին և...
Աղբյուր` Panorama.am
16:55
Նախագիծը չի կանխարգելի, որ հակակոռուպցիոն դատարանի դատավորը մեկ տարի հետո չզբաղվի կոռուպցիայով. Անի Սամսոնյան
«Նեղ, դժվարին, Ժամանակահատվածում սոցիալական բազմաթիվ խնդիրների պայմաններում հակակառուպցիոն դատարանների այս հաճույքը մեզ վրա կնստի 5 և ավել...
Աղբյուր` Panorama.am
16:49
Վիգեն Երեմյան. Նույն Գուրգեն Արսենյանն էր, որը զուտ կոմերցիայի վրա կարողացավ ԱԺ ամբողջական խմբակցություն անցկացնել
«Իմ Ձայնը» նախագիծը տարածել է նախագծի փորձագետ Վիգեն Երեմյանի հոդվածը, որը ներկայացնում ենք առանց փոփոխությունների. «Իրար...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ստեփան Դանիելյան. Գերիները ոչ միայն Ադրբեջանի պատանդներն են, այլև գործող իշխանության
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ռազմագերիները դառնում են պատանդ այն ժամանակ, երբ  պատանդառուն նրանց օգտագործում է քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:42
Ռազմական փորձագետ. Տարածաշրջանում շահեկան դիրքավորվածները փորձում են արագ ամրապնդվել, իսկ ազդեցություն կորցրածները՝ վերականգնվել
Արցախյան պատերազմում կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած Հայաստանը դեռ չի կարողացել շունչ քաշել, զինված ուժերի վերականգնմամբ զբաղվել, դեռ...
Աղբյուր` Panorama.am
16:32
Կառավարությունն առաջարկում է Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծել
Խորհրդարանը քննարկում է Հակակոռուպցիոն կոմիտեի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ստեղծել նոր՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ազատամարտիկ, բժիշկ. Փաշինյանի ժամ առաջ հրաժարականը երկիրը տեղատվությունից, ցնցումներից դուրս բերելու լավագույն ճանապարհն է
12:36 27/12/2020

Ազատամարտիկ, բժիշկ. Փաշինյանի ժամ առաջ հրաժարականը երկիրը տեղատվությունից, ցնցումներից դուրս բերելու լավագույն ճանապարհն է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}